Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` ԱՀԱ ԽՆԴԻՐԸ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ պատգամավորների հարցերի կիզակետում էր հայտնվել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր կառավարության նոր ծրագիր ուզում, թե` առկա ծրագրում ԵՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին գրված է, իսկ Մաքսային միության հետ` ոչ, եւ ուրեմն Մաքսային եւ Եվրասիական միությունների հետ համագործակցելու մանդատ խորհրդարանից կառավարությունը չունի. կամ ծրագիր, կամ հրաժարական, ուրեմն: Ըստ Է. Նալբանդյանի ` Շանհայի համաձայնագրով Մաքսային միությանը որպես դիտորդ Հայաստանի անդամակցության մասին է եղել լոկ խոսքը, իսկ ահա հետագա զարգացումները տարել են անդամակցության: Իսկ կառավարության ծրագիրը հետագայում կուղղվի: Իսկ որ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարը Շանհայի պայմանագրի անդամ միջինասիական երկրները անջատողականություն են համարում, ըստ Նալբանդյանի` Շանհայի Շոս պայմանագրով ԼՂ դեմ ոչ մի որոշում չկա, ու նույնիսկ Ադրբեջանն է այդ կազմակերպությունում դիտորդ դառնալու խնդրանք ներկայացրել:

Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնողներին 1-3 պաշտոնյաների քաղաքական «կլուբ» անվանեց, որն անտեսում է ժողովրդի ձայնը եւ հետաքրքվեց, թե Վիլնյուսում ի՞նչ է սպասվում, ե՞րբ կհրապարակվի Ասոցիացման համաձայնագրի տեքստը:

Է. Նալբանդյանն էլ կրկնեց բազմիցս ասածը, թե միջպետական համաձայնագրերը նախաստորագրելուց առաջ չեն հրապարակվում, այլ միայն` դրանից հետո, բայց եւ որեւէ գաղտնիք չկա այդ համաձայնագրում: Իսկ Մաքսային միության վերաբերյալ փաստաթղթերը նոյեմբերին այդ վերաբերմամբ բանակցություններից հետո կկազմվեն, եթե երեք անդամները որոշած լինեն ընդունվել Մաքսային միություն: Դրանից հետո փաստաթղթերը կմտնեն ԱԺ` վավերացման, եւ խորհրդարանը պետք է եզրակացություններ անի: Ռ. Հակոբյանը զայրացավ` այդ բոլորը գիտե, ինքը խոսում է ժողովրդական եւ պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին, ժողովրդի կարծիքն անտեսվել է եւ միայն քաղաքական «կլուբն» է որոշում ժողովրդի ճակատագիրը. միջազգային պրատակոլներն իմանալով հանդերձ` կան հարցեր, որ պետք է ժողովրդին մատուցել: Նալբանդյանն էլ պնդեց` գաղտնի բան չկա, ՀՀ նախագահն ու արտգործնախարարը բազմիցս արտահայտել են իրենց վերաբերմունքը ինտեգրացիոն գործընթացների հանդեպ թե՛ հետխորհրդային տարածքում, թե ԵՄ հետ հարաբերություններում: ԵՄ հետ հարաբերությունները զարգացնել, խորացնել եւ լայնացնել, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ի վնաս այլ ինտեգրացիոն գործընթացների, սա է եղել ելակետը: Եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում եւս ըմբռնում կա գործընկերների մոտ, թե ինչու է Հայաստանն այդ քայլն անում (Մաքսային միություն մտնելու). «Մեր ձգտումն է, որ շարունակենք մերձեցումը Եվրոմիության հետ բոլոր ուղղություններով», ասաց արտգործնախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍԻՐԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական