Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

100-ամյա հայագետի մահը

13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 2-ին, 100 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ բենեդիկտյան վանական, գիտնական, եկեղեցու պատմաբան, արեւելագետ, հայագետ, թարգմանիչ Շառլ Ռենուն: Նա ծնվել էր 1925-ի ապրիլի 30-ին, 1948 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օտ-Կալակի Բենեդիկտյան աբբայություն եւ ձեռնադրության ժամանակ ստացել Աթանաս անունը: Օտ-Կալակի աբբայությունում եւ Թուլուզի կաթոլիկ ինստիտուտում ուսումնասիրել է ասորերեն, հայերեն եւ վրացերեն: 1956-1958 թթ. Ռենուն ուսումը շարունակել է Փարիզի կաթոլիկ ինստիտուտում եւ Սորբոնի բարձրագույն դպրոցում, որտեղ ուսումնասիրել է արեւելյան քրիստոնեություն, աստվածաշնչյան գրականություն, պատրիարքական հայրապետություն եւ պատարագի ժամերգություն: Փարիզի կաթոլիկ ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ «Երուսաղեմի Ճաշոցը (թարգմանություն ֆրանսերեն եւ մեկնաբանություններ)» թեմայով, իսկ Սորբոնի համալսարանում արժանացել է դիպլոմի՝ «Եփրեմ Մծբնացու ասորերեն քարոզը Նիկոմեդիայի մասին (ասորերեն հատվածների եւ հայերեն բնագրի թարգմանությունը ֆրանսերեն)» հրատարակման համար: 1965-1990 թվականներին աշխատել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, որտեղ ստացել է «Գիտական հետազոտությունների դոկտորի 2-րդ կարգի» աստիճան: Եվրոպայի գիտական մամուլում հրատարակել է ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն եւ գերմաներեն հայագիտական (նաեւ վրացագիտական եւ աղվանագիտական) աշխատություններ՝ նվիրված Հայ եկեղեցու ծիսական գրականությանը (մասնավորապես՝ Ժամագրքին եւ Ճաշոցին), Հայ եկեղեցու տոներին, պատարագին, հայերեն ձեռագրերի, առանձին հեղինակների (Դավիթ Քոբայրեցի, Աթանաս Ալեքսանդրացի) եւ այլ թեմաների մասին:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակ-պատասխանը հայ ժողովրդին

Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական