Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ) կազմակերպում է հայ գրող եւ հրապարակագիր Լարիսա Գեւորգյանի վերջին երկու`«Հավատարիմՙ ինքնությանը» եւ «Երեք օրից հետ կգամ, մամ…» գրքերի շնորհանդեսը:
Այն տեղի կունենա կիրակի, հունիսի 23-ին, ժամը 15:00-ին:
Հասցեն` Lutherhaus Bochum, Wittener Str. 242, 44803 Bochum, Deutschland
Ցարդ տպագրված են հեղինակի հետեւյալ 7 գրքերը.
1. Արեւՙ լեռան մեջ, խոհափիլիսոփայական էսսեների ժողովածու, Երեւան, 2005, Վան Արյան հր-ն, 204 էջ.
2. Ես տեսա իմ երկիրը, վավերագիրք, Երեւան, 2005, Վան Արյան հր-ն, 240 էջ.
3. Աղի համը, վիպակ, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 192 էջ.
4. Փշալարով շուլալված խաչ, վավերագիրք, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 292 էջ.
5. Խիղճ, վեպ, Երեւան, 2007, Գաս Պրինտ հր-ն, 440 էջ.
6. Հավատարիմ` ինքնությանը, վավերագիրք, Երեւան, 2011, Նոյյան տապան, 340 էջ.
7. Երեք օրից հետ կգամ, մամ…, պատմվածքների ժողովածու, Երեւան, 2012, Էդիտ Պրինտ հր-ն, 214 էջ:
Հեղինակի եւս հինգ գիրք արդեն պատրաստ է տպագրության:
Լույս տեսած գրքերի շնորհանդեսներ տեղի են ունեցել Երեւանում, Մոսկվայում, Մոնրեալում, Դեն Հագում, Բոխումում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում եւ Համբուրգում:
Լարիսա Գեւորգյանի վերջին գիրքըՙ «Երեք օրից հետ կգամ, մամ…» պատմվածքների ժողովածուն (5 պատմվածք), նվիրված է արցախյան ազատամարտում` Բերդաձորում հերոսաբար զոհված հետախույզ Վաղինակ Զաքարյանի հիշատակին: Բացի հետախույզ նահատակի մասին սրտախոս պատմվածքից, գրողը սույն ժողովածուում անդրադառնում է նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերություններին, այստեղ խոստումնալից ծիլ տեսնում եւ այդպիսիք հրամցնում գրական յուրատեսակ տարբերակով: Հեղինակը հավատամք ունիՙ ընտանիքը պետության բջիջն է, առանց որի չի կարող գոյություն ունենալ ամուր պետություն: Սա է այն ընդհանրական հենքը, որ միավորում է ժողովածուի բոլոր պատմվածքները: Ըստ Արմենպրեսի հաղորդագրությանՙ ընթացիկ տարվա փետրվարին այդ գիրքը քանիցս ներառվել է երեւանյան բեսթսելլերների ցանկում:
Գրական երեկոն կուղեկցվի ՀԱՄ-ի անդամներ Արմինե Ղուլոյանի (դաշնամուր) եւ Ալիսա Եփրեմյանի (ջութակ) երաժշտական համարներով:
Երեկոն կվարի Ազատ Օրդուխանյանը:
Հայ Ակադեմիականների
Միություն – 1860
Բոխում, Գերմանիա