Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆ ԵԿՈՂ ՀՂԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մինչ Երեւանում ու տարբեր մարզերում քննարկում են ծննդօգնության հավաստագրի տեղայնացման որոշումը, Գորիսի հիվանդանոցում ուրախությամբ հիշում են, որ ընդունել են անգամ Ղազախստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Իտալիայից, Հոլանդիայից ու Ֆրանսիայից ժամանած օտարերկրացիների ծննդաբերություններ: «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում իրենց հիվանդանոցում ծննդաբերել է 17 օտարերկրացի:

Ծննդօգնության հավաստագրերի տեղայնացման մասին առողջապահության նախարարի հրամանը Գորիսի հիվանդանոցի վրա շատ չի ազդել, քանի որ, ըստ տնօրենի, ունեն ե՛ւ բավարար պայմաններ, ե՛ւ մասնագիտական բավարար ներուժ, իհարկե լինում են դեպքեր, երբ հարկ է լինում մարզից ուղեգրել Երեւանի 3-րդ մակարդակի հիվանդանոց, բայց, ընդհանուր առմամբ, մայիսի մեկից սկսված տեղայնացման գործընթացը Գորիսում ընդունվող ծնունդների թվի վրա չի ազդել: Իսկ տարեկան կտրվածքով` այստեղ ընդունում են 580 ծնունդ:

Գորիս քաղաքի բուժկենտրոնը, որը համարվում է 2-րդ Բ մակարդակի, վերանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով եւ արդեն վերանորոգված վիճակում բացվել 2010-ին:

Ծննդօգնության հավաստագրի տեղայնացման թեմային, նաեւ բացառություններին, թե ե՞րբ կարող է ծննդկանը պետպատվերով ծննդաբերել իր բնակավայրից հեռու, ասենք, մարզից տեղափոխվել Երեւան, հուլիսի 19-ի ու 20-ի համարներում նույնպես անդրադարձել ենք: Իսկ Գորիսի եւ մարզային եւս երեք հիվանդանոցներ այցելությունը նախաձեռնել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Հիշեցնենք, որ ծննդօգնության հավաստագրի տեղայնացման որոշումը հղի կանանց հնարավորություն է տալիս պետպատվերով ծննդաբերելու միայն իրենց բնակավայրերի հիվանդանոցներում, բայց ոչ բնակավայրերից դուրս` չհաշված որոշ բացառությունները:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն արդարացնում է որոշումը` ասելով. «Մենք փորձում ենք ֆինանսական հոսքերն ուղղել տեղի բուժհիմնարկներ, որպեսզի զարգանան ծննդօգնության նաեւ մարզային հիմնարկները: Արտաշատի կանայք, եթե անընդհատ գան ծննդաբերելու Երեւանում, ապա քիչ կլինի Արտաշատում ընդունվող ծննդաբերությունների թիվը, հետեւաբար կփոքրանա Արտաշատի հիվանդանոցի բյուջեն: Իսկ եթե փոքրացավ բյուջեն, ապա չեն կարող արժանավայել աշխատավարձ տալ բուժաշխատողներին, որոնք արդեն կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ»:

Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ մարզային հիվանդանոցներին տալիս են այնքան գումար, որով հազիվ կարողանում են փակել կոմունալ ծախսերը, վճարել աշխատավարձերն ու գնել դեղորայք, իսկ դրանից հետո այլեւս գումար չեն ունենում, որ սարքավորում ու գույք գնեն. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ են հին ու անորակ Արտաշատի հիվանդանոցի մահճակալները: Պատճառն այն է, որ բյուջեում դրա համար գումար չկա»: (Արտաշատի հիվանդանոցի մասին կարող եք կարդալ «Ազգի» ամսի 19-ի համարում):

Գայանե Ավագյանը մեջբերում է վիճակագրությունից. անցյալ տարի Հայաստանում ծննդաբերությունների 50 տոկոսը եղել է Երեւանում, մյուս 50 տոկոսը` մարզերում, եւ Երեւանում ծննդաբերած կանանց 1/3-ը, որոնք եկել են մարզերից, մեծամասամբ եկել են առանց հիմնավորման:

Ի տարբերություն նախարարության ներկայացուցչի` ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը , դեմ է նախարարի հրամանին, եւ գտնում է` որեւէ խնդիր լուծելու համար այս որոշումն արհեստական մեխանիզմ է. «Պետությունը պետք է կարողանա ստեղծել հիվանդանոցային լավ պայմաններ բոլոր քաղաքներում եւ ստեղծել մի իրավիճակ, որի մեջ հիվանդանոցները կմրցեն իրար հետ»: Պատգամավորը կողմ է, որ յուրաքանչյուր կին ինքն ընտրի, թե ո՞ր հիվանդանոցում է ուզում անվճար հավաստագրով ծննդաբերել. պետք է ազատություն լինի: Տեղայնացման որոշումը, ըստ նրա, չի նպաստելու մարզային հիվանդանոցների զարգացմանը, իսկ պետության միջամտությամբ արհեստականորեն կպահվեն հիմնարկներ, որոնք ի սկզբանե գիտենք, որ չեն կարողանալու զարգանալ. «Եվ որոշումը սահմանափակում է այն մարդկանց համար, ովքեր գումար չունեն, քանի որ գումար ունեցողը, այսպես թե այնպես, ծննդաբերելու է ավելի լավ հիվանդանոցում»: Պարոն Պողոսյանը մտավախություն ունի, որ կանայք բարձրորակ ծննդօգնություն չստանալուց հետո միգուցե՞ չուզենան ունենալ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ երեխային: Որպես պատգամավոր Թեւան Պողոսյանը բարձրացնելու է տեղայնացման որոշման` իրականությանը չհամապատասխանելու հարցը:

Որոշումից ընդամենն անցել է 2,5 ամիս, ինչը դեռ բավարար չէ տեսնելու համար տեղայնացման դրական ու բացասական հետեւանքները, իսկ առայժմ փաստերը ցույց են տալիս` Երեւան եկող հղիների թիվը նվազում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԸՙ «ԱԼԲԵՐՏ ՀՈԼՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական