Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՃԻՇՏ ՆՊԱՏԱԿԻ

03/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Ամեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու տնտեսական զարգացումը կախված են նաեւ գիտությունից, իսկ եթե գիտությունն ու կադրային բազան օրհասական վիճակում են, ապա տնտեսական զարգացումը կանգնում է, ավելի ճիշտ` տնտեսությունն էլ հայտնվում է օրհասական վիճակում:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը երեկ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ գիտությունը եղել է Հայաստանի ազգային հարստությունը, եւ գիտությունը կարելի էր դարձնել շահութաբեր, սակայն վերջին 22 տարիներին, ըստ նրա, դրսեւորվեց տգետ քաղաքականություն, ու եթե գիտությունը դարձվեր շահութաբեր, ապա մեր գիտնականները չէին գնա Հայաստանից եւ կունենայինք գիտական ավելի մեծ պոտենցիալ, նույնիսկ ավելի մեծ, քան Իսրայելը: Սիներիկ Հայրապետյանը նշում է, որ գիտության վրա ծախսված 3,4 միլիարդ դրամն առանց փորձագիտության է ծախսվել. «Ու եթե ստուգում գնաՙ պարզելու, թե ու՞ր են գնացել մեր գիտության փողերը, ապա հավատացնում եմ` շատերը կհայտնվեն Վազգեն Խաչիկյանի կողքի բանտախցում»:

Իսկ փոփոխությունների կամ, ինչպես Սիներիկ Հայրապետյանն է նշում, ազգային նման դավաճանությունը կասեցնելու համար պետք է փոխվի համակարգը:

Մյուս բանախոսը` հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը , ասում է` մեր իրականության մեջ ունենք կեղծ գիտնականներ, որոնք ստացել են գիտական աստիճաններ, սակայն գիտության հետ կապ չունեն: Բայց կապ չունենալով հանդերձ` ստանում են ֆինանսավորում: Սամվել Խուդոյանը պատմում է` երբեմն ներկայացվում են ատենախոսություններ, որոնք ուրիշների` ռուսերենից թարգմանված աշխատանքներն են, ու բացի սեփական անուն-ազգանունից, դրա մեջ ներկայացնողը սեփական ոչինչ չունի: Ու նման ատենախոսությունները հաստատվում են մարդկանց կողմից, որոնք հաստատ գիտեն, որ դրանք արտագրված են: Այսպիսի «գիտնականները», գողանալով ուրիշների աշխատանքները, գիտության անվան տակ ստանում են ֆինանսավորում: Ս. Խուդոյանի փոխանցմամբ` մեծ քանակությամբ աշխատավարձեր են տալիս նրանց, ովքեր գիտությանը չեն տալիս ոչինչ:

Կոնկրետ անուններ գիտությամբ զբաղվողների, որոնք իրականում առանց աշխատելու են աշխատավարձ ստանում, բանախոսները չնշեցին: Սիներիկ Հայրապետյանը միայն հավելեց, որ 97 գիտնական 100-հազարական դրամ լրացուցիչ գումար են ստանում իրենց աշխատավարձերից բացի` իբր թե արդյունավետ աշխատանքի համար:

Ս. Խուդոյանն անդրադարձավ նաեւ գիտակրթական ինստիտուտներին, որոնց մեջ կան այնպիսիները, որտեղ ոչնչով չեն զբաղվում, բայց դրանք իրենց տնօրենների համար դարձել են «դուքան»:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Խուդոյանի, գիտությանը հատկացված գումարներից 10 տոկոսից ոչ ավելին է ճիշտ նպատակին ծառայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՏՈՒԺՈՂ, ԱՅԼՙ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՏՈՒԺՈՂ, ԱՅԼՙ ՄԵՂԱԴՐՅԱ՞Լ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական