Daily Mirror-ի տեղեկացմամբ, երեկ Հենրիխ Մխիթարյանը պետք է ժամաներ Լիվերպուլ, որտեղ թիմի կազմում բուժզննում պետք է անցնի: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքվի:
Bleacher Report-ի փոխանցմամբ, Հենրիխ Մխիթարյանը հրաշալի արագություն եւ խաղարկողի որակներ ունի. «Եթե «Լիվերպուլը» չվաճառի Լուիս Սուարեսին եւ գնի Հենրիխ Մխիթարյանին, ապա այդ զույգը կարող է մեծ բարդություններ ստեղծել մրցակիցների համար: Մխիթարյանը շատ է տեղաշարժվում խաղադաշտում, մշտապես ազատ գոտիներ է ստեղծում խաղընկերների համար: Եթե գործարքը կայանա, ապա «Լիվերպուլը» կհամալրվի երիտասարդ եւ տաղանդավոր հարձակողական ոճի ֆուտբոլիստով, որը հսկայական օգուտ կբերի թիմին»: