Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՈՒ ՆՇԽԱՐ ԱՇՈՏ ԳՐԱՇՈՒ ԱՐԽԻՎԻՑ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Անցյալ դարի հայտնի բանաստեղծ Աշոտ Գրաշու (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան-1910-1973 թթ.) «Արի գնանք Ղարաբաղ» ժողովածուն պատրաստելու նպատակով նրա արխիվին ծանոթանալիս, որը պահվում է գրողի եղբորորդի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Գրիգորյանի մոտ, իմ ուշադրությունը գրավեց երկու լուսանկար, որոնք հարկ եմ համարում ներկայացնել ընթերցողին:

Դրանցից մեկը զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի (1906-1977 թթ.) լուսանկարն է, ընծայագրված գրողին 1944 թվականին: Լուսանկարում մարշալը դեռեւս գնդապետի ուսադիրներով է: Հայտնի չէ, թե որտեղ եւ երբ է կատարվել լուսանկարը: 1944 թվականին Գրաշին դեռեւս հայաստանաբնակ չէր, ապրում էր Բաքվում: Այդ շրջանում նա զինվորական թղթակից էր Իրանում, Անդրկովկասում, այլ վայրերում: Եթե լուսանկարը կատարվել է Բաքվում, ապա հարց է առաջանում, թե ինչու է մարշալը ռազմաճակատը թողել ու եկել, որպեսզի Գրաշուն լուսանկար ընծայի: Ուրեմն, սա ավելի վաղ շրջանի լուսանկար է, քանի որ ամբողջ 1944 թվականի ընթացքում Հ. Բաբաջանյանի զորամիավորումները ռազմաճակատում էին, զբաղված ֆաշիստական զորքերից Ուկրաինայի տարբեր շրջանների ազատագրումով:

Լուսանկարի ետեւում մարշալի ընծայագիրն է ռուսերենով, որը ներկայացնում եմ թարգմանաբար: «Աշոտ: Որպես մեր բարեկամության նշան նվիրում եմ այս փոքրիկ լուսանկարը: Համազասպ: 6-7-44»:

Երկրորդ լուսանկարն ավելի «ծեր» է, սակայն հայտնի են լուսանկարվելու վայրը եւ տարեթիվը: Լուսանկարի ետեւին կա հայ գրականության դասական Ավետիք Իսահակյանի (1875-1957 թթ.) ձեռագիր մակագրությունը. «Ա. Իսահակեան, իր տիկինը եւ նկարիչ Զարեհ Մութաֆեան: Վենետիկ, 1928»:

Այստեղ արդեն ամեն ինչ պարզ է: Զարեհ Կարապետի Մութաֆյանը (1907թ. Սամսուն-1980 թ. Փարիզ) Մեծ եղեռնից հետո 1919-ին ապաստանել է Սամսունի ամերիկյան որբանոցում, 1922 թվականին տեղափոխվել Հունաստան, 1924 թվականին ընդունվել Վենետիկի Մխիթարյան վարժարան եւ այդ շրջանում էլ հանդիպել է Իսահակյանին, դրանից հետո 1931 թվականին ավարտել է Միլանի գեղարվեստի ակադեմիան:

Ավետիք Իսահակյանի հետ նկարչի հանդիպումը պատահական չպիտի համարել, քանի որ գեղանկարիչը երիտասարդական տարիներին հրապուրված է եղել է նաեւ գրական ստեղծագործությամբ, հրապարակել է գեղարվեստական գրքեր: Նկարչական գործունեությունը հիմնականում ծավալել է Ֆրանսիայում: 1967-ին եւ 1971-ին այցելել է Խորհրդային Հայաստան: Հայաստանում մի քանի անգամ կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: Գործեր ունի Ազգային պատկերասրահում: Ներկայումս հայրենիքի հետ սերտ հարաբերություններ ունի նկարչի որդինՙ մաթեմատիկոս-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն (Կլոդ) Մութաֆյանը:

Ինչ մնում է լուսանկարը Գրաշու մոտ հայտնվելուն, ապա անցյալ դարի երկրորդ կեսերին գրաքննադատությունը բավականին սուր եւ անհիմն հարձակումներ է գործել Գրաշու գրականության վրա, եւ նրա պաշտպանությամբ հանդես է եկել Իսահակյանը, բարձր գնահատելով գրողի պոեզիան: Երկու բանաստեղծների անձնական բարեկամությունը շատ ջերմ է եղել:

Ասեմ, որ Գրաշուն սիրով է ընդունել եւ նրա դիմապատկերը 1946 թվականին գծել մեծանուն Մարտիրոս Սարյանը: Այդ դիմանկարը առաջին անգամ հրապարակել եմ անցյալ տարի, «Արի գնանք Ղարաբաղ» ժողովածուի կազմի վրա եւ ներսի էջերից մեկում, գրքի մեկ օրինակն էլ նվիրելով Մարտիրոս Սարյանի թանգարանին: Գծանկարի վերաբերյալ թանգարանում նույնպես տեղյակ չէին, քանի որ այն անհայտացել է գրողի տնից, եւ մինչեւ հիմա տեղեկություն չկա նրա պահվելու մասին: Տպագրությունը կատարել եմ գծանկարի վերատպությունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ ՆԵՑՈՒԿ ԿԸ ԿԱՆԳՆԻ «ԵՓՐԵՄ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏԱՆ «ԽԱՉՔԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ՄԻ ԲՆԱԿՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ՄԻ ԲՆԱԿՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական