Բուլղարիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը: Նա 5 միավորով 15-րդ տեղում է: 5-րդ տուրում Տիգրանը հաղթեց Դոպադե Սվապնիլին, իսկ հաջորդ 2 պարտիաներում հաշտություն կնքեց Գոպալի եւ Դեպ Սենգուպտայի հետ:
Առաջատարների խմբում գտնվող ռուսաստանցի Դավիթ Պառավյանն անհաջող խաղաց ու զգալիորեն նահանջեցՙ 4 միավորով հանգրվանելով 61-րդ հորիզոնականում: 5-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Վլադիմիր Գեորգիեւի հետ, Դավիթը պարտվեց Նիլս Գրանդելիուսին եւ Ալին Բերեսկուին:
4 միավորով 65-րդ տեղում է Ավետիք Գրիգորյանը, որը հաշտություն կնքեց Ալեքսեյ Գավրիլովի եւ Մարիա Վելչեւայի հետ ու պարտվեց Սրինադ Նարայանանին:
Վալենտին Փանբուկչյանը 4 միավորով 78-րդ տեղում է, նույնպիսի արդյունքով Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Զբինեկ Հրաչեկը, Վլադիմիր Գեորգիեւը եւ Նիլս Գրանդելիուսը: