Դորտմունդի «Բորուսիան» դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիրՙ սեփական հարկի տակ 4-2 հաշվով պարտության մատնելով Մյունխենի «Բավարիային»: Վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր խաղին հետեւել տրիբունայից, իսկ հանդիպումից հետո թիմակիցների հետ տոնեց հաղթանակը:
«Բորուսիան» յուրօրինակ ռեւանշի հասավ չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտության դիմաց: «Բավարիան» գլխավորած Խոսեպ Գվարդիոլայի նորամուտը թիմում անհաջող ստացվեց: