Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այսքան միայնակ երբեք չեմ եղել»

Անահիտ Հովսեփյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
96
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Berlin Art Week-ում ներկայացված են Հակոբ Հակոբյանի եւ 5 հայ երիտասարդների ստեղծագործություններ

Սեպտեմբերի 11-15 Բեռլինի արվեստի շաբաթ (Berlin Art Week) փառատոնին, որին մասնակցում են Գերմանիայի մայրաքաղաքի ժամանակակից արվեստի 100-ից ավելի հանրածանոթ դերակատարներ, ցուցասրահներ, թանգարաններ, անհատ հավաքորդներ, ներկայացված են նաեւ հայ նկարիչների ստեղծագործություններ՝ HK արվեստի հավաքորդի միջոցով: Բեռլինաբնակ Հովիկ Քյուրքջյանի (Hovig Kurkjian) անվան սկզբնատառերով HK արվեստի հավաքածուն, որ նրա մահվանից հետո տիկնոջ՝ Կարոլա Շիլդի հոգատարությամբ շարունակում է համալրվել, ձգտում մշտական  ցուցասրահ ունենալ, արդեն երկրորդ տարին է, ինչ հայ արվեստագետների գործերն է ներկայացնում Բեռլինի արվեստի շաբաթվա այցելուներին:

«Այսքան միայնակ երբեք չեմ եղել» (NEVER BEEN THIS LONELY) վերնագիրն է կրում ՆՓԱԿ-ի 6 հայ արվեստագետների՝ Մարի Բադալյանի, Մարգարիտա Ղազարյանի, Արամ Զուրաբյանի, Մարիամ Ալեքսանյանի, Սիլվանա Չոբանյանի եւ Վարպետի՝ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցադրությունը Բեռլինի արվեստի շաբաթվա շրջանակներում: Երիտասարդ ստեղծագործողներն իրենց 14 գործերով  «խաղում» են՝ կամ «համարձակվում» ավանդական արհեստները՝ ասեղնագործությունը, ուլունքագործությունը, տեքստիլը մերձեցնել կերպարվեստին: Բեռլինի արվեստի շաբաթվա այցելուներին Հակոբյանի 13 գործերը ներկայացնելու համար HK-ն  համագործակցել է Հակոբ Հակոբյանի՝ Կանադայում բնակվող դստեր՝ Սիսի հետ:

1944-ին Բեյրութում ծնված Հովիկ Քյուրքջյանի HK արվեստի հավաքածուն ընդգրկում է 200-ից ավելի ստեղծագործություն, որոնց մեջ ընդգծված սեւեռում կա հայ նկարիչների ժառանգությանը: Քյուրքջյանը ժամանակին օժանդակել է Հայաստանի եւ Լիբանանի մշակութային, կրթական հաստատություններին, մանկատներին եւ ծերանոցներին: Նա ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգեւատրվել՝ Երեւանում Սարոյանի արձանի տեղադրման առատաձեռն մասնակցության համար: Հավաքորդը նպատակ է ունեցել Բեռլինում հիմնելու իր ցուցասրահը (գալերին), հարթակ տրամադրելու հայաստանաբնակ եւ սփյուռքահայ նկարիչների համար: 2020-ին Հովիկ Քյուրքջյանը մահացել է, սակայն նրա տիկինը՝ Կարոլա Շիլդը, հետամուտ ամուսնու իղձերի կատարմանը, 2023-ին Բեռլինի արվեստի շաբաթվա ընթացքում ցուցադրում է HK հավաքածուից մի քանի նմուշ, արժանանում արվեստասեր այցելուների հավանությանը, քաջալերվում եւ նորից մասնակցում:

Քյուրքջյանի հավաքածուն արտացոլում է սփյուռքահայի հայացքն աշխարհին. Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ հայերի՝ մշակութային մեկուսացվածությունն ու ընկերային ինտեգրումը դրոշմված են HK հավաքածուն համալրող նկարիչների ստեղծած պատկերներում: Իսկ ՀՀ-ում ստեղծագործող հայ երիտասարդ արվեստագետների աշխատանքներն էլ ցուցիչն են 1991-ից ազատ, անկախ երկրի, եւ արտացոլում են նախկինում ԽՍՀՄ-ի օրոք պետականորեն հաստատված արվեստից դեպի արդի ժամանակակից սերնդի մտածողություն եւ արտահայտչամիջոցներ անցումը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ Հովիկ Քյուրքջյանը Ասատուրի հետ Բեյրութում՝ վերջինիս ցուցահանդեսի բացմանը: 2016 թվական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրատորիո

Հաջորդ գրառումը

Ամենահատու զէնքը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ամենահատու զէնքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական