Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սքանչելի նվեր դպրոցականներին

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում (5-րդ անգամ, նախորդները փետրվարին եւ ապրիլին) տեղի ունեցավ մի բացառիկ միջոցառում՝ «Երաժշտական մարաթոն դպրոցականների համար»: Սակայն դա բնավ սոսկ մարաթոն չէր, մինչեւ անգամ ոչ սոսկ երաժշտական: Լեփ-լեցուն մեծ դահլիճը ապրում, շնչում էր, նորովի կյանք էր վերապրում իր մեջ նստած, ավելի ճիշտ է ասել՝ գեղեցկորեն ապրող հազարավոր երեխաներով, պատանիներով: Նրանք Երեւանի տարբեր դպրոցների ցածրից ավագ դասարանների սաներն էին:

Բեմ դուրս եկավ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Դահլիճը ժպտաց՝ շատերը ճանաչում էին նրան եւ սիրում: Յուրահատուկ, նմանը չունեցող երեւույթ եղավ: Հրանտ Թոխատյանը ոչ դերասանական կեցվածքով, այլ բառի բովանդակ առումով ընկերական պահվածքով դիմեց երեխաներին, եւ ամբողջ միջոցառման ընթացքում մտերմաբար խոսեց, զրուցեց նրանց հետ ամենապարզ, ջերմ խոսքով ու ժպիտով: Հարցեր էր տալիս նրանց իրենց կյանքի, նախասիրությունների, գիտելիքների մասին: Այդպիսով նաեւ որոշ չափով բացահայտվում էին նրանց զարգացողությունը, ճաշակը, նախասիրությունները: Աշակերտները հուզված եւ ոգեւորված էին իրենց կյանքում նման նախադեպը չունեցած երեւույթից՝ որ նրանց այդպես է վերաբերվում բեմից այդպիսի՜ դերասանը: Նրանք պատասխանում էին Հրանտ Թոխատյանի բոլոր հարցերին, ու երբեմն իրենք էին հարցեր տալիս նրան:

Միջոցառման ամբողջ ընթացքում տեւեց այդ սքանչելի, անմիջական, հետաքրքրական զրույցը, այդ երկխոսությունը դերասանի եւ մեր բազմաբազում երեխաների հետ: Հուզի՜չ էր: Անհրաժեշտ է նշել, որ Հրանտ Թոխատյանի բոլոր թեմաները, խոսքերը, հարցերը զուտ իր անձնական մտահղացումներն էին, եւ հաճախակի դրանք ծնվում էին հենց բեմում, այդ պահին, բխելով երեխաների տրամադրությունից, արձագանքներից, նրանց ուրախ կեցվածքից:

Բեմում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն էր ճանաչված, վաստակաշատ խմբավար Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Հիշյալ մարաթոնին Ռուբեն Ասատրյանի մասնակցությունը նրա հերթական բեմական նվաճումն էր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի մշակույթի պատվավոր գործչի կոչում ունեցող, մեր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում իր մեծ վաստակն ունեցող տաղանդավոր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը ամբողջ միջոցառման ընթացքում ֆիլհարմոնիկ նվագախմբի իր ղեկավարությամբ հարստացրեց Հրանտ Թոխատյանի եւ դահլիճի միջեւ երկխոսությունը: Հաճելի էր ականատես լինել, թե որքան ուշադիր, զգացաբար էին ունկնդրում երեխաները, եւ ինչ անկեղծ ջերմությամբ ժպտալով էին բացականչում՝ բրավո՜:

Առաջին բաժնում հիանալի եւ դպրոցականներից շատերին ծանոթ երաժշտությունն էր. մեր հանճարեղ Արամ Խաչատրյանի եղբոր զավակի, նույնպես տաղանդավոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» ստեղծագործությունը: Դա ե՛ւ Խորհրդային Միությունում, ե՛ւ արտասահմանում քաջածանոթ, սիրված «Չիպոլինո» մուլտիպլիկացիոն ֆիլմի եւ համանուն բալետի (բեմադրվել եւ այժմ բեմադրվում է աշխարհի շատ թատրոններում) երաժշտությունն է: Երբ Հրանտ Թոխատյանը խոսեց դահլիճի հետ «Չիպոլինո»ի մասին, դպրոցականները ցուցադրելով իրենց լավ գիտելիքները, հիշատակեցին այդ մուլտֆիլմի բոլոր հատվածների զվարճալի վերնագրերը: Չէր կարելի լոկ լսել, այլ սրտի անկեղծ մղումով հարկ էր հպարտորեն նայել մեր այդ սերունդին, տեսնել նրանց դեմքերի պայծառ արտահայտությունը, նրանց ռիթմիկ շարժումները, երբեմն նույնիսկ ցածրաձայն ձայնակցությունը հնչող երաժշտությանը: Մի հրաշալի՜ կյանք էր նրանց համար:

Երկրորդ բաժնում հնչեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից հանրահայտ «Վալսը», «Նոկտյուրնը» եւ երկու հատված «Գայանե» բալետից. «Վարդագույն աղջիկների պար» ու «Սուսերով պար»: Եվ այդ համարների միջեւ եղած կարճ միջնադադարի ժամանակ Հրանտ Թոխատյանը դարձյալ խոսեց երեխաների հետ, հարցեր տվեց: Մի բացառիկ ընկերական, մտերմիկ մթնոլորտ էր, ասես ամենքը լինեին ոչ թե պաշտոնական սրահում, այլ ընտանեկան հյուրասենյակում:

Ըստ էության «Երաժշտական մարաթոնը» տակավին ԽՍՀՄ-ի տարիներին Երեւանում ձեռնարկված «Դպրոցական ֆիլհարմոնիա» կոչվող համերգաշարի շարունակությունն է, այժմ բնավ այլ բովանդակությամբ: Իրապես, անմոռանալի եւ գնահատելի երեւույթ էր, քանզի տարբեր տարիքի հազարավոր դպրոցականները հարստացան հոգեպես, ավելի լավ ճանաչեցին իրենց ազգային երաժշտությունը եւ զվարճալի տրամադրությամբ հեռացան, տանելով իրենց սրտերում այդ աննախադեպ, սքանչելի նվերը:

ԹԱՄԱՐ Ստ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քերականությունը հրամայում է նույնիսկ թագավորներին

Հաջորդ գրառումը

ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը 25 տարեկան է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը 25 տարեկան է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական