Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ»

30/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ, ԼՂՀ

«Ստեփանակերտի օդանավակայանը ոչ միայն կնպաստի տնտեսական հումանիտար ծրագրի իրականացմանը, այլեւ մեր քաղաքացիների իրավունքն էՙ ունենալ օդանավակայան եւ օգտվել տրանսպորտից: Օդանավակայանը կխթանի զբոսաշրջության զարգացումը: Այցելություններն էլ տնտեսական ծրագրերի իրականացման հիմք կհանդիսանան, քանի որ այցելելով ու վստահելով Արցախինՙ զբոսաշրջիկները կցանկանան հետագայում նաեւ ներդրումներ կատարել»: Տեսակետը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանինն էՙ ի պատասխան «Ազգ»-ի հարցի, թե Ստեփանակերտի օդանավակայանը տնտեսական առումով ինչ օգուտներ կտա Ղարաբաղին: «Ազգ»-ի հաջորդ հարցին, թե ինչն է պատճառը, որ շինարարությունից հետո էլ Ստեփանակերտում եւ Շուշիում ծորակից կրկին ժանգոտած ջուր է հոսում, վարչապետն ասաց, որ ջրի համակարգի բարելավման համար տասնութ միլիարդի շինարարական աշխատանքներ են կատարվել: Մայրաքաղաքում կառուցվել է նոր քաղաքային ցանց, որը, սակայն, ամբողջությամբ չի ապահովում քաղաքի տարածքը:

«Շուշիում մի մասն օգտվում է հին խողովակաշարից, որի ֆիլտրակայանը դեռ չի վերանորոգվել, եւ կարող են առաջանալ խնդիրներ քաղաքի այդ թաղամասերում: Ստեփանակերտի վերաբերյալ կարող եմ ասել, որ իննսուն տոկոսով ավարտվել են ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Հին ցանցն անկառավարելի էր: Ջրընդունիչներ ու ֆիլտրակայաններ են կառուցվել», ասաց վարչապետը` հավելելով, որ վարարումների ժամանակ մեխանիկական ֆիլտրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, սակայն դա ջրի որակի վրա շատ քիչ ազդեցություն է թողնում

Անձամբ վարչապետը շատ գոհ է այսօրվա ջրի սպասարկման որակից: Հիշում է` տարիներ առաջ ջուրը դույլերով էին կրում, հիմա շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Կառավարությունը որոշել է, որ մինչեւ 2018 թվականը հանրապետության եւս 200 բնակավայրերում կլուծեն ջրի խնդիրը:

Թեպետ հատուկ ծրագիր սիրիահայերի բնակեցման համար չկա, սակայն Ղարաբաղում ուրախ են, որ սիրիահայերը գործունեություն են ծավալում իրենց երկրում: Վարչապետի գնահատմամբ` փորձված հողագործներ են ու նոր մշակույթ են մտցրել հողագործության մեջ: «Միջոցներ ունեցող սիրիահայերը բնակարան են ձեռք բերել ու լուրջ ներդրումներ են կատարում: Նոր մշակաբույսեր են բերում Արցախ, ձիթենի են աճեցնում», ուրախությամբ փաստում է Հարությունյանը:

Այն, ինչ Երեւանում կարելի է արդեն համարել անցած փուլ, Ստեփանակերտում կսկսվի հաջորդ տարի: Գազի եւ էլեկտրաէներգիայի գների սակագնի բարձրացումից Արցախում հացը թանկացել է 10 դրամով: Ամենայն հավանականությամբ մյուս տարի Ստեփանակերտում կթանկանա նաեւ տրանսպորտը: Ներկայիս 70 դրամի փոխարեն ստեփանակերտցին կվճարի 100 դրամ: «Տրանսպորտային ընկերությունները վաղուց պայքարում են տրանսպորտի գնի բարձրացման համար: Նրանք աշխատում են վնասով, եւ արդեն տեւական ժամանակ վնասը փակում է կառավարությունը: Վնասի պատճառով գյուղերից դեպի Ստեփանակերտ եկող երթուղային տաքսիները չեն գործում: Տրանսպորտ չկա, ընկերությունները հրաժարվում են փոխադրումներ կատարելուց, իսկ բնակիչները բողոքում են», հայտարարեց վարչապետը` կրկին շեշտելով, որ Ստեփանակերտում տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է:

Կառավարությունում որոշել են փոխհատուցել տրանսպորտային ընկերությունների վնասները մինչեւ հունվարի մեկը. «Հունվարի մեկից կառավարությունը կբարձրացնի քաղաքացիների թոշակն ու աշխատավարձը, միայն այդ ժամանակ տրանսպորտի սակագինը կբարձրանա»:

Անդրադառնալով Ադրբեջանի սպառազինությանըՙ վարչապետը չկարեւորեց, թե Ադրբեջանը որտեղից եւ որ երկրից է զենք գնում:

«Սակայն ցավալի է, որ Հայաստանին բարեկամ գործընկերը, որ նաեւ համանախագահող երկիր է, թույլ է տվել նման բան: Բայց ես գնահատական չեմ տալիս: Եթե Ռուսաստանից չգնի, այլ երկրից կգնի: Մենք պետք է դրան դիմակայելու համար քայլեր ձեռնարկենք: Աշխատանք կատարում ենք, եւ այսօր տարածաշրջանում խաղաղությունը կպահպանվի շնորհիվ մեր պաշտպանության բանակի: Հավաստիացնում եմ` մեր անվտանգությունն ապահովված է», ասաց վարչապետը` հավելելով, որ ԼՂ հակարամտության կարգավորման բանակցությունները երկար կշարունակվեն: «Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է, ո՞ւմ հետ բանակցենք: Կարծում եմ, ստատուս քվոն կպահպանվի տասնյակ տարիներ, քանի որ մեր դիմաց նստած պետությունն ընդունակ չէ բանակցելու: Դրա համար պետք է Արցախը զարգացնենք, ավելի մեծ տեմպերով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵԼՍՈՆԸ ԶՈՀՎԵՑՙ ՄՈՐ ԱՆՈՒՆԸ ՇՈՒՐԹԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՀԵՌԱՆԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՀԵՌԱՆԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական