Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԵՐՐԻՆ ՉՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆ Է ԴՆՈՒՄ

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավրովը համամտություն է հայտնում, Դամասկոսըՙ հետաքրքրություն

Քանի դեռ դիվանագիտությունը աշխատում է, ուրեմն դեռեւս հույս կա, որ թնդանոթները չեն որոտա: Վաշինգտոն-Մոսկվա դիվանագիտական ջանքերը երեկ կարծես առաջին պտուղները տվեցին: Առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական հարվածներից, եթե մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ քիմիական զենքի վերահսկողությունը փոխանցի միջազգային ընկերակցությանը: Այդ մասին հաղորդեց Ռոյթեր գործակալությունը:

Քերրիի խոսքերովՙ ԱՄՆ-ի ղեկավարությունը լիովին գիտակցում է, որ Սիրիայի հակամարտության լուծումը բացառապես քաղաքական ոլորտում է: «Ռազմական ուղի այստեղ պարզապես չկա. այս առումով մենք պատրանքներ չունենք», հայտարարել է պետքարտուղարը իր բրիտանացի պաշտոնակից Ուիլյամ Հեյգի հետ բանակցելուց հետո: Ընդսմին Քերրին ենթադրություն է արել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դժվար թե համաձայնի կատարել այդ պայմանը:

Հեյգը իր հերթին հավաստել է, որ Վաշինգտոնը տվյալ հարցում կարող է ակնկալել Լոնդոնի լիակատար դիվանագիտական աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսին, արդեն Մոսկվայում, ուր ժամանել էր Սիրիայի արտգործնախարար Մուալլիմը, համատեղ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Քերրիի առաջարկած պայմանի վերաբերյալ լրագրողի հարցին, հայտարարեց, որ Մոսկվան համամիտ է, որ սիրիական քիմիական զինանոցը դրվի միջազգային վերահսկողության տակՙ եթե դա է Սիրիան չհարվածելու պայմանը: Նա պատրաստակամություն հայտնեց համոզելու սիրիական կողմին: Դամասկոսը, իր հերթին «հետաքրքրական» գտավ առաջարկը:

Փոխադարձ հայտարարություններից հետո սիրիական ճգնաժամի մասին արտահայտվեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, առաջարկելով որ Դամասկոսը միջազգային վերահսկողության զոնաներ ստեղծի Սիրիայում, որտեղ կոչնչացվեն այդ զենքերը:

Հիշեցնենք, որ Սիրիան այն 7 երկրների շարքում է, որոնք միջազգային վերահսկողության չեն ենթարկել իրենց քիմիական զինանոցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՋՈՒՐ ԽՄՈՐԸ

Հաջորդ գրառումը

PKK-Ն ԱՌԿԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

PKK-Ն ԱՌԿԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական