Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՂ ԸՆՏՐՎԻ ՆԱ, ՈՎ ՏԳԵՂ Է…

24/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

80-ական թվականներին, երբ պատերազմական Բեյրութում հավատարմագրված օտարերկրյա թղթակիցները հարց տվեցին Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդ Յասեր Արաֆաթին, թե այդ օրերին վարչապետության համար ընտրական թեժ մրցապայքարում գտնվող Մենախիմ Բեգին-Շիմոն Պերես մրցակիցներից ո՞ւմ կնախընտրեր տեսնել Իսրայելի վարչապետական աթոռին, պաղեստինցի փորձառու ղեկավարը պատասխանեց. «Թող ընտրվի նա, ով ավելի տգեղ է»: Իսկ «ավելի տգեղը», անկասկած, Մենախիմ Բեգինն էր, պաղեստինցի ժողովրդի ոխերիմ հակառակորդը, թեեւ Շիմոն Պերեսը այդ հարցում ոչ մի բանով չէր զիջում նրան: Սակայն Արաֆաթը, որի արտաքինը նույնպես ոչ մի կապ չուներ գեղեցկության որեւէ պատկերացման հետ, Արաֆաթ չէր լինի, եթե այդ «էսթետիկական նախընտրության» տակ այլ միտք չունենար – իր համար Պերես թե Բեգինՙ ոչ մի տարբերություն, երկուսն էլ պաղեստինյան դատի կատաղի հակառակորդներ են, որոնք առաջին իսկ պատեհությամբ կսպանեին Արաֆաթին ու նրա զինակիցներին: Բայց միջազգային ասպարեզում Բեգինն իր վանողական դեմքով ավելի քիչ համակրանք կարող էր շահել իր երկրի համար:

Մոռացված այս էպիզոդը հիշեցի, երբ, մի քանի օր առաջ, ՀՀ նախագահը Ծաղկաձորում բազեականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով առաջիկա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, Իլհամ Ալիեւին մատնացույց արեց որպես Հայաստանի համար «ամենաձեռնտու» թեկնածուի: Այդ հայտարարությունը Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Թուրքիայում, բավական լայն արձագանք գտավ, եղան նաեւ քննադատություններ:

Անշուշտ այս պարագայում Արաֆաթի ու Սերժ Սարգսյանի պատասխանները ուղիղ համեմատական չեն միմյանց, սակայն քաղաքական իրատեսության դրսեւորումներ են երկուսն էլ: Եթե ինքդ չես կարող փոխել որեւէ բան, ապա գտիր այն նվազագույն «առավելությունը» հակառակորդներից մեկի պարագայում եւ օգտագործիր դա արտաքին շուկայում: Մանավանդ որ հակառակորդը, այս պարագայումՙ Ալիեւը, անկախ քո ցանկությունից վերընտրվելու է, եւ վերստին նստելու ես նրա հետ դեմ առ դեմ:

Ինչպես վերը ասացի, Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանների ուշադրությունը սեւեռեց իր վրա, սակայն ես չհանդիպեցի որեւէ մեկնաբանությանՙ հետեւյալ առումով: Հայաստանին պարտադրված քարոզչական ներկա պատերազմի պայմաններում անշո՛ւշտ նախընտրելի է Իլհամ Ալիեւը իր սուլթանական կերպարով: Նա երրորդ անգամ վերընտրել է տալիս իրեն, թեկուզ սահմանադրական պատրադրված փոփոխությամբ: Դրանով իսկ նա դառնում է խոցելի ներքին թե արտաքին ճակատների վրա: Խոցելի է դառնում ողջ Ադրբեջան պետությունը ժողովրդավարության (որը քարոզչական պատերազմներում ամենասիրված եւ օգտագործվող թղթադրամն է) միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով: Իսկ խոցելի երկրի խոցելի նախագահը տասն անգամ ավելի շատ պիտի մտածի պատերազմը կորցնելու պարագայում իրեն սպասվող դաժան ճակատագրի մասին:

Ուրեմն… թող ընտրվի՛ տգեղը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸՙ ԴԵՍՊԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական