Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱ՞Վ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

17/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Haqqin.az-ի տեղեկագրմամբ` երեկ Ադրբեջանի ՊՆ «Գարահեյբաթ» ուսումնավարժական կենտրոնում, որ գտնվում է Բաքվի մերձակայքում, «տրվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկը» (տես http://haqqin.az/news/7556): Զորավարժությունների բացմանը հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովը` նշելով, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»:

Ադրբեջանցի գեներալի գնահատմամբ, «առաջին անգամ անցկացվող լայնածավալ համատեղ զորավարժությունները բարձր մակարդակի համատեղ որոշման արդյունք են, դրանց անցկացմամբ կողմերը կատարում են երկու պետությունների ղեկավարների կարեւոր հանձնարարությունները»: Գեներալ Էյվազովը թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները գնահատել է նաեւ որպես «տարածաշրջանային կայունության ապահովման նպատակ հետապնդող» քայլ:

Ըստ ամենայնիՙ վերջին ձեւակերպումն էլ հենց բնութագրում է Թուրքիա- Ադրբեջան ռազմական համագործակցության հիմնական նշանակությունը: Այդ առթիվ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծիք է հայտնել, որ «փաստորեն ՆԱՏՕ-ն նպատակադրվել է Հարավային Կովկասում ներկայություն ապահովել»:

Որքանո՞վ է Թուրքիան Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցությունը համաձայնեցրել ՆԱՏՕ-ի հետ` դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ «համատեղ զորավարժությունների» անվան տակ թուրքական զինված ուժերն Ադրբեջանում կհաստատեն թերեւս մշտական ներկայություն: Խոսքը հրապարակայնացվող ներկայության մասին է, ոչ պաշտոնապես Թուրքիան միշտ էլ ներգրավված է եղել Ադրբեջանում զինված ուժերի ձեւավորմանն ու բանակաշինությանը, ինչպես նաեւ մասնակցություն ունեցել ղարաբաղյան պատերազմին:

Ուշագրավ է, որ Բաքվի մերձակայքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին տեղեկատվությանը զուգահեռ երեկ ադրբեջանական մամուլը հայտնի դարձրեց, որ «երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանՙ Դավութօղլուն «կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետի, Միլլի մեջլիսի խոսնակի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, բանակցությունների ավարտին կկայանա համատեղ մամուլի ասուլիս»:

Կողմերը կքննարկեն «տարածաշրջանային նախագծերում եւ միջազգային կառույցներում համատեղ գործողությունների հետ կապված հարցեր»: Կհանդիպի՞ Դավութօղլուն թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասնակիցների հետ` այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված չէ: Այդուհանդերձ, ինչո՞ւ բացառել, որ Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Գարահեյբաթ ուսումնավարժական կենտրոն եւ «օրհնանքի» իր խոսքը կասի:

Ամեն դեպքում հենց համատեղ զորավարժությունների օրն Ադրբեջանում գտնվելու Դավութօղլուի որոշումը չի կարող «պարզ զուգադիպություն» լինել: Թուրքիան Ադրբեջանում իր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ներկայությանն ավելացնում է նաեւ ռազմական բաղադրիչը: Թուրքիան կարծես «անաղմուկ մտնում է» Հարավային Կովկաս: Ու եթե ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքով նրա այդ քայլերի հանդեպ արեւմտյան դաշինքի երկրների լռությունը դեռ կարելի է «հասկանալ», ապա տարածաշրջանի հանդեպ ավանդաբար «խանդոտ» վերաբերմունք ունեցող այլ երկրների կեցվածքն առնվազն տարօրինակ է:

Հատկապես եթե հաշվի առնվի, որ շատ հնարավոր է` Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ներկայությունն ընդամենը «հետախուզական մարտ է» աշխարհաքաղաքական այն վերադասավորումներից առաջ, որոնց մասին վերջին տարիներին համառորեն խոսում են արեւմտյան փորձագիտական շրջանակները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ

Հաջորդ գրառումը

ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ 20 ՏՈԿՈՍՈՎ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ` 85 ՏՈԿՈՍՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ 20 ՏՈԿՈՍՈՎ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ` 85 ՏՈԿՈՍՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական