Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՐ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-Ի ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում վերջերս մի հետաքրքրական երեւույթ կարելի է նկատել. հսկիչ-դրամարկղային կտրոն որեւէ դրամարկղ չի տրամադրում, հետն էլ տեղեկացնում է, թե այն, ինչ ՀԴՄ է կոչվում, կլինի միայն օգոստոսի 1-ից: Դրա փոխարեն մեկ էլ երեկ մի վաճառողուհի դժվար ընկալելի մի նախադասություն էր փորձում բարձրաձայնել, թե ինչ-որ բան է լինելու, դրա համար էլ այդ ոչ ՀԴՄ կտրոններն են տրամադրվում:

Կտրոններ չտրամադրողների դեմ երբեք պահանջ ներկայացնողներից չեմ, ոչ էլ մեկը, որ հատկապես փոքր մի խանութում, այն էլ այս շոգին, կսպասի, մինչեւ ակնհայտ չկամությամբ մեկը ՀԴՄ կտա: Սակայն երբ նման կերպ վարվում է բազմազավակ ընտանիքի հայրը, որի կարողությունը բոլորն ընդհանուր գծերով պատկերացնում են, սակայն ինքը կնոջից է միայն այդ մասին տեղեկանում, առնվազն զավեշտալի է:

Զավեշտալի է, քանի որ հայտնի սուպերմարկետների ցանցը աղքատներից չէ, ոչ էլ կարծես ֆինանսական խնդիրներ ունի, սակայն աշխարհի ու ամենից առաջ հայրենի կառավարության աչքի առաջ հաշվի չի առնում տարրական պահանջները, որոնք չպահպանելու համար գլխավոր բակերից մեկի մի փոքր խանութ տարին մի 5-6 անգամ փակում ու բացում են:

Մինչդեռ երբ ՀԴՄ չի տրամադրում պատգամավորին պատկանող հսկայական ցանցի մի խանութ, դրա մասին կարծես անտեղյակ են:

Այս իրողությունը եթե հանցագործություն չէ ու պատժելի չէ, ապա առնվազն կրկնակի զավեշտալի է այն համատեքստում, ինչ այսօր գրեթե բոլորի առօրյան է. մարդիկ տարբեր միջոցներով, տարբեր հարթակներում, տարբեր մոտեցմամբ, բայց փորձում են իրենց բողոքն արտահայտել հասարակական տրանսպորտի թանկացման առնչությամբ: Այստեղ զավեշտը համընկնում է ողբերգության հետ այն համատեքստում, որ այդ նույն օրերին միլիոնների շրջանառություն ունեցող սուպերմարկետում ՀԴՄ չեն տրամադրում, հետեւաբար նաեւ օրինական հիմք են տալիս կասկածելու, որ ամեն ինչ չէ, որ արվում է ըստ օրենքի:

Զավեշտալիության մի մասն էլ այն հանգամանքն է, որ դժգոհող կամ, քաղաքակիրթ ձեւակերպմամբ, սեփական իրավունքները պաշտպանելու փորձ անող գնորդներին էլ սուպերմարկետների հազվադեպ ժպտացող վաճառողուհիները, արդեն իսկ բողոքող անձին միայն, տեղեկացնում են, թե ինչ-որ վիճակահանություն թե մրցանակաբաշխություն, թե նման մի բան է լինելու այդ ոչ ՀԴՄ-ական կտրոններով:

Կրկին օրինական մի հարց է ծագում, թե ինչ-որ խաղարկություն կամ էլ նման մեկ այլ կարգի հորինվածքով ՀԴՄ կտրոնների բացակայությունը պատճառաբանող սուպերմարկետների ցանցի ղեկավարներն ինչու են ինքնագլուխ, եւ որ կարեւոր է, օրենքի խախտմամբ, նման միջոցառում կազմակերպում, եթե ընդհանրապես նման մի բան կազմակերպվում է, քանի որ վաճառողուհիները ոչ միայն չեն ժպտում, այլեւ որեւէ բան կրկնելու խնդրանքին դրական արձագանքելու անընդունակ են:

Այս ամենից կարելի է եզրակացություն անել եւ, ցավոք, միայն մեկը. Հայաստանում դեռ այնպիսի օրենքներ են գործում, որոնց միջոցով կիսատ-պռատ աշխատող հասարակական տրանսպորտի համար 100-ի փոխարեն 150 դրամ են պահանջում, մինչդեռ միլիոնների շրջանառությունը ուղղակի, բացեիբաց, օրը ցերեկով մտել է ստվեր` միլիոնները միլիարդների եւ տրիլիոնների մոտեցնելու հաստատ մեծ ախորժակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄՙ ԻՆՉՊԵՍ ՌԻՈ ԴԸ ԺԱՆԵՅՐՈՅՈ՞ՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԲԵՄ ԵՆ ՓՍԻՔՈՏՌԱՄՆԵՐՈՒ (Psychodrames)

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԲԵՄ ԵՆ ՓՍԻՔՈՏՌԱՄՆԵՐՈՒ (Psychodrames)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական