Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

03/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդյունաբերությունը շարունակում է մեր տնտեսության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրել

Այս տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշներն արդեն հրապարակվել են: Ուրախալի է, որ վերջին 2-3 տարիների` արդյունաբերության ավելի արագ տեմպերով աճի միտումը շարունակվում է: Այս տարվա առաջին կեսին եւս տնտեսության ճյուղերից ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 8,3 տոկոս: Գումարային ցուցանիշներով արդյունաբերական արտադարանքի ծավալները երկրորդն են, կազմելով 567,4 մլրդ դրամ եւ զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին: Առավել հետաքրքրական է, թե մեր արդյունաբերության հատկապես որ ճյուղերում է ավելանում արտադրանքի թողարկումը: Անդրադառնանք Հայաստանի ազգային վիճակագրության տեղեկագրին, որտեղ ներկայացված են արդյունաբերությամբ զբաղվող 2567 ընկերությունների հաշվետվությունների հիման վրա ստացված տվյալները:

Մեր արդյունաբերության գլխավոր` հանքարդյունաբերության եւ մետաղագործության ճյուղում գրեթե բոլոր ուղղություններով աճել են թողարկվող արտադրանքի ծավալները: Ֆերոմոլիբդենը` 24,7 տոկոսով, ցինկի խտանյութը` 22,4 տոկոսով, մոլիբդենի խտանյութը` 13,7 տոկոսով, պղնձի խտանյութը` 20,6 տոկոսով, կոնվենտորային պղինձը` 16 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղը` 6,7 տոկոսով, պողպատե ձուլվածքը` 2 տոկոսով: Հիշեցնենք այն հիմնական ձեռնարկությունները, որոնք թողարկում են այս ճյուղի արտադրանքը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի պղձնամոլիբդենային կոմբինատ, Կապանի լեռնահարստացման կոմբինատ, Մաքուր երկաթի գործարան, Էյ Սի Փի, Արմենալ եւ էլի մի քանի ձեռնարկություններ:

Ծավալներով երկրորդը սննդարդյունաբերությունն է, ներառյալՙ խմիչքների եւ ծխախոտի արտադրությունները: Այստեղ արտադրատեսակներ կան, որ հունվար-հունիսին աճել են մի քանի անգամ: Բուսական յուղի արտադրությունն ավելացել է 3 անգամ, լիկյորինը` 3,4 անգամ, շամպայն գինիներինըՙ 3,1 անգամ: Մեծ աճ են ունեցել նաեւ ծխախոտի արտադրությունը` 87 տոկոսով, էթիլային սպիրտինը` 78 տոկոսով, կաթնասերինը` 44,5 տոկոսով, մրգի պահածոներինը` 91 տոկոսով, բանջարեղենի պահածոներինը` 36,9 տոկոսով, մսի պահածոներինը` 24,7 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը` 30,3 տոկոսով, մակարոնեղենինը` 25,5 տոկոսով: Պահածոների արտադրությունն ընդհանուր առմամբ ավելացել է 28 տոկոսով: Բնական հյութերի արտադրությունն այս տարվա առաջին կեսին ավելացել է 11,8 տոկոսով: Ոգելիչ խմիչքներից, բացի լիկյորի եւ շամպայն գինիների արտադրության ծավալների կտրուկ աճից, օղու ծավալներն ավելացել են 5 տոկոսով, կոնյակինը` 1 տոկոսով, իսկ ահա գինունը` 20,7 տոկոսով: Հանքային ջրերի արտադրությունն աճել է 3,1 տոկոսով, աղբյուրի ջրերինը` 12,8 տոկոսով:

Սննդարդյունաբերության մեջ 5-20 տոկոս միջակայքով աճ են ունեցել կաթի, կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, պաղպաղակի, հրուշակեղենի, շաքարավազի, պանրիկների արտադրությունները:

Անցյալ տարվա առաջին կեսի համեմատ ավելի քիչ են արտադրվել միսն ու մսից կիսապատրաստուկները, պանիրը, կեֆիրը, մայոնեզը, ալյուրը, ձավարեղենը, հացը, կենդանական յուղն ու մարգարինը, համակցված կերերը, աղը, գարեջուրը:

Սննդարդյունաբերության ոլորտի մասին կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, կայուն տեմպերով աճը շարունակվում է, եւ կան մի քանի արտադրատեսակներ, որտեղ աճը ավելի կտրուկ է եղել: Հիշեցնենք, որ սննդարդյունաբերության հիմնական ճյուղերն ընդգրկված են պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության աջակցության կառավարության ծրագրում:

Արտահանման ուղղվածություն ունեցող, արդյունաբերության աջակցության պետական ծրագրում ընդգրկված մյուս ճյուղը ճարտարագիտությունն է կամ ճշգրիտ սարքաշինությունը: Այս ճյուղի որոշ արտադրատեսակներ նույնպես մեծ աճ են ունեցել: Տարբեր հզորության էլեկտրաշարժիչների արտադրությունը տոկոսային առումով մեծ աճ է գրանցել, սակայն քանակական առումով այստեղ դեռեւս մեծ ծավալների մասին խոսք չկա: Ավելացել են համակարգիչների` 15 տոկոսով, ռելեների` 4,4 տոկոսով, կենցաղային ժամացույցների` 15,6 տոկոսով, խողովակային ամրանների` 39,6 տոկոսով արտադրության ծավալները: Սակայն նվազել են օպտիկա-մեխանիկական սարքերի, ավտոգենային սարքավորումների, էլեկտրական հաշվիչների, ռելեների արտադրությունները: Ակնհայտ է, որ այս ճյուղի զարգացումը շատ ավելի դժվար կլինի, քան արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության աջակցության ծրագրի այլ ճյուղերինը:

Քիմիական արդյունաբերության արտադրանքից ավելացել է սինթետիկ կորունդի արտադրությունը` 3,4 տոկոսով, լաքաներկանյութերինը` 8,8 տոկոսով, լվացող միջոցներինը` 13 տոկոսով եւ 7,4 տոկոսով նվազել է պլաստմասսայե իրերի արտադրությունը:

Փայտե եւ թղթի արտադրատեսակներից 86,9 տոկոսով աճել է ստվարաթղթե արկղերի, 59 տոկոսով` ստվարաթղթի, 29,8 տոկոսով` թղթի, 3,6 տոկոսով գոֆրե արկղերի արտադրությունները: Ոչ մետաղական հանքանյութերից ավելացել են ոչ հանքային շինանյութերի, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների եւ իրերի, կրի, ապակյա տարաների, ալյումինե եւ մետաղապլաստե դռների թողարկման ծավալները: Երեսպատման սալիկների գրեթե բոլոր տեսակների արտադրությունը նվազել է, բացառությամբ տուֆի, որն ունեցել է 4,5 տոկոս աճ:

Թեթեւ արդյունաբերությունից շարունակում են ավելանալ գուլպեղենի արտադրության ծավալները` 2,3 անգամ նախորդ տարվա առաջին կեսի համեմատ, եւ գորգերի արտադրությունը` 3,2 անգամ: Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 71 տոկոսով, իսկ բամբակյա գործվածքներինը` նվազել 52 տոկոսով:

Եվս մեկ կարեւոր եւ զարգացման լուրջ ռեսուրսներ ու ավանդույթներ ունեցող ճյուղում` ադամանդագործությունում հունվար-հունիսին արձանագրվել է ավելի քան 75 տոկոս աճ, սակայն ոսկերչությունում մոտ 7 տոկոսով նվազում է գրանցվել: Հուսանք, որ արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության աջակցության ծրագրի շնորհիվ ոչ վաղ անցյալում զարգացման բարձր ցուցանիշներ ունեցող եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող ադամանդագործությունը, ինչպես նաեւ ոսկերչությունը, կավելացնեն իրենց ծավալները:

Հուսանք նաեւ, որ վերջին 4-5 տարիներին պետության կողմից արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացրած միջոցառումները ոչ միայն տեղային դրական ազդեցություն կունենան` ի դեմս տվյալ տարածքում բնակվող եւ տվյալ ձեռնարկությունում աշխատող մարդկանց, այլեւ այդ ազդեցությունն առավել առարկայորեն իր վրա կզգա մեր երկրի ամբողջ բնակչությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐ, ԱՅԼՙ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՍԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՍԵՎԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական