Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԼԱՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՂԱՎ` ՉԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆԻ»

13/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությանը մասնակցած Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից երեկ լրագրողները մի լրացուցիչ անգամ ճշտեցին նրա տեսակետը, մանավանդ` Հայաստանի խորհրդարանում մեր արտգործնախարարի վերջին հայտարարություններից հետո եվրոհանձնակատար Ֆյուլեն թարմացրել էր տեսակետը Մաքսային միության եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելիության մասնին: Հ. Աբրահամյանն ասում էր, թե հայկական կողմը խոսում է Ասոցիացման պայմանագրի մասին, որը չի հակասում Մաքսային միությանը, իսկ Խոր եւ համապարփակ ազատ առետրի գոտին բոլորովին այլ հասկացություն է. «Մենք ասում ենք, որ չի հակասում Ասոցիացման համաձայնագրին, եւ ես մեկ անգամ եւս ուզում եմ պնդել»: Իսկ եվրոպական կողմը լինելու է Հայաստանում (հավանաբար ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը նկատի ուներ), հանդիպելու է իշխանությունների հետ եւ այդ հանդիպումների ընթացքում որոշում կկայացնի. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրոմիության հետ, շարունակելու ենք ՀՀ-ում ընթացող բարեփոխումները, շարունակելու ենք հանդիպել-բանակցել, օգտագործելու ենք Եվրոմիության այն համագործակցությունը, որը բխում Հայաստանի շահերից, եւ խորացնելու ենք եւ զարգացնելու ենք այն բարեփոխումները, որ իրականացնում ենք Եվրոմիության հետ»:

Իսկ թե ո՞ր գործոնն ազդեց, որ Մաքսային միություն մուտք գործելու վերաբերյալ հապշտապ որոշում կայացվի (համենայն դեպս` այդ մասին ցանկություն բարձրաձայնվի), Հ. Աբրահամյանը հակադարձեց, թե ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, Հայաստանի նախագահը հայտնել է իր համաձայնությունն ու մտադրությունը, ինչից հետո բխում եւ ածանցվում են տարբեր գործընթացներ, երբ մոտ ապագայում երկու կառավարությունները, համապատասխան պատկան մարմինները պետք է աշխատեն միասին. «Երբ կունենանք համաձայնագրի համաձայնեցված տարբերակ, այն կբերվի Ազգային ժողով: Իսկ որ Ֆյուլեն խոսել էր Մաքսային միություն մտնելու ցանկություն հայտնած պետությունների` Ռուսաստանի կողմից ճնշման ենթարկվելու մասին. «Ես որեւէ ճնշման ներկա չեմ եղել եւ չեմ զգացել, որ որեւէ ճնշում կա մեր իշխանությունների վրա, որ ստիպեն անդամակցել Մաքսային միությանը, դա նաեւ ասել է հանրապետության նախագահը», վստահեցրեց ԱԺ նախագահը` հավելելով. «Մենք դեռ հասկանանք, Մաքսային միությանը անդամակցելը պետք է բխի Հայաստանի շահերից, մենք պետք է ընդունենք մեր շահը տնտեսական, քաղաքական եւ բոլոր առումներով, մենք դեռ չգիտենք` այդ շահը ո՞րն է լինելու, մենք դեռ բանակցելու ենք: Ես կոնկրետ կողմնակից եմ Մաքսային միությանը, որովհետեւ հիմքում դրված է պետության շահը»:

Իսկ թե ՀՀԿ-ականները տեղյակ չէին նախագահի հայտարարությունից` նա հերքեց. «Հարցը քննարկվել է, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը, այնպես չէ, որ մենք տեղյակ չենք եղել: Ճիշտ չեն ասում այն մարդիկ, ովքեր տեղյակ են եւ ասում են` տեղյակ չենք: Դա ազնիվ չէ եւ արդար չէ»: Իսկ թե մեր եվրոպացի գործընկերներն ինչու են անակնկալի եկած` Հ. Աբրահամյանն այդպես չի կարծում` միշտ էլ այդ մասին խոսվել է: Իսկ որ Խոր եւ համապարափակ ազատ առեւտրի գոտու եւ Մաքսային միության հետ կան հակասություններ. «Մենք այդ մասին ասել ենք իրենց. կքննարկենք` միգուցե հակասությունները կվերացնենք, միգուցե կլինեն այնպիսի հակասություններ, որ համատեղելի չեն լինի, ժամանակն ու գործընթաները ցույց կտան: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա եւ գնա առաջ: Կյանքը ցույց կտա` սպասեք: Այդքան շուտ չի լինի, միգուցե 14 թվականին: Զարմանում եմ, որ դուքՙ լրագրողներդ, մտածում եք, թե երկրի ղեկավարները, նախագահը մի քայլ կանեն, որը չի բխում երկրի շահերից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երկրի շահերը պաշտպանենք: Մեր կապը Ռուսաստանի հետ է, մեր շուկան Ռուսաստանն է, կհակասի` չենք ստորագրի: Ինչի՞ է ձեզ թվում, որ գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ` մեր պետության շահերից, մենք չենք համաձայնի, ինչի մասին է խոսքը: Միգուցե ԱԺ-ն չի քվեարկի: Ամեն ինչ առջեւում է, մի շտապեք: Առայժմ մտադրություն է հայտնվել, փաստաթղթերը կլինեն, կխոսենք, փակ բան չկա ժողովրդից»:

Ինչպե՞ս է լուծվելու Արցախի ճակատագիրը, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այս հարցը տրվեց տարբեր ձեւերով. «Դե, մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք», նախ ասաց Հ. Աբրահամյանը, հետո ձայնում զարմանքի շեշտադրում արեց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միության անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը, Ղարաբաղն անկախ պետություն է»: Հետո հակադարձեց, թե` ուզում եք Ղարաբաղի իշխանությունների փոխարեն կարծիք հայտնե՞մ: Իսկ մեր հրավերին, թե Ձեր պատկերացումներն ասեք, վրա բերեց.«Ես պատկերացումներվ չեմ խոսում` հստակ-հիմնավոր»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՌԴ-ՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓԱԿ ՇՈՒԿԱՆՙ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԿ ՇՈՒԿԱՆՙ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական