Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

03/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Օտարման պայմաններում հազիվ թե արդյունքի հասնի քրդական հարցի կարգավորման գործընթացը

Նախորդ համարում, նշելով Թուրքիայում քրդական հարցի կարգավորման վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ սկզբնավորված գործընթացի վրա «Գեզիի» դեպքերի բացասական ազդեցությունը, այնուամենայնիվ, որպես կանխարգելիչ գործոն մատնացույց էինք արել Թուրքիայի գործող սահմանադրության ներածությունը, անձեռնմխելի հոդվածների հետ նաեւ ուսուցման եւ քաղաքացիության մասին 42-րդ ու 66-րդ հոդվածները:

Թուրքական ազգային պետության ամբողջականությունն ու այսպես կոչված փառապանծ թուրք ազգի միասնականությունն ապահովող սահմանադրության այս ներածությունն ու հոդվածները ամրագրում են երկրի ոչ թուրք ժողովուրդների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավազուրկ վիճակը: Դա միանգամայն տրամաբանական է այն առումով, որ քեմալականները թուրքական ազգային պետություն են ստեղծել ոչ թուրք ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում եւ փորձել են միասնական թուրք ազգ կերտել բազմազգ երկրում:

Այսինքնՙ քեմալականների այս մոտեցումն է ի սկզբանե պայմանավորել ոչ թուրքերի օտարումը Թուրքիայում: Ուստի, օտարման ամրագրումը սահմանադրության մեջ ներածականով ու հոդվածներով, բացի քրդերից կարեւոր է նաեւ հայ, հույն, ասորի, հրեա ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական բոլոր խմբավորումների իրավական դրության մասին ճշգրիտ պատկերացում կազմելու առումով:

Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ին: Որքան էլ դրա համար մեղադրվի 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ղեկավար գեներալ Քենան Էվրենի խունտան, չմոռանանք, որ դրա անձեռնմխելի հոդվածները եղել են դեռեւս 1924-ի սահմանադրության մեջ, որն արդեն քեմալականների նախաձեռնությունն էր:

Համենայն դեպս, սահմանադրության ներածականն ասում է. «Թուրքական հայրենիքի եւ ազգի հավերժ գոյությունն ու երկնասլաց թուրքական պետության անքակտելի միասնականությունը սահմանող տվյալ սահմանադրությունը, ելնելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր, անմահ առաջնորդ եւ անզուգական հերոս Աթաթուրքի ազգայնականության ըմբռնումից, նրա բարեփոխումների ոգուց եւ սկզբունքներից, հաստատում է.

Ոչ մի գործունեություն չի կարող գերադասելի լինել թուրքական ազգային շահերին, թուրքերի գոյությանը, պետության եւ երկրի անբաժանելիությանը, թուրքական ինքնությանը, պատմական եւ բարոյական արժեքներին, Աթաթուրքի ազգայնականությանը, սկզբունքներին, բարեփոխումներին եւ քաղաքակրթության ըմբռնմանը»: Դրան հետեւում են խնդրո առարկա հոդվածները հետեւյալ բովանդակությամբ .

«Հոդված 3 – Թուրքիայի պետությունը անբաժանելի ամբողջականություն է իր երկրով եւ ազգով: Լեզուն թուրքերենն է :

Հոդված 4 – Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներն անձեռնմխելի են, ենթակա չեն փոփոխության առաջարկի :

Հոդված 42 – Որեւէ այլ լեզու, քան թուրքերենը չի կարելի կրթական եւ ուսումնական հաստատություններում ուսուցանել որպես մայրենի լեզու Թուրքիայի քաղաքացիներին :

Հոդված 66 – Թուրք է յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի քաղաքացիություն ունի »:

Սահմանադրության ներածության եւ մի քանի հոդվածների մասնակի թարգմանությունն անգամ բավական է ենթադրելու, որ դրանց հիմքում Քեմալ Աթաթուրքի հանրահայտ ասույթն է. «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»: Չհամարելը քաղաքացու համար ըստ ասույթի օտարում է նշանակում: Այսինքնՙ ոչ թուրք քաղաքացուն հասարակությունից նախքան սահմանադրությունը օտարել է Աթաթուրքի ասույթը, որը հանդիսանում է քեմալական ազգայնականության հիմնադրույթը: Սահմանադրությունը հիմք ընդունելով այս հիմնադրույթը, ամրագրել է ոչ թուրք քաղաքացու օտարումը, որ նրանք այլընտրանք չունենան, քան թուրքանալու միջոցով երանության հասնել:

Ակնհայտ է, որ իրեն թուրք չհամարող քաղաքացին ինքնաբերաբար մերժում է «թուրքական ազգային շահերի, թուրքերի հարատեւության, պետության եւ երկրի անբաժանելիության, թուրքական ինքնության, պատմական ու բարոյական արժեքների, Աթաթուրքի ազգայնականության» սահմանադրությամբ ամրագրված գերակայությունը: Այսպիսով, նա դառնում է Թուրքիայի հանրապետության գոյությանը սպառնացող դավադիր:

Թուրք հասարակությունն ու քեմալականները թուրքական ազգային պետությունը ի սկզբանե նույնիսկ ցեղասպանությունից հետո որպես դավադիր են դիտել թուրքահայերին, որոնց հետ նաեւ հույներին, ասորիներին, հրեաներին: Ինչ վերաբերում է քրդերին, ապա նրանց իթթիհատականներն օգտագործել են հայկական ջարդերում, իսկ քեմալականներըՙ ազգային պատերազմներում, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելիս ժխտեն նաեւ քրդական ինքնությունը երկրում:

PKK-ի 30-ամյա զինյալ պայքարը էապես փոխեց իրերի դրությունը Թուրքիայում: Երկրում բնակչության մեջ 4-րդը կազմող քրդերը շնորհիվ այդ պայքարի դարձան գործոն Թուրքիայի համար, ընդ որումՙ ռազմական, քաղաքական եւ ազգագրական տեսանկյունից: Դա թուրքական պետությանը զրկեց քրդերի ինքնությունը ժխտելու հնարավորությունից: Զինյալ պայքարի դադարեցման հրամայականով պետությունը հաշտեցման ուղիներ որոնեց PKK-ի հետ եւ շրջանառության մեջ դրեց քրդական հարցի կարգավորման գործընթացը:

Խնդիրը, սակայն, PKK-ն կամ թուրքական պետությունը չէ, այլ փոխանվստահությունը: Թուրքերը չեն վստահում PKK-ի առաջնորդ Օջալանի հաշտեցման պատրաստակամությանն ու առհասարակ քրդերին: Քրդերն էլՙ թուրքական պետությանն ու թուրք ժողովրդին: Մտածել, որ փոխանվստահության պայմաններում PKK-ի հետ հաշտեցման եւ քրդական հարցի կարգավորման գործընթացը արդյունքի կհանգեցնի, իրատեսական չէ: Մանավանդ որ դրանց տրամաբանությանը հակասում են սահմանադրության ներածությունն ու մի քանի հոդվածներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական