Սենթ Լուիսի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետՙ վաստակելով առաջին կես միավորը: Մրցաշարի առաջատարը Հիկարու Նակամուրան է, որը հաղթելով Գատա Կամսկուն, վաստակեց 2 միավոր: Կառլսենն ունի 1,5 միավոր, իսկ Կամսկին առայժմ 2 պարտիաներում էլ պարտվել է: Հենց նա էլ 3-րդ տուրում կլինի Արոնյանի մրցակիցը: