Ինչպես հայտնի է, «Միկայի» պատանի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը հունիսին հաջող փորձաշրջան էր անցել Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմում: Սպասվում էր, որ օգոստոսին Հայկը կտեղափոխվի Իսպանիա, սակայն «Ատլետիկոյի» ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին մի փոքր սպասել: Քանի որ Հայկը դեռեւս անչափահաս է, ուստի փաստաթղթային հարցերը լուծելն այնքան էլ հեշտ չէ: Ծնողներից մեկը Հայկի հետ պետք է մեկնի Իսպանիա:
Հայկ Գալստյանը «Միկայի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2014-ը եւ տեղափոխության դեպքում «Ատլետիկոն» պետք է փոխհատուցում վճարի հայկական ակումբին: