Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎԱԾՈՒ ՎԱՆԻ ՄԱՍԻՆ` ԶԱՐԴԱՀԱՄԱԼՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԶՎԱՐՃԱՊԱՏՈՒՄՆԵՐ

06/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի մայրաքաղաքները, ի թիվս Հայաստանի այլ քաղաքների, եղել եւ մնում են հետազոտողների ուշադրության կենտրոնում: Հրատարակվել եւ հրատարակվում են արժեքավոր աշխատություններ, լուսանկարների ալբոմներ, գիտական հոդվածներ, երբեմն էլ անցկացվում են գիտաժողովներ:

Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի մայրաքաղաքներ» գրքի առաջին մասի շնորհանդեսը, որը նվիրված է Վանին: Ժողովածուն ամփոփում է Վան քաղաքի հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը:

Գիրքը տպագրվել է ծագումով վանեցի, մոսկվայաբնակ անանուն գործարարի միջոցներով, որտեղ տեղ են գտել ավելի քան երեք տասնյակ հետազոտողների հոդվածներ` նվիրված առավելապես Վան քաղաքի, ինչպես նաեւ Վասպուրական աշխարհի պատմության, բնակչության, կենցաղի, ժողովրդական բանահյուսության, 1915 թ. ինքնապաշտպանության եւ այլ հիմնախնդիրներին:

Ժողովածուի գլխավոր խմբագիրը հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հարություն Մարությանն «Ազգ»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովածուում ներառված են 32 գիտնականների աշխատանքներ, գիրքը տպագրվել է 500 տպաքանակով: Ցանկացողները կարող են ձեռք բերել «Վասպուրական» հայրենակցական միությունից` 5000 դրամով, սակայն գրքի ինքնարժեքը 7000 դրամ է»: Ժողովածուի գլխավոր խմբագիրն ասաց նաեւ, որ ցանկանում են հաջորդ ժողովածուն հրատարակել Արմավիր մայրաքաղաքի մասին: Անդրադառնալով գրքի անգլերեն թարգմանության վերաբերյալ հարցին, Հ. Մարությանը ցավով նշեց. «Թարգմանչական դպրոցը մեզ մոտ դեռ այդքան զարգացած չէ, որ կարողանանք որակյալ եւ ոչ թանկ գներով թարգմանել: Դժվար է նյութը ճիշտ ներկայացնել օտարազգի ընթերողին»:

Ազգագրագետն ընդգծեց, որ տեղի ունեցած գիտաժողովին հնչել են զեկուցումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Իրանից եւ Ֆրանսիայից: Հ. Մարությանը ցանկանում է, որ հարյուրամյակին ընդառաջ հաջորդ գիտաժողովն անցկացվի Վանում:

Գիտաժողովին հնչած եւ «Հայաստանի մայրաքաղաքները» ժողովածուում հոդվածի ձեւով տեղ գտած ուսումնասիրություններում ընթերցողը կգտնի բազմաթիվ նորություններ, հայտնի իրողությունների նորովի մեկնաբանություններ: Ժողովածուն չի հավակնում համընդգրկունության, քանի որ այն մեկ գիտաժողովի ընթացքում հնչած ելույթների մեծագույն մասի հանրագումարն է միայն, մինչդեռ Վանին եւ Վասպուրականին նվիրված բազմաթիվ արժեքավոր հրապարակումներ կան, ոչ քիչ թվով էլ անտիպ աշխատություններ:

Ժողովածուի համահեղինակներից է նաեւ բանագետ Արմեն Սարգսյանը, որը գրքում ներկայացրել է վանեցիների անեկդոտ-զվարճապատումները` 150 արխիվային նյութերից եւ գրառումներից. «Ներկայացրել եմ վանեցիների ոգին, տոկունությունը այլ տեսանկյունից: Այժմ էլ շարունակվում են պատմել վանեցիների անեկդոտները-զվարճապատումները, եւ ապագայում դրանք պատմվելու են նաեւ իրենց հայրենիքում` Վանում: Ժողովածուում ներկայացրել եմ վանեցիների զվարճապատումների առանձնահատկություններն ու ինքնատիպությունը, ինչպես նաեւ ժլատապատումները: Նման ժողովածու շատ հազվադեպ է հրատարակվում եւ այն եկավ հաստատեց, որ ունենք լավ մասնագետներ, գիտնականներ, սակայն միջոցների պակասության պատճառով չենք կարողանում հրատարակել: Իսկ այս դեպքում այն հրատարակվեց բարերարի միջոցով, որ չցանկացավ իր անունը հրապարակել»:

Իսկ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը ժողովածույում անդրադառձել է Վասպուրականի զարդահամալրին. «Շատ եմ կարեւորում կատարված այս աշխատանքը, մասնավորապես` գլխավոր խմբագրինը: Այս ժողովածուն կարեւորում եմ, քանի որ նրանում համակողմանիորեն ներառված են Վանի պատմությունը, բնագիտությունը եւ մշակույթը: Ներկայացրել եմ Վասպուրականի զարդահամալիրի յուրահատկությունները, գաղափարական ընդհանրությունները: Վասպուրականի զարդահամալիրը շատ ինքնատիպ է` ե՛ւ գլխի հարդարանքը, ե՛ւ գոտկազարդը, ինչպես նաեւ ձեռքի եւ ոտքի զարդերը»:

Վանի եւ վանեցիների մասին կան բազմաթիվ բնութագրումներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուսները` վիճարկելի: Սակայն պետք է ապրած լինել Վանում համոզվելու համար ժողովրդական ամենահյտնի բնորոշումներից մեկին` «Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան»: Սակայն մի առթիվ էլ Նշան Պեշիկթաշլյանը ասել է. «Վանեցին անձուլելի, անպատուաստելի, անբաղադրելի է, սակայն իբրեւ հայ: Եթե օր մը բոլոր հայերը օտարանան, վանեցին է, որ հայ պիտի մնայ յաւիտեան ու կենդանի պիտի պահէ հայութիւնը: Այս պարագան վանեցին ինքն ալ գիտէ լռելեայն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱ ՈՏՔ ԴՐԵՑ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՓԱԿՈՒՂԻ» ՊԱՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՓԱԿՈՒՂԻ» ՊԱՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական