Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱԴԻՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Հայաստանը, հայտնելով իր պատրաստակամությունըՙ միանալու Մաքսային միությանը, փակել է իր մուտքը ԵՄ, սակայն դեռ չի կողպել: Դեռ ժամանակ կա սխալ քաղաքականությունն ուղղելու: Սա մի որոշում է, որ օգուտ է բերում միայն ՌԴ-ին, իսկ կորցնողն ու տուժողը հայ ժողովուրդն է»: Տեսակետը տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանինն է: Քաղաքագետին մտահոգել է, որ որոշում կայացնելիս Հայաստանի նախագահը հայաստանցիների կարծիքը հաշվի չի առել: «Մտահոգություն կա նաեւ այն առնչությամբ, որ եթե Հայասանը գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ, ապա սա ցույց է տալիս ռուս-հայկական հարաբերություններում լուրջ սխալի մասին, ինչպես նաեւ վիրավորանքը Հայաստանի նկատմամբ»:

Մյուս կողմից, եթե որոշումը կայացվել է առանց ճնշումների, ինչպես հավաստիացնում են Բաղրամյան 26-ից, ապա դա վկայում է Հայաստանի քաղաքական թուլության մասին: «Կայացված որոշումից հետո Հայաստանը կորցրեց 4 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները Եվրոմիության հետ: Այս որոշումն անակնկալի բերեց Եվրոմիությանը, որն այժմ Հայաստանին կհամարի ավելի քիչ կարեւոր, քիչ վստահելի ու քիչ պատրաստ բարեփոխումների»:

Խոսելով անվտանգության մասինՙ Կիրակոսյանն ասաց, որ ԵՄ-ն երբեք չի խոսել Հայաստանի անվտանգությունն ապահովելու մասին, այս առումով ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ կարեւոր են եւ երբեք կասկածի տակ չեն դրվել: Սակայն եթե Հայաստանը ստորագրի Ասոցիացման համաձայնագիրը, վտանգ չկա, որ Ռուսաստանը կկորցնի Հայաստանին: «Իսկ Միությանն անդամակցելու դեպքում շահելու են միայն օլիգարխներն ու կոռուպցիան: Մոսկվան կշարունակի ճնշումներ կիրառել մեր առեւտրային եւ տնտեսական հարաբերություններում, մինչդեռ ԵՄ-ի հետ ասոցիացման դեպքում Հայաստանի տնտեսությունը մրցակցային կդառնար»:

«Եթե Հայաստանն ընտրել է Մաքսային միությունը, դա դեռ չի նշանակում, որ մենք լքել են եվրոպական վեկտորն ու վերադարձել նախկին ԽՍՀՄ»: Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի մեկնաբանությամբՙ խնդիրն այն է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է հենց Մոսկվայում: Դաշնակցականներին անհանգստացրել է, որ նախագահի արտահայտությունները մի քիչ տարբեր են պաշտոնական հայտարարությունից, ինչը նկատել էր «Ազգ»ը դեռեւս սեպտեմբերի 3-ին: Մանոյանը մեջբերում է ասուլիսի ժամանակ Սարգսյանի ասած խոսքը, թե «փոխանցեցի Հայաստանի ցանկությունը», մինչդեռ հայտարարությունում խոսվում է Հայաստանի որոշման մասին: «Թե ո՞վ է որոշել, որտե՞ղ է որոշել, ինչպե՞ս, ոչինչ չի ասվում»: Մանոյանի գնահատմամբՙ սխալը որոշում կայացնելու ձեւն է, որոշումը սխալ չէ, եւ իրականության մեջ կոնկրետ արդյունք չի կարող տալ: «Ճիշտ այնպես, ինչպես Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիրը եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որոնք կոնկրետ արդյունքներ անմիջապես չէին տա»:

Ըստ Մանոյանիՙ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը դեռ չի նշանակում, որ ստորագրության հաջորդ առավոտյան ինչ-որ իրավիճակ էր ստեղծվելու: «Պարզապես սա գործընթաց է, որը պետք է շարունակական լինի եւս մի քանի տարի»: Նույնը վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը: «Որոշումը չի նշանակում, որ վաղն առավոտյան կամ 2-3 ամսից Մաքսային միությանը մաս ենք կազմելու»:

Դաշնակցական գործիչը չի բացառում, որ Հայաստանի առաջ կդրվի ընտրության խնդիր, որովհետեւ իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ոչ մի նախապատրաստական աշխատանք չեն տարել հասարակությանը եւ քաղաքական ուժերին հայտնելու համար:

«Բացի նրանից, որ հասարակությունն ու քաղաքական գործիչները տեղյակ չէին, որ Մաքսային միության անդամ ենք դառնալու, որոշման մասին տեղեկացված չէր նաեւ ԵՄ-ն, ինչն ավելի վատ է, քանի որ դա կարող է մեծ դժգոհություն առաջացնել ԵՄ-ում»:

Նկար 1. Ռիչարդ Կիրակոսյան

Նկար 2. Կիրո Մանոյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆՙ ԾԻՐԱՆԻ ՈՒ ՏՈՄԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆՙ ԾԻՐԱՆԻ ՈՒ ՏՈՄԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական