Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱ ԷԼ ԿԻՍԱՀՂԻ՞ ԵՄ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոմիությունը ոնց որ թե «չի պատրաստվում» նախաստորագրել, բայց այդ մասին ասում է Ֆյուլեի խոսնակը, իսկ Լիտվան արդեն Հայաստանի հետ ստորագրելիք չունի

Երկու աթոռի վրա չես նստի, եթե, իհարկե, մեծամասշտաբ նստատեղի չունես: Բայց եթե քաղաքականությունը բնութագրվում է որպես հնարավորի արվեստ, ու որ շահերն են հավերժական, ուրեմն շահ ունենալու դեպքում կարելի է նաեւ ոչ մեծ հետույքով նստել երկու աթոռի վրա: Ներկա դրությամբ ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ ինչպիսի հայտարարություններ ու քայլեր էլ որ ձեռնարկվում են, ակնհայտ է, որ բացահայտ ցանկություն կա պահպանելու երկու աթոռներին նստելու հնարավորությունը:

Այդ հնարավորության հիմքերը շոշափելու համար, ինչպես եւ ակնկալելի էր, անգամ անհրաժեշտ, պարզաբանումներ տալու համար սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսել հասավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ռուսաստանի նախաձեռնություն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան քննարկվեց Նալբանդյանի եւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպմանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատել է «Հայաստանի պատրաստակամությունըՙ առաջ մղելու հնարավորինս լայն ձեւաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության եւ այլ բնագավառներումՙ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը, որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Զուգահեռաբար Երեւանում կկայանա Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Այս միջոցառումներին կմասնակցեն Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը:

«Էդվարդ Նալբանդյանը եւ Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ», ասում է հաղորդագրության մեջ, ըստ էության, բաց թողնելով եվրոպական արձագանքի հատվածը: Վերջինս տարածվեց երեկ` Ֆյուլեի պաշտոնական էջում, տեղեկացնելով, որ Ֆյուլեն հանդիպումից հետո ասել է. «Մենք շարունակում ենք նոր իրավիճակի մեր գնահատումը` ներառյալ ընթացող խորհրդակցություննեը մեր գործընկերների հետ, եւ մենք տեղեկացնում ենք անդամ երկրներին ու խորհրդակցում նաեւ նրանց հետ»:

«Մաքսային միությանը միանալու Հայաստանի հայտարարված ընտրության լույսի ներքո, այդուհանդերձ, դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ, ինչպես որ այն բանակցվել էր: Մեր ունեցած տեղեկության հիման վրա Մաքսային միության հանդեպ պարտավորությունների համատեղելիությունը Ասոցիացման համաձայնագրով ԽՀԱԱԳ-ի առնչությամբ հանձնառությունների հետ խնդրահարույց են», ասել է Ֆյուլեն: Նա եզրափակել է. «Մենք հարգում ենք մեր գործընկերների ինքնիշխան իրավունքը ընտրելուՙ որ ինտեգրացիոն կամ համագործակցության շրջանակներում են նրանց ուզում լինել, եւ բոլորի շահն է Հայաստանի հետ ամրապնդել գործընկերության անցյալ տարիների ընթացքում համատեղ մեր նվաճումները»:

Ֆյուլեից ավելի պարզ հարցին անդրադարձել է նրա խոսնակ Փիթեր Սթանոն: Ըստ «Ազատության»ՙ Սթանոն հայտարարել է, թե Եվրոմիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցիացման եւ ոչ էլ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը: Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

Այդուհանդերձ, եթե Եվրոմիությունը գնա կտրուկ քայլերի, արձագանքը, արդեն Ֆյուլեի կողմից, կարող է չհնչեցվել Հայաստանում` սեպտեմբերի 12-13-ը, այլ կհետեւի այցին: Իսկ եթե Եվրոմիությունն, այնուամենայնիվ, որեւէ ապագայի հավանականության մասին ասելիք կունենա, այդ դեպքում թերեւս Ֆյուլեն Երեւանում կանի ինչ-որ հայտարարություն: Մյուս կողմից, հավանական է, որ ԵՄ հանձնակատարը առավել խիստ հայտարարությամբ հանդես գա հենց Երեւանում, որին, սակայն, ոչ պարտադրաբար, կհետեւեն նաեւ պատժամիջոցային մոտեցումներ:

Մինչ այդ, սակայն, կարեւոր է, որ Հայաստանը արդեն իսկ հայտնվել է Վիլնյուսում Ասոցիացման համաձայնագիր նախաստորագրողների ցանկից դուրս` Եվրոպական խորհրդում նախագահող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուշկայտեի ելույթում:

Սեպտեմբերի 5-ին, ողջունելով Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ ընդհանուր անվտանգության ու պաշտպանության քաղաքականության հարցերով միջխորհրդարանական կոնֆերանսի մասնակիցներին, տիկին Գրիբաուշկայտեն, ըստ Լիտվայի նախագահի պաշտոնական կայքէջի, նշել է. «…Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Վիլնյուսում, ինչպես նաեւ նախաստորագրումը Մոլդովայի եւ Վրաստանի հետ…»` ակնհայտորեն բաց թողնելով Հայաստանը:

Այս պարագայում հնարավոր է, որ նախաստորագրումն արդեն իսկ ԵՄ օրակարգում չէ, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահող երկրի նախագահի հայտարարությունը պատահականությունների շարքից չէ: Սակայն ասվածի վրա հիմնվելով արդեն իսկ դատել, թե Վիլնյուսում Հայաստանն անելիք չունի, ճիշտ չի լինի, քանի որ եվրոպական մակարդակի այլ հայտարարություններն էլ առայժմ բավարարվում են Արեւելյան գործընկերների վրա Ռուսաստանի ճնշումների անթույլատրելիության շեշտադրմամբ:

Մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Պետերբուրգում դասախոսության ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, շեշտել է, թե Ուկրաինան, Հայաստանն ու Մոլդովան պետք է հստակեցնեն իրենց ուղին: Ռոմպեյն, ի դեպ, Վրաստանի մասին այս համատեքստում ոչինչ չի նշել, փոխարենը կարեւորելով, որ Եվրոպայում կայունության ու անվտանգության համար անհրաժեշտ է, որ Եվրոմիությունն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցեն:

Հայտարարությունների այս ծաղկաբույլում, ակնհայտորեն, կարող է ամեն ինչ խառնվել իրար, սակայն հաշվի առնելով, որ Եվրոմիությունն իսկապես բյուրոկրատական մի հսկա մեխանիզմ է, որի շարժունակությունը արագաշարժությանը ոչ մի առնչություն չունի, ապա պետք է հասկանալ, որ ԵՄ կողմից տարբեր մակարդակներում հնչող հետ ու առաջ հայտարարությունները տրամադրություններ շոշափող մոտեցումներ են:

ԵՄ հիմնական ու թերեւս վերջնական դիրքորոշումը դեռ առջեւում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱՎԱՅՐԸ ՓՈԽՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՀԱԿԱԱՍԱԴԱԿԱՆՆԵՐԸ ՋԱՐԴ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱԱԼՈՒԼԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԿԱԱՍԱԴԱԿԱՆՆԵՐԸ ՋԱՐԴ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԱԱԼՈՒԼԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական