Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՕՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՈՒՐՋԸ

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Սեպտեմբերի սկզբին քաղաքական-հասարակական կյանքի աշխուժացման առաջին նշանը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպումն է, որի հնարավորության մասին «Ազգ»-ն արդեն ազդարարել է: Այսօր, երբ մեր տարածաշրջանի ժողովուրդներն անհանգստությամբ ու լարված սպասում են Սիրիայի վրա ամերիկա-անգլիա-ֆրանսիական ռազմական հարձակմանը, անվտանգության եւ ներքաղաքական կայունության մասին խոսակցությունները նոր իմաստ ու բովանդակություն են ստանում: Հայաստանի մի շարք բարձրաստիճան գործիչներ արդեն հայտարարել են, որ նոյեմբերին նախաստորագրվեու է Եվրոպական միության հետ Ասոցիացման համաձայնագիրը: Նույն տրամաբանությամբ սպասվում է, որ մոտավորապես մեկ տարի անց, 2014թ. ընթացքում այդ համաձայնագիրը կստորագրվի, եւ Հայաստանը կունենա ասոցիացման փոխհարաբերություններ ԵՄ-ի հետ: Այս հեռանկարի կապակցությամբ բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ եւ փորձագետներ վերջին շրջանում դատողություններ են արել, թե դա ինչպես կհամատեղվի Հայաստանիՙ Մաքսային միության հետ (ինչպես նաեւ ապագա Եվրասիական միության հետ), ավելի սերտ հարաբերություններ ունենալու մեր երկրի ցանկության հետ: Մենք արդեն գրել ենք, որ տնտեսագիտական անկախ փորձագիտական եզրակացությունը Մաքսային միության հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավոր տարբերակների վերաբերյալ պետք է որ պատրաստ լինի սեպտեմբերի երկրորդ կեսին, ինչպես վստահեցնում է այդ ուսումնասիրությունը պատվիրած Զարգացման եվրասիական բանկը:

Այս քննարկումների քաղաքական ասպեկտները ավելի մատչելի են թվում եւ վերջին շաբաթների ընթացքում թե հայկական, թե ռուսական մամուլում մեկնաբանությունների եւ գնահատակնների պակաս չի եղել: Ակնհայտ է, որ հայ հասարակությունն իր ամբողջության մեջ ունենալով տարբեր կողմորոշումներ եւ տարբեր նախապատվություններ ինտեգրացիոն գործընթացների եւ Հայաստանիՙ դրանց մասնակցության վերաբերյալ, միաժամանակ հասունացած է այնքան, որ գիտակցում է կողմորոշումների միջեւ բախում եւ առճակատում թույլ չտալու անհրաժեշտությունը: Մեր պատմաբանները հիշեցնում են 1920թ., երբ կողմորոշումների միջեւ դեգերող Հայաստանը ծանր պարտություններ եւ ծանր կորուստներ կրեց:

Այսպիսով անկասկած է, որ հրապարակային քննարկումների կիզակետում հայտնված ինտեգրացիոն գործընթացների թեման այսպես թե այնպես հայտնվելու է հայ-ռուսական բարձր մակարդակի երկխոսության պաշտոնական օրակարգում:

Սատարել նախագահ Պուտինի Մեծ Եվրոպա ձեւավորելու տեսլականին

Առաջ քաշելով Եվրասիական միություն ձեւավորելու գաղափարըՙ «Իզվեստիա» թերթում երկու տարի առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը գրում էր, որ զարգացող քաղաքական գործընթացների նպատակներից մեկը Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ Մեծ Եվրոպա ձեւավորելու տեսլականն է, որը կարող է ստեղծվել Եվրոպական միության եւ ապագա Եվրասիական միության միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ձեւավորման արդյունքում: Ռուսաստանցի բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ իրավացիորեն դժգոհում են, որ այս գաղափարը, չնչին բացառություններով, առայժմ ընկալում չի գտել Արեւմուտքում: Արեւմտյան քաղաքական գործիչներն ու ֆինանսա-տնտեսական շրջանակները քննարկում են մեկ այլ նոր մեծ շուկայիՙ ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության միջեւ Ազատ առեւտրի անդրատլանտյան գոտու ձեւավորման հարցը: Եթե վերաբերմունքը Ռուսաստանի եւ նրա նախաձեռնությունների նկատմամբ Արեւմուտքի քաղաքական շրջանակներում չփոխվի, ապա Մոսկվային ոչինչ չի մնում, քան զարկ տալ Մաքսային միության մեծացման եւ ապագա Եվրասիական միությանը որքան կարելի է մեծ թվով համախոհ-դաշնակիցներ ընդգրկելու բավական դժվար գործընթացին: Հենց դրա համար էլ հատուկ կարեւորություն են ստանում այդ միություններին Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների մասնակցության հարցերը:

Հայաստանի քաղաքական շրջանակներում քննարկելով ինտեգրացիոն գործընթացների հեռանկարներըՙ իբրեւ դաշնակցային պարտքի գիտակցում եւ ազդեցության երկու արտաքին վեկտորների համադրում կարծես գտնվել էր հաշտեցնող բանաձեւը. կառուցողական մասնակցություն թե եվրոպական ինտեգրման եւ թե եվրասիական ինտեգրման գործընթացներին: Այս բանաձեւն իր խորքում ենթադրում է սատարում նախագահ Պուտինի վերոհիշյալ տեսլականին: Սակայն դժվարությունն այն է, որ Արեւմուտքը թույլ չի տալիս Ռուսաստանինՙ իր հետ ձեւավորել հենց այդպիսի բարձր կարգի հարաբերություններ: Ահա թե ինչու Ռուսաստանում ցավոտ են նայում ոչ վաղ անցյալում իրենց մտերիմ դաշնակիցների ինքնություն քայլերին, որոնք շարժվում են դեպի Եվրոպական միություն: Հիանալի կլիներ, եթե Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ մյուսների շարժումը եվրոպական ասոցիացման ուղղությամբ համահունչ լիներ Ռուսաստան-ԵՄ վստահելի երկխոսության զարգացմանը: Հենց այդ երկխոսությունն էր, որ կհաներ կասկածներն ու լարվածությունը ոչ թե Եվրոմիության անդամ կամ թեկնածու, այլ պարզապես ասոցիացված անդամ դառնալու հետխորհրդային երկրների ցանկության նկատմամբ: Մի կարգավիճակ, որն ունեն, ասենք, Թուրքիան, Ալժիրը, Թունիսը եւ էլի շատ երկրներ: Այս կապակցությամբ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ թվարկածս երկրներից յուրաքանչյուրն ունի ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում հայտարարված բացառությունների պատկառելի թիվ կազմող շարքեր, այնինչ Հայաստանի կողմից նման բացառություններ ստանալու պահանջի մասին մեր մեջ առայժմ որեւէ խոսակցություն չկա: Բայց սա դեռ քննարկելու հարց է, եւ դրա համար ժամանակ կա: Այնինչ Մաքսային միությանն անդամակցելու համար առանձնապես ժամանակ չի մնում, որովհետեւ առաջիկա 3-4 ամիսներին քննարկվելու է ապագա Եվրասիական միության հիմնադիր փաստաթղթերի փաթեթը, եւ, ինչպես նշել է Ղազախստանի փոխարտգործնախարարը, այն պետք է պատրաստ լինի 2014թ. մայիսի 1-ին: Այսպիսովՙ ցանկությունների եւ հնարավորությունների իրականացման խաչմերուկում Հայաստանը մոտական ամիսներին պետք է գործնական մասնակցություն ունենա նաեւ Եվրասիական միության հիմնադրման գործընթացին: Սա ավելի լավ է, քան ավելի դժվար, գուցե գերբարդ պայմաններում անդամակցելը արդեն ձեւավորված եւ արդեն գործող տնտեսական միությանը:

Ի՞նչ է հուշում Ուկրաինայի օրինակը

Հայաստանում վերջին ամիսներին տարբեր մակարդակներում բազմիցս հնչել են երկու տիպի դատողություններ. 1. Ուկրաինայի եւ Հայաստանի կարգավիճակները միմյանց նման են, եւ քաղաքական ու տնտեսական գործընթացների ծավալման իմաստով միմյանց մասին տեղեկությունները կարող են ուսանելի եւ օգտակար լինել: 2. Ուկրաինան նոյեմբերին Վիլնյուսում ոչ թե նախաստորագրելու, այլ ստորագրելու է Ասոցիացման համաձայնագիրը, ինչից հետո հաշված ամիսների ընթացքում սկսելու են գործել Եվրոմիության տեխնիկական ռեգլամենտները: Ուկրաինացի փորձագետներից մեկն ասել է, որ այդ ռեգլամենտները, որոնք ավելի փափուկ են, քան Մաքսային միության ռեգլամենտները, կարող են նպաստել Ուկրաինայում արտաքին ներդրումների ավելացմանը: Սակայն նույն փորձագետը հայտարարել է, որ ուկրաինական արտահանմանը ծանր հեռանկար է սպասում, որովհետեւ Ռուսաստանն իր սահմանները կարող է փակել ուկրաինական այն ապրանքների նկատմամբ, որոնք, դիմադրության հանդիպելով Արեւմուտքում, պետք է որ շարժվեին դեպի Արեւելք: Ուկրաինացի փորձագետները նաեւ նշում են, որ ուկրաինական արտահանման համար ծանր ժամանակները կսկսվեն Ասոցիացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց բառացիորեն մի քանի ամիս անց, ավելի կոնկրետՙ 2014թ. գարնանը: Ուկրաինական մեկ այլ փորձագետ հիշեցրել է, որ տարեկան երկու միլիոն ուկրաինացիներ աշխատանք են գտնում Ռուսաստանում, եւ եթե Ռուսաստանը որոշի փակել այդ աշխատանքային միգրացիայի ճանապարհը, ապա Ուկրաինայում զգալի տնտեսական հիմախնդիրներ կառաջանան, իսկ որոշ կանխատեսումների համաձայն, երկրի արեւելյան մարզերում նույնիսկ ցնցումներ կարող են լինել: Հասկանալի է, որ Ասոցիացման համաձայնագրերը տեղ չեն թողնում այն լավատեսության համար, թե աշխատանքային միգրանտների բանակները Ռուսաստանի փոխարեն կարող են տեղաշարժվել դեպի Եվրոպա: Նման բան Եվրոպական միությունը թույլ չի տալու: Ահա թե ինչու միգրացիոն քաղաքականությունը սկսում է դառնալ ինտեգրացիոն գործընթացների վրա ազդող կարեւորագույն ոլորտներից մեկը: Մաքսային միության մեջ Ուկրաինայի ներկայացուցիչ Սուսլովը հայտարարել է, որ Ասոցիացման համաձայնագրի վավերացումը եվրոպական խորհրդարաններում կարող է նույնիսկ մի քանի տարի տեւել: Նա կարծիք է հայտնել, որ Ասոցիացման համաձայնագրի 39-րդ հոդվածը թույլ է տալիս Ուկրաինային մտնել նաեւ այլ տնտեսական միությունների եւ դաշինքների մեջ: Սրանից նա եզրակացրել է, որ Ուկրաինան պետք է ամրապնդի իր հարաբերությունները նաեւ Մաքսային միության երկրների եւ, ամբողջությամբ վերցրած, միության հետ:

Հայ գաստարբայտերների ճակատագիրը Ռուսաստանում

Պաշտոնական վիճակագրության համաձայնՙ մոտ երկու հարյուր հազար հայաստանցիներ աշխատանքի են մեկնում Ռուսաստան, եւ նրանց կողմից իրենց ընտանիքներին ուղարկված գումարները տարեկան կազմում են մոտ 1.44 միլիարդ դոլար: Ռուսաստանից Հայաստան մտնող ուղիղ տրանսֆերտները կազմում են այդ ճանապարհով Հայաստան եկող բոլոր դրամական միջոցների 85%-ը: Այդ գումարն իր հերթին կազմում է մեր երկրի բյուջեի համարյա կեսից ավելին: Սա նշանակում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի բազմաբնույթ համագործակցության կարեւորագույն ոլորտներից մեկը հանդիսանալու է աշխատանքային միգրացիայի օրինական ծավալմանը կառուցողական մասնակցություն բերելը: Օրինակՙ կադրերի մասնագիտական պատրաստման կամ նրանց ռուսաց լեզու սովորեցնելու ոլորտներում:

Վերջին շրջանում Ռուսաստանում բացասական վերաբերմունք կա կովկասյան տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից թափանցող անօրինական միգրանտների նկատմամբ: Այդ դժգոհությունը արդեն հասել է իշխանական օղակներին, եւ նրանք երկրից անօրինական միգրանտների արտաքսման արշավ են սկսել: Կվերածվի՞ արդյոք դա նոր միգրացիոն քաղաքականության, դեռ դժվար է ասել: Հայ միգրանտների նկատմամբ առայժմ ատելության դրսեւորումներ չկան: Սակայն կարեւոր է երկկողմ միջպետական հարաբերություններում այս հարցադրումները պահելն ու դրանց լուծումներ գտնելը, որովհետեւ ինչպես Ուկրաինայի կամ Բելառուսի դեպքում, Ռուսաստանից դուրս մղվելու պարագայում հայ գաստարբայտերները Եվրոպայի աշխատանքային շուկաներում չեն հայտնվելու: Սա շատ պարզ է եւ այստեղ պատրանքներ ունենալ չի կարելի:

Համոզված ենք, որ ապագա Եվրասիական միության ձեւավորման ընթացքում աշխատուժի ազատ տեղաշարժման հետեւանքով միության երկրներում աշխատանք փնտրող հայաստանցիների թիվը միայն ավելանալու է: Ուրեմն, ինչպես նշել է ռուս փորձագետներից մեկը, հարկավոր է միության երկրներում զարգացնել միջնակարգ մասնագիտական կրթօջախների ցանցը, մարդկանց տալ պահանջվող մասնագիտություններ, ինչպես նաեւ սովորեցնել խոսել, գրել եւ կարդալ ռուսերեն ու նախապատրաստել նրանց ապագա աշխատանքային գործունեությանը: Սա ոչ միայն օրենքի տեսանկյունից կարեւոր հարց է, այլեւ մարդկային օգնություն արտագնա աշխատանքի մեկնողներին:

Վերջին ամիսների ընթացքում «բարյացակամության» եւ «բարի կամեցողության» ամենատարբեր դրսեւորումներով ինչեր ասես որ չլսեցինք հայ-ռուսական հարաբերություններում հիմնախնդիրների կամ նույնիսկ ճգնաժամի մասին: Ավելի քան համոզված ենք, որ երկկողմ պետական հարաբերություններում նման բան գոյություն չունի: Պարզապես որակյալ մասնագիտական, տնտեսագիտական ու քաղաքագիտական դիտարկումներին ու դատեղություններին փոխարինելու եկան օր առաջ փնովելու հաշվին միավորներ վաստակելու մղումները: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանն իրականում պարզապես այլընտրանք չկա: Հայաստանյան հասարակության ցանկությունըՙ կառուցել մեր պետությունը եվրոպական չափանիշներով, հասկանալի եւ հարգանքի արժանի է: Մենք պարտավոր ենք կառուցողական մասնակցություն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բազմաբնույթ գործընկերային հարաբերությունների զարգացման մեջ, այլեւ մեր ներդրումն ունենալ Ռուսաստան-Եվրոպական միություն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ձեւավորման դժվարին, բայց շնորհակալ գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՉԱՐԱԲԱՍՏԻԿ» ՀԱՄԲՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական