Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

03/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեւանի կոլորիտից պակասեց շատ կարեւոր մի գույն` մեր քաղաքի բեմահարթակներում եւ սրճարաններում այլեւս չենք հանդիպի շատ սիրելի մարդուն` Ազատ Գասպարյանին: Երեկ մեր կինոյի ու թատրոնի անվանի դերասանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր ողնաշարի խնդիրների պատճառով: Երեւի դեռ չենք գիտակցում, որ նրա հետ մի ողջ ժամանակ է գնում անցյալի գիրկը, որի մեջ մնալու են նրա մարմնավորած Չարենցը, «Երջանկության մեխանիկա» կամ «Հին օրերի երգը» ֆիլմերի նրա հերոսները: Ու երեւի դեռ կհասցնենք իմաստավորել նրա հետքը կինոյում ու թատրոնում, նրա ազդեցությունը հայերիս վիզուալ ճաշակի ձեւավորման վրա: Առայժմ միայն ցավն ենք զգում կորստի:

Օգոստոսի 13-ին լրանալու էր Ազատ Գասպարյանի 70 տարին: Չուզեց, էլի, ոտք դնել 7-րդ տասնամյակի մեջ: Նրա ոչ միայն հոգին, այլեւ արտաքինն էր երիտասարդ մարդու, ստեղծագործական ավյունը եռում էր նրա մեջ, ու շատերը չէին կասկածում, որ նա քայլում է դեպի 70-ամյակ: Նրա անձը դրական իմպուլսներ էր սփռում, նրա ստեղծած կերպարները շնչում էին բարությամբ եւ անմիջականությամբ, նա մեր թատրոնի եւ կինոյի խորհրդանիշներից մեկն էր, ու ահագին բարություն պակասեց Երեւանից նրա գնալով:

Նա ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին Երեւանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի 1 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72 թթ. աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80 թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում» եւ «Մետրո» թատրոնում: 1986 թվականից մինչ օրս Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան է: Նկարահանվել է «Հայֆիլմ» եւ «Մոսֆիլմ» կինոստուդիաների թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) եւ այլն: Նկարահանվել է նաեւ 30 եւ ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:

«Ազգը» ցավակցում է Ազատ Գասպարյանի հարազատների եւ բարեկամներին, նրա երկրպագուներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐԱՔՈԼՈՒԻ «ԲԵԼԳԵ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ

Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական