Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

200 տարի չկատարված գործեր՝ հայաստանյան բեմին

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թավջութակահար Դավիթ Մելքոնյանի երաժշտական «պեղումները» «Տաղարանի» համերգին

Թավջութակահար Դավիթ Մելքոնյանը երկար տարիներ Գերմանիայում, նախ, ուսանելով, ապա՝ մշտապես բնակվելով եւ բեմելույթներով հանդես գալով, տեղի հարուստ գրադարաններում փնտրել եւ գտել է բարոկկո շրջանի հայտնի անունների փայլուն ստեղծագործություններ, որոնք մոռացվել եւ չեն կատարվել շուրջ երկու դար: Դրանցից մի քանի նմուշներ, որոնց հեղինակներն են Յոհան Գոթլիբ Գրաունը, Գեորգ Ֆրիդրիխ Թելեմանը,  Ժան Լուի Դյուպորը,  Նիկոլա Պորպորան, Յոհան Քրիստիան Բախը, Ժան Պիեռ Դյուպորը, Յոհան Գոթլիբ  Յանիչը եւ Կարլ Ֆրիդրիխ Աբելը, առաջին անգամ կատարվեցին Հայաստանում Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգին, որում, որպես մենակատար, հանդես եկավ Դ. Մելքոնյանը: Համերգն ուներ «L Europe Galante» («Նրբաճաշակ Եվրոպա») խորագիրը:

37-ամյա թավջութակահարի վերադարձը Հայաստան պետք է նշանավորվեր համերգներով, որոնցից մեկն օրերս տեղի ունեցավ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Դավիթ Մելքոնյանը հայրենիք էր վերադարձել ո՛չ դատարկ ձեռքերով: Նա բերել էր Գերմանիայի գրադարանային արխիվներում խնամքով պահպանված, բայց ըստ էության մոռացված ստեղծագործությունների նոտաներ, որոնք իրենց գեղեցիկ, բարձրաոճ հնչողությամբ, կառույցների ներդաշնակությամբ ու մեղեդային հյուսվածքների հմայքով կարող են դասվել բարոկկո շրջանի փայլուն երաժշտական հյուսվածքների շարքում: Ուստի «Տաղարան»-ի հերթական համերգի ծրագրում համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը թավջութակահար Դ. Մելքոնյանի հետ որոշեցին ներառել XVIII-XIX դարերում մեծ հեղինակություն վայելած  կոմպոզիտորների գործեր: Համերգը հարուստ էր բարոկկո երկերի հայաստանյան պրեմիերաներով. շնորհիվ Դ. Մելքոնյանի բեռլինյան պրպտումների, համերգին հնչեցին մեզանում ոչ հաճախ հնչող անուններ, որպիսիք են Կ. Աբելը, Գ. Յանիչը, Յ. Գրաունը, Ն. Պորպորան, այլք: 

Դավիթ Մելքոնյանն իր նվագով ճանաչելի է դարձել դեռ պատանեկան տարիքից, երբ ուսանում էր Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցում՝ Արամ Թալալյանի դասարանում: Հետագայում ավարտելով Սայաթ-Նովայի անվ. երաժշտական մասնագիտական կրթօջախը՝ ուսումը շարունակել է Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում, ապա եւ՝ Գերմանիայում՝ Բրեմենի, Ռոստոկի եւ Բեռլինի կոնսերվատորիաներում՝ աշակերտելով Յենս-Պետեր Մաինցին: 2008-ին արժանացել է Լայպցիգի Բախի միջազգային մրցույթի դափնեկրի կոչմանը, երեք տարի անց՝ 2011-ին դարձել Հռոմում կայացած՝ Վալենտինո Բուկկիի միջազգային մրցույթի հաղթողը: Դաշնակահար Միքայել Բալյանի հետ ձայնագրել են Բրամսի եւ Բերնհարդ Ռոմբերգի սոնատները, որոնք հրատարակել է գերմանական «Հարմոնիա Մունդին»: Դուետը 2012 թ. գերմանական ռադիոյի կողմից ճանաչվել է՝ որպես Artist in residence, Deutschlandfunk (թարգմ.՝ «Նկարիչ բնակության վայրում»): Ֆրանսիացի թավջութակահար Քրիստոֆ Կուանի հետ համագործակցության արդյունքն են Ռոմբերգի, Օֆենբախի, Էվերիստո Դալլ  Աբբակոյի թավջութակի դուետների, ինչպես նաեւ Անտոն Ռայխայի՝ նվագախմբի եւ թավջութակների համար գրված «Սինֆոնիա Կոնչերտատեի» ձայնագրությունները: Դավիթը Քյոլնի «Լուդուս ինստրումենտալիս» անսամբլի թավջութակահարն է, իսկ չորս տարի առաջ ստեղծել է «Կաիրոս» կամերային նվագախումբը: Բարոկկո շրջանի նվագելաոճի եւ առանձնահատկությունների իր փնտրումները հանգեցրել են հնագույն երաժշտության ճշգրիտ ընկալումների եւ մատուցման:

«L Europe Galante» համերգի ավարտին

Զուր չէ, որ XVIII-XIX դարերի պատմական նվագելաձեւի մասին իր կուտակած գիտելիքները հաղորդելու նպատակով՝ նա հրավիրվել է դասախոսությունների եւ համերգ-զրույցների Բեռլինի համալսարանի, երաժշտական գործիքների թանգարանի, Քյոլնի Հին երաժշտության կենտրոնի կողմից:

Իրոք որ, երեւանյան համերգին իր՝ թավջութակը պահելու կերպն արդեն հուշում էր նվագելաոճի այլազանության մասին: Դավիթ Մելքոնյանը թավջութակը չէր հենել բեմահարթակին, այլ բռնել էր ծնկներով, ոնց արել են հին շրջանի երաժիշտները: Մասնագետի աչքը կնկատեր նաեւ, որ իր նվագարանի լարերը կենդանական ծագման են՝ ոնց հնում՝ աղիքից պատրաստված, եւ աղեղն էլ հին՝ բարոկկո շրջանի նվագարանի աղեղ էր: Նրա նվագին հատուկ էր հանդարտությունը եւ խորաթափանցությունը, բարոկկո շրջանի զարդանախշային հնչումը հաղորդելու բնականությունը: Ոճի ճշգրիտ զգացողությունը հանգեցնում էր երկերի բովանդությունը հասկանալու, զգալու եւ հաղորդելու վարպետությանը: Իսկ համերգային երեկոյին հնչած ստեղծագործությունները, որքան էլ նույն շրջանին պատկանեին, տարբեր էին տրամադրությամբ եւ հեղինակային ձեռագրերով:

 Ընտրված հեղինակներից մեկի՝ գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆրիդրիխ Աբելի 300-ամյա հոբելյանն է այս տարի: Աբելի հայրը նվագել է Յո. Բախի ղեկավարած նվագախմբում, եւ ասում են, որ ինքն էլ աշակերտել է Բախին: Համարվում է, որ հենց Բախի երաշխավորությամբ է 24-ամյա Աբելն ընդունվել Դրեզդենի պալատական նվագախումբ: Տասը տարի հետո նա արդեն Անգլիայի Շառլոթ թագուհու պալատական կոմպոզիտորն էր, նվագում էր տարբեր նվագարանների վրա, հայտնի էր՝ որպես վիոլա դա գամբայի վրա նվագող վիրտուոզ երաժիշտ: Գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, սոնատներ, ուվերտյուրներ, կոնցերտներ վիոլա դա գամբայի համար կոնցերտներ: Թավջութակն արդեն եկել էր փոխարինելու վիոլա դա գամբային, եւ Աբելը կոնցերտներ է գրել նաեւ թավջութակի համար, որոնցից մեկը (B dur), մոռացության փոշիներից մաքրված, երկդարյա ընդմիջումից հետո կատարվեց երեւանյան հանդիսականի համար: Դավիթ Մելքոնյանի մենակատարմամբ կոնցերտը հնչեց զգայուն – զուսպ հուզական, խաղաղ, վեհապանծ հնչումից անցումներով դեպի դրամատիկ, զգայացունց ապրումներ՝ բարոկկո շրջանի զարդարուն տոնայնությամբ:

1708-ին է ծնվել բարոկկո շրջանի մեկ այլ գերմանացի անվանի կոմպոզիտոր Յոհան Գոթլիբ Յանիչը: Նրա Ա 4   1 սոնատը, որպես ալպիական հովիտների ներդաշնակված ձայնարկումներ, կատարեցին ֆլեյտահար Հայկուհի Հակոբյանը, հոբոյահար Սալման Սաֆարյանը, ալտահար Լիլիթ Վարդանյանը, թավջութակահար Հենրի Երկանյանը եւ կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը: Յուրաքանչյուրն այստեղ դերակատար էր, ինչպես մի այլ երաժշտական հովվերգություն-պատումում, այս անգամ՝ Յոհան Քրիստիան Բախի D dur կվարտետում, հոբոյահարի հետ խաղացկուն նվագեցին – դյութեցին ֆլեյտահար Մարիամ Մաիլյանը, ջութակահար Քրիստինե Չթչյանը եւ թավջութակահար Դավիթ Մելքոնյանը:

 Գերմանացի Գրաուն երեք հարազատ եղբայրներն էլ՝ Ավգուստ Ֆրիդրիխը, Կարլ Հենրիխը եւ Յոհան Գոթլիբը, շատ հայտնի կոմպոզիտորներ են եղել: Բեռլինի արքայական երգչախմբի կապելմայստեր՝ Յոհան Գոթլիբ Գրաունն իր եղբոր՝ Կարլ Հենրիխի հետ բեռլինյան օպերային թատրոնի հիմնադիրն է: Ի տարբերություն Կարլ Հենրիխի, որ հիմնականում գրում էր եկեղեցական երաժշտություն եւ օպերաներ, նա առաջին հերթին դրսեւորվել է՝ որպես գործիքային ստեղծագործությունների հեղինակ եւ համարվում է հյուսիս-գերմանական գործիքային դպրոցի հիմնադիր: Իր ստեղծագործությունների շարքում են շուրջ 100 սիմֆոնիաներ, ջութակի 40 կոնցերտներ, 20 նվագախմբային սյուիտներ, 70 տրիո սոնատներ, 24 լարային կվարտետներ, սոնատներ՝ ջութակի եւ կլավեսինի համար, 11 կանտատներ, «Հիսուս Քրիստոսի չարչարանքները» օրատորիան: Այդ ժառանգությունից երեւանյան համերգասրահում հնչեց «Նախերգանքը»:

«Տաղարան» համույթի «L Europe Galante» համերգին

«Տաղարան»-ի համերգին կատարվեցին նաեւ մեր օրերում ոչ հաճախ հիշվող եւս մի կոմպոզիտորի՝ իտալացի Նիկոլա Անտոնիո Ջաչինտո Պորպորայի օպերային երկու արիաները: Նա եղել է Նեապոլի «Սանտ Օնոֆրիտ» կոնսերվատորիայի երգեցողության դասատու, Դրեզդենում՝ պալատական, Նեապոլում՝ մայր տաճարի կապելմայստերը, «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի տնօրենը, Լոնդոնում ղեկավարել է օպերային թատրոն: 1726-55 թ.թ.-ին Վենետիկում գտնվելու տարիներին իրենից դասեր է առել Յո. Հայդենը: Նեապոլյան օպերային դպրոցի ներկայացուցչի գրչին են պատկանում 50-ից ավելի օպերաներ, որոնցից ընտրված արիաները կատարեց «Տաղարան»-ի մեներգչուհի Գալինա Ցոլակյանը: Թարմ, դայլայլուն, առողջ, լայն դիապազոնի նրա սոպրանոն թեթեւորեն – սահուն, անրջային գեղգեղեց՝ «Նայի՜ր երկնքին…»:  

Ժան Լուի Դյուպորը եւ Ժան Պիեռ Դյուպորը գերմանացի թավջութակահարներ են եւ շուրջ երկու հարյուր տարի առաջ ակտիվ դերակատարություն են ունեցել Ֆրանսիայի եւ Գերմանիայի երաժշտական կյանքում: Ժան Պիեռը Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդի թավջութակի ուսուցիչն էր եւ արքունի ամբողջ կամերային երաժշտության պատասխանատուն: 1790 թվականին Բեռլինում նրան է միացել իր կրտսեր եղբայրը՝ Ժան Լուին, որը փախել էր ֆրանսիական հեղափոխությունից: Նրանց երկուսի շնորհիվ եւ Ֆրիդրիխ Վիլհելմ Երկրորդի հովանու ներքո Բեռլինը դարձել է «թավջութակի համար նոր ստեղծագործությունների մագնիս»: Դավիթ Մելքոնյանը երկու մենակատարումներով ներկայացրեց Դյուպորներից մեկական ստեղծագործություններ, եւ այս մենակատարումները համերգային երեկոյի յուրատիպ պաթետիկ բարձրագագաթներն էին:

Բարձր վարպետությանը զուգորդված հանրամատչելիություն, մեղեդայնությամբ հաղորդվող մտքի խորություն՝ համադրված զգացմունքի արտահայտման ուժին, դրամատիկ, ոգեշունչ,  շեշտադրություն,- վերը նկարագրված կատարումների բնութագրիչներն են:

Այս համերգն այն մշակութային իրադարձությունների շարքում էր, որոնք, ինչպես մաեստրո Ս. Երկանյանն է բնորոշում, ձեւավորում են հայաստանյան իրականությունում դասականի հանդեպ հետաքրքրություն ունեցող բարձրաճաշակ հանրություն եւ միտված են էլիտար ունկնդիր ունենալու երազանքն իրագործելուն:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամը 23։00-ի դրությամբ՝ հրադադարի խախտում չի արձանագրվել. ՊՆ

Հաջորդ գրառումը

Ցուցահանդես՝«Երկատում»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես՝«Երկատում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական