Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ

17/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ստամբուլ կատարած ուղեւորության արտաքին տպավորությունների վերարտադրումը անիմաստ է, քանզի այդ պատմական քաղաքն այցելելը դյուրին գործ է Հայաստանի քաղաքացիների համար: Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայումՙ տարբեր աղբյուրներովՙ 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան: Թվաքանակն աննշան է նույնիսկ 20-միլիոնանոց քաղաքի համար, էականՙ օրեցօր նոսրացող Հայաստանի համար: Ինչն է բնորոշ ընդհանուր առմամբ պարզ աշխատանքով զբաղված այս մարդկանց համարՙ խոր հիասթափությունը հայրենյաց անարդար իրողություններից, իշխանություններից, հասարակ մարդու նկատմամբ ղեկավարության անողոք անտարբերությունից, ցածրագույն վարձատրությունից: Գուցե անսովոր չէ, երբ հայաստանցին հայտնվում է Փարիզում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: Սակայն ուրիշ է, երբ նա ապրուստի որոնումներով ոտք է դնում… Թուրքիա: Եկեք միայն կեղծ պաթետիկայով չմեղադրենք այս մարդկանց հայրենիքի դավաճանության մեջ, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է հայկական լրատվամիջոցներում: Լավ կյանքից չեն հեռանում Հայաստանից: Ստամբուլում բնավորված շատ հայաստանցիների հետ ունեցած զրույցներում ապշեցնում էր նրանց միահամուռությունը մի հարցումՙ թուրքական իշխանությունները, թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում: Այդպես է դա, թե ոչ, թողնենք հայոց կառավարիչների խղճին:

Փոքր-ինչ հակադրություն: Թուրքիայում զգացվում է հարգանքը երկրի ղեկավարության ու մասնավորապես վարչապետ Էրդողանի նկատմամբ: Թաքսիմի իրադարձությունները եւ նույնիսկ Սիրիայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը առանձնապես չխարխլեցին նրա դիրքերը: Անգամ Էրդողանի հակառակորդները, ընդդիմախոսները ընդունում են նրա կառավարման 10 տարվա ընթացքում երկրի կյանքում տեղի ունեցած հսկայական առաջընթացը: Միայն մեկ փաստ. երբ Էրդողանը եկավ իշխանության գլուխ, տարեկան միջին աշխատավարձը կազմում էր 2000 դոլար: Հիմա հատել է 11000-ի սահմանը: Հայաստանի ո՞ր ղեկավարը կարող է հպարտանալ նման, պարզ է, համեմատական, հաջողությամբ: Եվ առհասարակ, երբ ավտոբուսով մտնում ես Թուրքիա եւ բազմաթիվ քաղաքների ու ավանների միջով հասնում Ստամբուլ, անկարելի է չտեսնել երկրի եվրոպականացման կուրսի ակնառու դրսեւորումները: Վերջիվերջո պետք է տարրական անաչառություն ցուցաբերել մեր հավերժական թշնամու նկատմամբ, նախանձել նրա առաջընթացին, լավ իմանալ, թե ումից ինչ ենք պահանջում եւ այլն:

Աղախին աշխատող ստամբուլաբնակ հայաստանցի կինը ասաց, որ երազում է (այդպես էլ ասաց) դառնալ Թուրքիայի քաղաքացիՙ մոտ 500 դոլարի հասնող ծերության կենսաթոշակ ապահովելու նկատառումով: Որպես համաշխարհային պրովոկացիա կդիտվեր, եթե սոցիոլոգիական հետազոտությունների որեւէ կենտրոն հայտարարեր, թե Թուրքիայի երիտասարդության 75, 8 տոկոսը ձգտում է հեռանալ երկրից:

Հայաստանցիների արտագաղթը Թուրքիա նույնքան արտառոց է նաեւ այն իմաստով, որ բուն պոլսահայերի մեջ այնուամենայնիվ մտահոգություն կա իրենց իսկ ապագայի հանդեպ: Ճիշտ է, Էրդողանը Եվրոպային գոհացնելու նպատակով ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարում է սիրաշահելու քաղաքականություն: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ ռազմատենչ նացիոնալիզմը նորից գլուխ չի բարձրացնի: Ստամբուլում եղած օրերին տեղի հայությանը հուզող խնդիրների կապակցությամբ «Ակօս» թերթում իր խոհերն էր հայտնել Պոլսո պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների նախագահ Սահակ սրբազան Մաշալյանը: Թուրքիայի ներքին քաղաքականության ոչ բացառելի անկայունությունների հետ մեկտեղ Մաշալյանը առանձնացնում է մերձավորարեւելյան իրադարձությունների Թուրքիա թափանցելու, թուրք-քրդական պատերազմի հավանականությունը եւ դրանց վտանգավոր հետեւանքները տեղի հայության վրա: Մաշալյանը գտնում է, որ թուրք-հայկական սահմանի բացման դեպքում, ցավոք, «դէպի մեր կողմը բնակչութեան հոսք մը կ՛ապրվի: Եթե Հայաստան իր խնդիրները բարեկարգէ, սփիւռքի համար նոր ձգողութեան կեդրոն պիտի դառնայ եւ այս անգամ մենք ենք որ կը գաղթենք»:

Ներհամայնքային կյանքում ամենատագնապալին մահացության գերազանցումն է ծննդաբերությանը: Միայն 2012 թվականին 482 թաղման ծիսակատարության դիմաց գրանցվել է սոսկ 236 մկրտություն եւ 191 պսակադրություն: Եվ սա ասես քիչ է, անհավատալիՙ մոտ 30 տոկոսի է հասել խառն ամուսնությունների թիվը «եւ անոնցմէ սերած սերունդին հաւանական կորուստը»: Թեւ դանդաղորեն, բայց շարունակվում է տեղացի հայերի արտահոսքը Ստամբուլից:

«Նոր քաղքենի ընկալում մը գոյացավ, նշում է սրբազանը: Նախապէս մանուկը ընտանիք հասկացողութեան հիմնական տարրն էր: Այժմ վերածուած է համեմի մը: Համեմ մըՙ որ անհրաժեշտ չէ, բայց եթէ ըլլայՙ լաւ կ”ըլլայ: Երբեք պէտք չէ անցնիլ մէկ կամ երկուի սահմանը»:

Մաշալյանը, այնուամենայնիվ, փորձում է լավատես լինել, թեեւ դա նրան հաջողվում է մեծ դժվարությամբ: Զուգահեռ անցկացնելով մյուս հայ գաղթօջախների միջեւ, նա արձանագրում է. «Պոլսահայութեան կարեւորագոյն յատկութիւնը պատմական արմատներն են: Ի վերջոյ մենք 550 տարի է, որ հայրենիքէն պոկուած ենք, իսկ անոնքՙ 100 տարի»:

Ստամբուլում զարմացնում էր նաեւ մի այլ պարագա: Պոլսահայերի մի մասը արդեն, ավաղ, չի խոսում հայերեն, նույնիսկ գերադասում են թուրքական անուններ, թեեւ չեն հրաժարվում ազգային ինքնությունից: Այդ երեւույթը հասկանալու համար երեւի պետք է ապրել-գոյապայքարել այդ յուրօրինակ մուսուլմանական «անծայրածիր» գերքաղաքում:

Եվ վերջինը: Տունդարձին ավտոբուսում երկու պոլսահայ կար: Ամբողջ ճանապարհին ուղեկից հայաստանցիները միաձայնՙ ի գիտություն այս երկու սփյուռքահայերի, իրենց հայրենիքը ներկայացրին որպես աշխարհի գրեթե ամենաանարդարացի երկիրը, իսկ ղեկավարությանըՙ որպես ամենագիշատիչ խավի (երկիրը երկիր չէ): Պոլսահայերը շվարել էին. մի՞թե ամեն ինչ այդքան վատ է: Այդուհանդերձ նրանցից մեկը խիստ հուզվեց, երբ հատելով Հայաստանի սահմանը, նա, ի դեմս մաքսատան ջահել ծառայողի, առաջին անգամ տեսավ իսկական հայի… ոստիկանի մը: «Ոստիկանը», չգիտես ինչու, դրանից վիրավորվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ՈՍՏԻԿԱՆԸ «ՎԱՏԸ»

Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՀՊԵՆ ՀԱՄԵՐԳԸՙ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՀՊԵՆ ՀԱՄԵՐԳԸՙ ՀՈՏԸՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական