Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ 20 ՏՈԿՈՍՈՎ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ` 85 ՏՈԿՈՍՈՎ

17/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` առաջիկա երեք տարիների սոցիալական ծախսերի մասին

2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ մեր հարցազրույցում անդրադարձել ենք հիմնականում սոցիալական ոլորտում կառավարության կողմից ծախսերի կտրուկ ավելացման եւ մասնավորապես` կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մանրամասներին: Այս առումով, առաջիկա տարիներին նախատեսված քայլերը թերեւս աննախադեպ են վերջին 4-5 տարիների ընթացքում, որոնց սպասում էին հարյուրհազարավոր թոշակառուները եւ պետական համակարգում աշխատողները:

– Միջնաժամկետ ծախսային ծրագրով ի՞նչ 2 խոշոր ծախսային հոդվածներ են ավելանալու եկող տարի:

– 143 մլրդ դրամի եկամուտների ավելացում ենք նախատեսում եկող տարի, որի հիմնական մասն ուղղվելու է նախ` թոշակների 20 տոկոս բարձրացմանը: Խոսքը 37,7 մլրդ դրամի մասին է: 61 մլրդ դրամ էլ ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը: Փաստորեն, այս երկու հոդվածներին միասին գրեթե 99 մլրդ դրամ է հատկացվելու: Երրորդ կարեւոր ուղղությունը` կուտակային թոշակներին է հատկացվելու մոտ 20 մլրդ դրամ, քանի որ եկող տարվանից սկսելու է գործել նոր` կենսաթոշակների կուտակային համակարգը: Կան նաեւ ուղղություններ, որոնք ամեն տարի անխուսափելիորեն ավելացնում ենք: Խոսքը նախ եւ առաջ պաշտպանության ոլորտի ծախսերին է վերաբերում, որոնք այս տարի նույնպես ավելանալու են:

– Ավելի կոնկրետՙ թոշակների մասին: Ինչքա՞ն են դրանք ավելանալու եւ որքա՞ն է կազմելու միջին կենսաթոշակը Հայաստանում:

– 2014-ին 448 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակը ավելանալու է մոտ 6 հազար դրամով` ներկայիս միջին ամսական 31 հազար դրամից հասնելով 37 հազար դրամի: 2015-ին կենսաթոշակները եւս 15 տոկոսով կավելանան, եւ միջին կենսաթոշակը կկազմի 43 հազար դրամ: Ուզում եմ ընդգծել, որ փաստորեն 20 տոկոսով թոշակների ավելացումը եկող տարի պետական բյուջեի համար գրեթե 100 մլն դոլար է արժենում:

– Քաղծառայողների աշխատավարձերը վաղուց չեն բարձրացվել, եւ նրանց բոլորին հետաքրքում է, թե եկող տարի որքանո՞վ են բարձրանալու իրենց աշխատավարձերը:

– Քաղծառայողների ներկայիս միջին հաշվարկային աշխատավարձը կազմում է 171 հազար դրամ: Այստեղ 2014-ին նախատեսվում է աշխատավարձերի միջինը 85 տոկոսով բարձրացում, քաղծառայողների միջին աշխատավարձը կկազմի 317 հազար դրամ` ներառյալ եկամտահարկը, օրենքով նախատեսված երեք տարին մեկ անգամ բարձրացումը: 2015-ին նախատեսվում է եւս 15 տոկոսով աճ եւ 366 հազար դրամ միջին աշխատավարձ եւ 2016-ին էլ մոտ 13 տոկոսով բարձրացում, միջին աշխատավարձը կկազմի 413 հազար դրամ: Սակայն կցանկանայի ընդգծել, որ այս բարձրացումը բոլորին հավասարաչափ չի լինելու, քանի որ եկող տարվանից նախատեսվում է պետական համակարգի աշխատավարձերի նոր սանդղակ, որտեղ կիրառվելու են գործակիցներ նվազագույն աշխատավարձի նկատմամբ: Այսինքն, տարբեր չափերով են այդ գործակիցները կիրառվելու, տարբեր պաշտոնների նկատմամբ: Տեղեկացնեմ, որ նվազագույն աշխատավարձը եկող տարվանից կազմելու է 50 հազար դրամ:

– Ուսուցիչների աշխատավարձերը որքա՞ն են ավելանալու:

– Ուսուցիչների միջին աշխատավարձը 2014-ին ավելանալու է 17,7 տոկոսով եւ կազմելու 160 հազար դրամ` ներկայիս 140 հազար դրամի փոխարեն: 2015-ին նրանց միջին աշխատավարձը կավելանա եւս 10 տոկոսով, կազմելով 181 հազար դրամ, 2016-ին` 13,6 տոկոսով, կազմելով 206 հազար դրամ` դարձյալ ներառելով հարկերը: Բուհերի դասախոսների միջին աշխատավարձը պետության կողմից ավելանալու է 34 տոկոսով եւ կազմելու մոտ 72 հազար դրամ, ներկայիս 53 հազար դրամի փոխարեն:

– Առողջապահության եւ մշակույթի ոլորտում ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

– Առողջապահության ոլորտին լրացուցիչ ծախսեր են ավելանալու, ինչի արդյունքում ավելանալու է հիվանդանոցային բուժման մեկ դեպքի գինը: Հատկապես ցանկանում եմ նշել, որ նախատեսվում է ավելացնել ստացիոնար բուժհաստատություններում հիվանդանոցային բուժօգնության դեպքերի հաշվարկային թիվը:

Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի նկատելի ավելացում է նախատեսվում: Գրադարանների աշխատողների միջին աշխատավարձը 71 հազար դրամից 2014-ին նախատեսվում է հասցնել 106 հազար դրամի, 2015-ին` 116 հազար դրամի, 2016-ին` 132 հազար դրամի, թանգարանների աշխատողներինը` 72 հազար դրամից 2014-ին 94 հազար դրամի, 2015-ին` 103 հազար դրամի, 2016-ին` 117 հազար դրամի, մշակույթի տների աշխատողներինը` 67 հազար դրամից 2014-ին կհասցվի 101 հազար դրամի, 2015-ին` 111 հազար դրամի, 2016-ին` 126 հազար դրամի:

– Նախագահի նախընտրական խոստումներից էր 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան միանվագ գումարների կտրուկ ավելացումը: Դա նախատեսվո՞ւմ է իրականացնել 2014-ին:

– Այո, 2014-ից 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում պետության կոմից տրամադրվելու է 1 մլն դրամ նպաստ ներկայումս տրվող 430 հազար դրամի փոխարեն, իսկ 5-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում այդ նպաստը կազմելու 1,5 մլն դրամ: Սա, կարծում եմ, պետության կողմից տրվող գումարի զգալի ավելացում է ներկայիս տրամադրվող նպաստի չափի համեմատ եւ այս նպատակով պետական բյուջեից նախատեսվում է շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ ծախսեր, եթե հաշվի ենք առնում այսօրվա ցուցանիշները:

– Վերջերս ազատամարտիկներն էին բողոքում իրենց սոցիալական վիճակից: Առաջարկներ ունե՞ք նրանց այս առումով:

– Նրանց օժանդակության չափերը դեռեւս քննարկման փուլում են: Դրանք երբ ձեւավորված լինեն, բյուջեի մեջ տեղ կգտնեն:

– Իսկ ներկայիս եւ սպասվող գնաճը չի՞ չեզոքացնի թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը` ասենք, եկող տարի:

– Ակնհայտ է, որ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման տեմպերը շատ ավելին են, քան գնաճի տեմպը:

– Տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշներ եք կանխատեսում ծրագրով առաջիկա երեք տարիներին:

– 2014-ին` 6,25 տոկոս, 2015-ին` 6,33 տոկոս, 2016-ին` 6,4 տոկոս:

– Տնտեսական աճի եւ լրացուցիչ եկամուտների հավաքման ցուցանիշները ռիսկային չե՞ն:

– Տնտեսական աճն ինքնին ռիսկեր է պարունակում, բայց այլընտրանք չունենք դրան եւ այդ աճն ապահովելով, պետք է կարողանանք եկամուտները հավաքել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱ՞Վ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Հաջորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ՊՈԴՈԼՍԿԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ՊՈԴՈԼՍԿԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական