Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 5 ՏՈԿՈՍ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ 3 ՏԱՐԻՆԵՐԻՆ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանի համար Համաշխարհային բանկը 2015-ին տնտեսական աճի տեմպի նվազում է կանխատեսում

Համաշխարհային բանկի (ՀԲ) հունիսի 12-ին հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարաներ» զեկույցում համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,2 տոկոս աճ է կանխաեսվում ընթացիկ տարվա համար: 2014-ին Համաշխարհային բանկը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3 տոկոս ՀՆԱ աճ, 2015-ին` 3,3 տոկոս: Ըստ զեկույցի, տնտեսապես զարգացած երկրների հետ կապված ռիսկերը նվազել են եւ համաշխարհային տնտեսական աճը թափ է հավաքում, անկախ եվրոգոտու տնտեսության շարունակվող կրճատումից: Այնուհետեւ, ներկայացվում են ըստ տարածաշրջանների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները: Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գտնվող 21 երկերների մեջ է, որոնց թվում են ԱՊՀ եւ արեւելաեվրոպական երկրները: ՀԲ կանխատեսմամբ, այս տարածաշրջանի տնտեսական աճը 2013-ին կլինի 2,8 տոկոս, որը մինչեւ 2015-ը կհասնի 4,2 տոկոսի: Մեզ առավել հետաքրքրում է, թե ինչ կանխատեսումներ է արված Հայաստանի ՀՆԱ 2013-2015 հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Նախ հարկ է նշել, որ Հայաստանն իսկապես 2012-ին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից երկրորդ ամենաբարձր տնտեսական աճ` 7,2 տոկոս ապահոված երկիրն է եղել Տաջիկստանից հետո, որտեղ տնտեսական աճը կազմել էր 7,5 տոկոս: 2013, 2014, 2015 թվականներին, ՀԲ կանխատեսմամբ, Հայաստանին ՀՆԱ-ն կաճի յուրաքանչյուր տարի 5-ական տոկոսով: Ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր` 6-7,5 տոկոսի միջակայքում, ՀԲ-ն կանխատեսում է միայն միջինասիական երկրների` Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի համար:

Մեր հարեւան Վրաստանի համար ՀԲ-ն կանխատեսում է 2013-ին` 4 տոկոս, 2014-ին` 6,3 տոկոս եւ 2015-ին` 6 տոկոս ՀՆԱ աճ: Ադրբեջանի դեպքում կանխատեսվում է ավելի ցածր աճի տեմպ, քան Հայաստանի եւ Վրաստանի պարագայում է: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, այս եւ եկող տարիներին Ադրբեջանը կունենա 4,8-ական տոկոս տնտեսական աճ, իսկ 2015-ին` 2,9 տոկոս: Նշենք նաեւ, որ 2012-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել էր 2,2 տոկոս, իսկ 2011-ին` 0,1 տոկոս: 2015-ին Ադրբեջանի տնտեսական աճի տեմպի նվազման կանխատեսումը պատահական չէ, քանի որ այդ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժ նավթի պաշարները աստիճանաբար սպառվում են, ինչն էլ, բնականաբար, արտացոլվելու է նրա մակրոտնտեսական, այդ թվումՙ ՀՆԱ աճի ցուցանիշների վրա:

ԱՊՀ երկրներից 2013-2015-ին Բելառուսի տնտեսական աճը կանխատեսվում է համապատասխանաբար` 2,5 տոկոս, 2,8 տոկոս եւ 3 տոկոս, Ղազախստանինը` 5 տոկոս, 5,3 տոկոս եւ 5,5 տոկոս, Մոլդովայինը` 3 տոկոս, 4 տոկոս եւ 5 տոկոս, Ռուսատանի Դաշնությանը` 2,3 տոկոս, 3,5 տոկոս եւ 3,9 տոկոս, Ուկրաինայինը` 1 տոկոս, 3 տոկոս եւ 4 տոկոս:

Մեր մյուս հարեւան Թուրքիայի տնտեսական աճը, ՀԲ կանխատեսմամբ, այս տարի կկազմի 3,6 տոկոս, եկող տարի` 4,5 տոկոս, իսկ 2015-ին` 4,7 տոկոս: Տնտեսական աճի ավելի ցածր տեմպերն են կանխատեսվում այս տարածաշրջանային խմբի մեջ ընդգրկված եվրոպական երկրներ Ալբանիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Չեռնոգորիայում, Ռումինիայում` 1-3 տոկոսի միջակայք: Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, Կոսովոյի ՀՆԱ աճը կանխատեսվում է 3-4 տոկոս աճի միջակայք:

Վերադառնալով Հայաստանին առնչվող կանխատեսումներինՙ նկատենք, որ դրանք ավելի զգուշավոր են, քան միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր երկրի կառավարության նպատակները: Այս տարվա համար թերեւս առավել իրատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը (5 տոկոս տնտեսական աճ), նկատի ունենալով գազի եւ էլեկտրաէներգայի սակագների բարձրացումը եւ գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասները: Սակայն 2014 եւ 2015-ին Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը միանգամայն իրատեսական է, եթե, իհարկե, չլինեն արտերկրից եկող բացասական լուրջ գործոններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Հաջորդ գրառումը

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ-ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ ՀԱՏՎԱԾԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ-ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ ՀԱՏՎԱԾԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական