Մարտունիում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում առաջատարներից մեկըՙ Արման Փաշիկյանը շարունակեց հաղթարշավըՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի հետ պարտիայում: Իսկ ահա մյուս առաջատարըՙ Կարեն Գրիգորյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Ավետիք Գրիգորյանին: Վերջինս առաջին միավորը վաստակեց:
2,5 միավորով Փաշիկյանին հետապնդում է բելառուս գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոն, որն առավելության հասավ մրցաշարում առայժմ անհաջող հանդես եկող Զավեն Անդրեասյանի նկատմամբ: Զավենն արդեն 2-րդ պարտությունն է կրում: Նա 3 հնարավորից կես միավոր է վաստակել:
Կարեն Գրիգորյանն ու Յուրի Կուզուբովն ունեն 2-ական միավոր: Վերջինս պարտության մատնեց Դարիուշ Սվիերչին: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Մարկուս Ռագերի եւ Իվան Պոպովի մրցախաղում: