Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակն է, որ մեր պարը պարենք

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ սեռից, տարիքից, սոցիալական որեւէ խավի պատկանելությունից ու գույնից, այս օրերին բոլորին մեկ հարց է տանջում. hետո՞ ինչ է լինելու…

Ժամանակին Թիֆլիսում լույս տեսնող ազգային, հասարակական եւ գրական «Հովիւ» շաբաթաթերթը (խմբագիր-հրատարակիչ` Եզնիկ քհն. Երզնկյան) գրում էր. «Ամեն անգամ, երբ ջարդերի լուրը հասնում է մեզ, մեր առաջնորդող դասակարգն իրեն պարտքը կատարած է լինում, երբ խմբագիրը լրագիրներում ջարդերի մանրամասնություններն է նկարագրում, գրագետը մի երկու լալկան հոդվածներ է շարադրում, եկեղեցականները հոգեհանգիստ են կատարում, վաճառականները փեշերը բռնած՝ անվերջանալի մուրացկանության են դիմում՝ հօգուտ ջարդերից կենդանի մնացածների, երազների աշխարհում ապրող տաք գլուխ պոլիտիկոսներն էլ նոր-նոր ծրագրեր են կազմում «ավելի ուժեղ կերպով առաջ տանելու ազատագրության գործը, երբեք չվհատվել, կռվել բռնակալության դեմ ավելի մեծ թափով» («Հովիւ» շաբաթաթերթ,  N 14, 1909 թ.): Այնուհետեւ հոդվածագիրը ցավ ապրելով այդ ամենի համար շարունակում էր պարզաբանել, որ այդ բոլորը շարունակվում են մինչեւ նոր, ավելի սոսկալի ջարդի լուրը ստանալը: Եվ դարձյալ կրկնվում է հին երգը` լրագրերում ջարդերի մանրամասնություն, գրագետների լալկան հոդվածներ, միտինգներում պաթոսով արտասանված ճառեր, միտինգներ եւ նոր` ավելի մեծ չափերով ազատագրական ծրագրեր…

Եթե մի փոքր մեղմենք գույները եւ ջարդերի փոխարեն ասենք պատերազմներ ու կորուստներ, ապա մերօրյա երեւանյան իրադարձությունների հետ նմանություն չեք տեսնո՞ւմ: Ես տեսնում եմ ու շատ եւ ամեն անգամ համոզվում եմ մարդկային հասարակության պարույրաձեւ զարգացման տեսության (ժամանակի ընթացքում ամեն ինչ կրկնվում է նոր մակարդակում) ճշմարտացի լինելու հարցում: Մեր անեզր պատմության ընթացքում կարծես արդեն բոլոր «սիստեմներն» էլ փորձեցինք, եւ բոլորն էլ՝ մեր համար անհաջող դուրս եկան, բոլորն էլ անպետք (վայ թե մեզանից է): Եվրոպական միջամտությունը պլատոնական դարձավ, ռուսական ռազմավարական դաշնակցությունը՝ անգործադրելի եւ անարդյունք, անգլիական նավերը՝ «մեր լեռներ մագլցելու անկարող», հայկական բանակը` չնայած իր անօրինակ սխրանքներին, պարտված, աղետաբեր ցույցերը՝ վնասակար եւ այդպես շարունակ: Ստացվում է, որ որքան կրկնում ենք լավ ու մարդավայել ապրելու փորձերը, նույն անարդյունք-արդյունքն ենք ստանում: Իսկապես, այս տխուր կացությունից ո՞րն է փրկության միջոցն ու ելքը:

Ցավոք, համանման իրավիճակներ մեզանում էլի են եղել, եւ, որպես կանոն, մտածող, լուծումներ առաջարկող ու դրանք գեներացնող էլիտա՝ որպես խավ, Հայաստանում x դարից հետո ու այսօր էլ չկա: Բայց այնուամենայնիվ ելքի ճանապարհը, լուծում գտնելու ակնկալիքներն այդ էլիտայից են ակնկալվում: Լավ թե վատ, նա՛ է հուշել եւ միշտ դեպի բաղձալի օրեր առաջնորդել, ազգային էլիտան: Վստահ չեմ, որ բառի ամենաբնութագրական առումով այսօր էլիտա ունենք, սակայն նախկինի նման այսօր մեր առաջնորդող «դասակարգը այդ բանի համար չի մտածում» («Գրականութիւն եւ կեանք», թիվ 1, 1909):

Գտվում ենք մի իրավիճակում, երբ հստակ կարող ենք արձանագրել. Մեր հարեւան Թուրքիան եւ նրա կամակատար Ադրբեջանը մեզ թշնամիներ են, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, մեղմ ասած, այնքան էլ բարեկամական կեցվածք չի դրսեւորում, ապացույցը՝ լավրովյան պլանը, 44-օրյա պատերազմն իր աղետալի հետեւանքներով ու դրան հետեւած գործընթացներով: Ադրբեջանից խաղաղություն ակնկալելն ու երաշխիքներ ունենալը միամտություն կլինի:  Տարիների փորձից ելնելով կարելի է ենթադրել, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը գործում է կա՛մ Ռուսաստանին դուր գալու, կա՛մ ՌԴ որոշ շրջանակների անմիջական երաշխավորությամբ, ապացույցը՝ Վանեցյանի Մոսկվա այցից անմիջապես հետո սկսված անսպասելի նստացույցը, Պուտինի ընկերների, աջակիցների եւ երկրպագու կուսակցությունների բարձր ակտիվությունը: Օրինական հարց է առաջանում. Հայրենիքի շահը պաշտպանելուց բացի, ո՞ւմ շահերն է սպասարկում եւ ո՞ւմ կողմից է ուղղորդվում ընդդիմությունը:

Սովորաբար վերջին տարիներին հեղափոխություն են անում այն ժամանակ, երբ հանրային տեսակետը հաշվի չի առնվում եւ ընտրողի քվեն կեղծվում է: Ապացույց՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո բողոքի ալիքները, երբ երկիրը թալանվում է, իսկ հանրությունը՝ կողոպտվում ու արհամարհվում: Այսօրվա հեղափոխության կազմակերպիչները ՀՀ ամենահարուստ քաղաքացիներն են եւ ամենամեծ ցանկության դեպքում իսկ՝ իրենց կողոպտված, կամ հալածված համարելը անհնարին է: Իրենք չեն առաջարկում ՀՀ քաղաքացուն ոչինչ՝ բացի իրենց իշխանության գալը: Հետո էլ զարմանում են, որ ժողովուրդը ոտքի չի ելնում: Ախր ինչպես ելնի, երբ գյուղացու ամեն ժամը հաշված է, որեւէ պրոցես ուշացավ` ամբողջ տարի ընտանիքը քաղցած կմնա: Իսկ իրենք այնքան աշխատող բիզնեսներ ունեն, որ հասարակ մահկանացուն պատկերացում անգամ չունի:

Ընդդիմադիրները լավ են պատկերացնում, որ 100000-150000 մարդ է անհրաժեշտ եւ նպաստավոր ժամանակահատված՝ հանրության ակտիվությունն ու մասնակիցների թիվը ավելացնելու համար, ինչպես 2018-ի ապրիլի 24-ից առաջ ուներ Նիկոլ Փաշինյանը: Վստահաբար սա հասկանում են հեղափոխության կազմակերպիչները եւ քանի որ հասարակ մահկանացուներին ամենից առաջ հետաքրքրող սոցիալական պահանջներ առաջ չեն քաշվում, հետեւաբար իրենց մնում է ագրեսիվ պահվածքով հեղափոխությունը վերածել ապստամբության (այդպիսի ուղիղ եւ տողարանքային տեսակետ-կոչեր են լսվում որոշ առաջնորդների ելույթներում), որպեսզի մեծացնեն լարումները: Իսկ դա շատ վտանգավոր է՝ զինված քաղաքացիական բախումների տեսակետից եւ արտաքին մարտահրավերների: Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանական ընդդիմության մեջ կան կուսակցություններ, որոնք նման պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնի եւ նման քայլի չեն գնա: Ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա նաեւ անձամբ իր պատասխանատվությունը սեփական խղճի եւ հայրենիքի առաջ:

Մի կարեւոր հանգամանք ինձ շատ է անհանգստացնում. Ադրբեջանի հանրապետության խանը հայտարարել է, որ «սահմանները որոշելիս պետք է հաշվի առնվեն նաեւ 1918 թ. քարտեզները, երբ Երեւանը մերն էր»: Ախր ինչ «ձեր» Երեւան, երբ նույնիսկ Բաքուն մինչեւ 1918 թ. սեպտեմբեր ձերը չէր… Ախր «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը» ստեղծման պահին ուներ շուրջ 18000 քառ. կմ տարածք: Իհարկե նրա ախորժակը մեծ էր եւ հավակնություններ էր հայտնում ոչ միայն Բաքվի, Ելիզավետպոլի նահանգների, Զաքաթալայի օկրուգի, այլեւ՝ Երեւանի ու Թիֆլիսի նահանգների, նույնիսկ Դաղստանի ու Կարսի մարզի նկատմամբ: Նրա այդ հավակնությունների վերաբերյալ գծված քարտեզներն այժմ փորձում է ներկայացնել որպես իրականություն: Մինչդեռ, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, Հայաստանի համար էլ գծվել են քարտեզներ (այն տարբերությամբ, որ ոչ միայն հայերի կողմից) որտեղ ամբողջ Արեւելյան Այսրկովկասը, այդ թվում եւ Թիֆլիսը համարվել են Հայաստանի Հանրապետության մաս: Էլ չենք խոսում մինչեւ Կիլիկիա տարածվող իրավամբ հայկական հողերի մասին: Իսկ իրականում «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը» կարողացել է իր ամենամեծ տարածքը ունենալ միայն թուրքերի կողմից Այսրկովկասը գրավելու ժամանակ, այն էլ ընդամենը շուրջ 42000 կմ քառ. տարածքի վրա: Հիշենք, որ այժմյան Ադրբեջանի տարածքի վրա այդ ժամանակահատվածում ստեղծվել էին նաեւ 2 այլ՝ ոչ թուրքական պետություններ եւս՝ Բաքվի կոմունան, Մուղանի Հանրապետությունը: Նրա կազմում չէին Արցախը, Գարդմանը, Զաքաթալայի օկրուգը, Նախիջեւանը, չէին ենթարկվում Շիրվանի հայկական ու լեռնականների հասարակությունները:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ այսօրվա հեղափոխականները պատճենում են իրենց նախորդներին, իսկ պատճենը բնօրինակից միշտ շատ ավելի անորակ է, էժան եւ հեռու չի տանի: Ցավալի է, բայց ընդդիմությունը ո՛չ ընդգծված առաջնորդ ունի եւ ո՛չ էլ հստակ այն գաղափար-նպատակը, թե ինչի՞ են ուզում հասնել: Ամենացավալին այն է, որ այսօր իշխանությունները,  որոնք ոչինչ չեն կարողանում անել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու համար, ոչ պակաս սպառնալիք են ՀՀ անվտանգության տեսակետից: Քանի որ բոլորին կարծես թե պարզ է, որ իրականում խաղաղություն չի լինելու, ուստի պետք է անվտանգության մասին մտածենք: Իսկ ընդդիմության ցույցերը միայն լեգիտիմացնում են իշխանության գոյությունն ու գործունեությունը եւ ոչ ավելին, քանի որ մարդկության պատմության մեջ չկա մի օրինակ, երբ իշխանությունից հեռացված ուժը նորից վերադառնա եւ արդյունավետ դրսեւորվի:

Ակամա մտաբերեցի ինչ-որ տեղում ինչ-որ ժամանակ կարդացած այն հայտնի դրույթը, որ հավն այն կենդանին է, որի գործողությունները տրամաբանության հետ ոչ մի աղերս չունեն: Բացի այդ, հավը վախկոտ է եւ չունի հիշողություն: Հավի այս երեք հատկանիշներն ու հատկությունները համապատասխանում են ՀՀ քաղաքական իշխանությանը, որովհետեւ սրանք էլ չունեն հիշողություն: Օրինակ, թուրքը քանի՞ անգամ է կոտորել մեզ, քանի՞ անգամ է օգտագործել մեզ, բայց էլի գնում են թուրքի հետ բարեկամ-հպատակ դառնալու ճանապարհով եւ որպես արդարացում հաճախ կրկնում են` թուրքը էն հին թուրքը չի: Սա տրամաբանության հետ որեւէ կապ չունի: Հետո էլ` հավն ինքն իր վախկոտությունից հաճախ  իրեն էլ է վնաս տալիս: Իսկ մեր իշխանություններն էլ այնքան են սարսափում պատերազմից եւ այդ վախը չափ ու սահման չունի: Դա շատ լավ հասկանալով էլ թշնամին ինչ ուզում անում է, իսկ մերոնք գլուխը կախ ենթարկվում են:

Այսօր ես այնքան էլ համամիտ չեմ իշխանությունների վարած հատկապես արտաքին քաղաքականությանը: Իմ դժգոհությունն արտահայտում եմ օրվա հիմնախնդիրների մասին վերլուծականներ գրելով եւ երբեմն-երբեմն ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելով: Գնում եմ ու խելոք կանգնում եմ, փորձելով իմ ներկայությամբ ցույց տալ անհամաձայնությունս: Ընդ որում, կարող եմ համաձայն չլինել ցույցարարների որոշ գաղափարների հետ: Բայց քանի որ ինձ չեմ համարում այնքան խարիզմատիկ կամ հարուստ, որ ինչ-որ նոր բան նախաձեռնեմ, ուղղակի գնում եմ թիվ ապահովելու եւ պատմաբանիս ներսից հնարավոր ամեն ինչ տեսնելու ցանկություն-նպատակը կատարելու: Ուղղակի տեղի ունեցող խայտառակությունների հետ իմ անհամաձայնության դրսեւորման հնարավորությունները դրանք են: Ու եթե որեւէ մեկը քննադատում է իմ այդ քայլերը, ապա թող բարի լինի ինձ ապահովել այլընտրանքով: Կամ հայրենապաշտ կառավարությամբ, որ իրեն թանկարժեք մեքենաներ գնելուց եւ քսան հոգով Բալի գործուղումներ ձեւակերպելուց բացի մեխանիզմ կստեղծի իմ բողոքը լսելու, կամ էլ այնպիսի ընդդիմություն, որը կապ չի ունենա նախկինների հետ: Երբ դա կապահովեք, նոր կխոսենք:

Բոլորը չէ, որ պարզ ասում են` ի՞նչ է կատարվում մեր հայենիքի հետ: Դժբախտաբար վազում ենք մեր իրավունքների հետեւից եւ հաճախ մոռանում ենք, որ մենք նաեւ պարտականություններ ունենք մեր պետության եւ ազգի հանդեպ: Միայն իրավունքներով չես կարող երկիր պահել: Շատ-շատերն են ասում, թե հայրենիքը մեզ ինչ է տվել, որ մենք էլ ինչ անենք: Այդպես ուղղակի չի կարելի, սիրելի ժողովո՛ւրդ, մենք պիտի ոտքի կանգնենք, որովհետեւ միայն մենք կարող ենք տեր կանգնել մեր պետությանը, մեր երկրին, ուրիշ մեկը չի անելու դա: Ես եթե կորուստի վտանգ չզգայի, սիրով կզբաղվեի իմ գործով: Այնինչ, ոչ գիտական հոդվածներ եմ գրում եւ փորձում եմ մարդկանց աչքերը բացել: Հարկավոր է իսկապես հասկանալ, թե ի վերջո ինչ է կատարվում մեզ հետ: Մենք իրավունք չունենք թողնելու, որ իշխանություններն ինչ ուզենան անեն: Քանի որ երկիրը միայն նրանցը չի, այլ յուրաքանչյուրինս, հետեւաբար բոլորս ենք պարտավոր տեր կանգնել ՆՐԱՆ: Ընդ որում հարկավոր է գիտակցել իրապես, որ փողոցային պարը մեզանում բացի արվեստի ճյուղ լինելուց, օգտագործվում է նաեւ որպես պայքարի միջոց: Դա լավ է, բայց կարծում եմ, իրական հաջողություն ունենալու համար բավարար չէ: Արդ, էլի պարենք, բայց պարի իմաստն ու պարողի ջանքերն էլ գնահատել սովորենք…

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

պատմաբան-պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստիվն Քյուրքչյանը բացահայտում է մի հյուրանոցի պատմությունը

Հաջորդ գրառումը

Մարկ Հայրապետյան՝ Գերմանիայի լավագույն կինոլրագրողը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Մարկ Հայրապետյան՝ Գերմանիայի լավագույն կինոլրագրողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական