Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ

29/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հունիսի 26-ից Գյումրու փողոցներում գեղեցիկ ու ժամանակակից նոր ավտոբուսների հայտնվելը քաղաքի համար վառ իրադարձային նորություն էր, որը բնակավայրի ընդհանուր գորշ ու տխուր պատկերին մի անսովոր լուսավոր երանգ է հաղորդել: Խավարում երկար ժամանակ խարխափողի դեմ հայտնված հույսի բարակ շողի պես…

Հիշեցնենք, վերջին տարիներին ներքաղաքային հասարակական տրանսպորտից համարյա ամբողջովին զրկված եւ երթուղային տաքսի «Գազել»-ների անայլընտրանք տիրապետությանը հանձնված այս քաղաք են ներկրվել առայժմ 10 նոր, չինական արտադրության հարմարավետ ավտոբուսներ, որոնք աշխատելու են ներքաղաքային երկու երթուղիներում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավաստիացրել է, որ սա սկիզբն է միայն: Նշված օրը 1-ին երթուղու ավտոբուսները սկսել էին գործել: Համայնքի ղեկավարի կարգադրությամբ դրանք մինչեւ ամսվա վերջ ուղեւորներին կսպասարկեն անվճար:

Գյումրեցիների դեմքին վերջին տարիներին հազվադեպ հանդիպող ժպիտ էր հայտնվել: Սա այն դեպքերից էր, երբ մարդկանց արձագանքը, կարծիքն իմանալու համար նրանց հարցեր տալու կարիք չէր զգացվում. հաճելի անակնկալից շոյված ուղեւորներն իրենք բացվում էին, խոսում, արտահայտում իրենց մտքերը, կիսում միմյանց հետ: Ավտոբուսում կողքիս կանգնած հաճելի երիտասարդ աղջիկը, թե՞ կինն ասաց` երեկ հեռուստատեսությամբ տեսա` չհավատացի աչքերիս, ասի էս հեքիաթ է, ինչ է: Բոլորին ուրախացնող իրադարձությունը մարդկանց միավորել էր, պայծառ, բարի դարձրել: Իրար ու իջնելիս նաեւ վարորդին շնորհավորում էին, անփորձանք երթեւեկություն մաղթում: Վարորդն էլ` կիրթ, բարյացակամ, ուղեւորների նկատմամբ հարգալից վերաբերմունք ուներ: Մարդիկ նորից սովորում էին բուն կանգառներում իջնել ու մեքենա բարձրանալ, երիտասարդները կանգնում, մեծերին տեղ էին զիջում: Եվ նման այլ, մի մասը` կարծես մոռացված «մանրուքներ»…

«Ոտքներս խերով լինի»,- հերթական կանգառում ավտոբուս բարձրանալով, գորովալից ասաց տարեց կինը: Մի տղամարդ ուղեւոր էլ, ելնելով ու տեսնելով փոխադրամիջոցի ընդարձակ սրահը, ասես լիաթոք շունչ քաշեց. «Էս ինչ լավ բան են արել, հազիվ մարդիկ մի քիչ ուրախացան»: «Գազելից լավ չէ՞»,- ասաց մեկ ուրիշը, որին մեկը պատասխանեց` հարյուր անգամ, մյուսն էլ թե` հազա~ր անգամ: Գազելների հատկապես նեղվածք վիճակն էին մարդիկ նշում, նաեւ դրանց շատ վարորդների անհամապատասխանությունը տվյալ գործին` եւ մասնագիտական, եւ բարեկրթության առումով: Մի ուղեւոր այդ մասին պատկերավոր կատակեց, թե այսինչ երթուղու վարորդները բոլորը «մանկապարտեզ ավարտածներ են»:

Առաջին օրվա ուրախության պահ էր: Մեկ օր, մի քանի օր, հետո երեւույթը կդառնա սովորական, առօրեական, մարդիկ նորից կհանձնվեն օրվա հոգսին: Բայց քաղաքի կյանքի գորշությանը, դժվար, տխուր կյանքին արդեն մի գույն, մի հույս ավելացավ: Եթե նաեւ սկսված գործն անհրաժեշտ շարունակություն ունենա: Քաղաքապետը հայտնել է, որ առաջիկայում կներկրվի նոր ավտոբուսների եւս մի խմբաքանակ, կտեսնեն դրանք ինչպես են աշխատում այս քաղաքում, մարդիկ ինչպես են գնահատում: Եթե պահանջվի, կխրախուսվի նաեւ այլ տեսակի ուղեւորատար մեքենաների ներկրումն ու օգտագործումը քաղաքում:

Ըստ գնահատումների, քաղաքի երթուղիների լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ է ունենալ մոտ ութ տասնյակ ավտոբուս, համայնքային իշխանությունը խոստանում է մի քանի տարվա ընթացքում հասնել դրան: Նաեւ նոր կանգառներ են սարքավորվելու (նման մեկը մեզ արդեն հանդիպեց), փողոցների նորոգմանն ավելի ուշադրություն է դարձվելու: Կարծում ենք` Գյումրու քայքայված փողոցային ցանցի հիմնավոր նորոգման հարցում, որի ուղղությամբ, ի դեպ, այս տարի քաղաքի կենտրոնում բավական աշխատանք կատարվեց, խիստ անհրաժեշտ է պետության, կառավարության էական ֆինանսական աջակցությունը: Այլապես նոր ավտոբուսներն այստեղ արագ կջարդվեն ու չեն կարողանա գործել: Իսկ իրենց մենաշնորհը կորցնող գազելների «գծատերերը» պետք է ըմբռնեն ու հասկանան, որ սրանով քաղաքին վերադարձվում է նրանից խլվածը եւ իրենք, կորցնելով գուցե գերշահույթները, սովորեն բավարարվել շահույթով: Թող գազելներն էլ իրենց չափով, իրենց տեղում գործեն որպես այլընտրանք, բայց այլեւս չփոխարինեն հասարակական տրանսպորտին, հանիրավի չզբաղեցնեն, չգրավեն նրա տեղը:

Իսկ որպեսզի քաղաքն ապրի, նաեւ այլ քայլեր են պետք: Իմ նստած ավտոբուսի վարորդի հետ զրուցող ուղեւորն ասում էր` անհնարին բան չկա, կարելի է, թեկուզ, այսպիսի ավտոբուսներ մեզ մոտ էլ արտադրել, դրա համար մի քիչ ներդրում է պետք ու կազմակերպչական ջիղ: Ահագին մարդիկ կաշխատեն, աշխատանք կունենան: Իմ զրուցակցուհին էլ էր ասում` մի քիչ աշխատատեղեր բացվեն, մարդիկ իրենց երկրում աշխատեն, չգնան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԱՃԸ ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 6,5 ՏՈԿՈՍ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐ ԱՐԵՆ ՃԵՊԵՃՅԱՆԸՙ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐ ԱՐԵՆ ՃԵՊԵՃՅԱՆԸՙ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական