Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իշխանություն-2». գեղարվեստական վավերագրություն

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պայքար՝ երկիր ունենալու համար: Սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի հերոսները պայքարում են երկիր, հայրենիք, պետականություն ունենալու համար:

Մեկ տարի առաջ էկրան բարձրացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» խաղարկային ֆիլմը, որը ներկայացնում էր հայաստանյան կյանքը՝ արդեն եղած, կատարված դեպքեր ու իրադարձություններ: 2021-ին ներկայացվեց 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը, հանրության ոգեւորությունն ու Երրորդ նախագահի  իշխանության հանձնումը:

«Իշխանություն-2», «Իշխանություն-1» ի շարունակությունն է, որտեղ  ներկայացված է մեր ներկան ու այն, ինչը պիտի դեռ լինի:

«Որեւէ խոչընդոտի երկու ֆիլմերի դեպքում էլ չենք հանդիպել: Առաջին ֆիլմում եղան դերասաններ, որոնք վախենում էին նկարահանվել, որովհետեւ ֆիլմը քննադատում է իշխանություններին, բայց երկրորդի դեպքում այդ խնդիրն էլ չունեցանք: Ու ձեռքս դրած խղճիս՝ պիտի ասեմ, որ որեւէ մեկը ֆիլմի ստեղծմանը չի խանգարել, նման բան չի եղել:

Ստորագրողների, դավաճանների, համակերպվողների, պայքարողների, ստի, կեղծիքի, կորստի, սիրո, չվաճառվողների ու չհանձնվողների մասին է «Իշխանություն-2»ը»,- ֆիլմի բովանդակության, սյուժեի մասին փակագծեր չբացելով՝ ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Քաղաքական դրամայում օգտագործվել են վավերագրական կադրեր՝ ավելի ընդգծելու պատմական խրոնիկան, այն իրադարձությունները, որոնց վկան, ականատեսն ու մասնակիցն ենք մենք:

Ռեժիսորը հորդորում է այս ֆիլմը դիտել որպես գեղարվեստակական կինոնկար, բայց կերպարներն այնքան ճշգրտորեն են նույնականացվում մերօրյա քաղաքական ճանաչված դեմքերի հետ, որ ակամայից համեմատում ենք՝ ռուս դերասան Սերգեյ Շակուրովը կարողանո՞ւմ է այնպես խաղալ, որ ճիշտ մարմնավորի ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, կամ Լեւս Դավթյանին հաջողվե՞լ է այնպես զարգացնել իր կերպարը, որ ոչ թե հեղափոխական, այլ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման քայլի, խոսի, ուտի, հանդիպումներն անց կացնի:

Երկրորդ ֆիլմում Նիկոլ Փաշինյանի դերը խաղալու համար Լեւս Դավթյանն ուսումնասիրել է իր հերոսին, նրա հոգեբանությունը, ներաշխարհը, որպեսզի փորձի հասկանալ նրա արարքների տրամաբանությունը, պատճառներն ու հիմքերը:

Որքան էլ փորձենք դուրս գալ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի տիրույթից,  հերոսների բառապաշարը, բառամթերքը, ժեստերն ու մեզ հայտնի դեպքերը թույլ չեն տալիս ֆիլմը դիտել որպես գեղարվեստական կինոնկար: Մենք փնտրում ու անպայման գտնում ենք վավերագրություն, մեր իրականության հայելային արտացոլանքը՝ կինոէկրանին:

Դերասանուհի Անի Ղազարյանը «Իշխանություն-2»-ում էլ է խաղում Երրորդ նախագահի օգնականի դերը, շարունակում պայքարը իշխանությունը զավթած, մանիպուլյացիաներով ժողովրդին խաբող, պատերազմի  ու Հայաստանին պատուհասած մյուս արհավիրքների պատասխանատվությունից խուսափող վարչապետի քաղաքականության դեմ:

«Իշխանություն-2»-ում, ի հակադրություն մեր այսօրվա կյանքի, հիասթափությունների, արմատացած անտարբերության ու հարմարվողականության՝ պայքարի ոգին բարձր է, պայքարողների կամքը՝ աննկուն, ու նշվում են այն ճանապարհները, թե ինչպես է հնարավոր Հայաստանն ազատել արկածախնդիր, կործանարար, արհավիրք ու ավեր սփռող թյուրիմացություններից:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգ չունենալով՝ ի՞նչ իրական «իրական օրակարգի» մասին եք խոսում

Հաջորդ գրառումը

Իրանի ու Ռուսաստանի անվտագության խորհուրդների համագործակցության ակտիվացում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանի ու Ռուսաստանի անվտագության խորհուրդների համագործակցության ակտիվացում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական