Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սովորական պլագիատ. Ինչպե՞ս պատժենք ա՛յն լրագրողին, որ յուրացնում է ուրիշի ստեղծածը

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչ անուն կտաք այն երեւույթին, երբ մի լրագրող (եւ լրատվամիջոց) մյուսի գրչով փորձի ընթերցող շահել: Ինձ համար անտաղանդ մարդկանց այդ հեշտ աշխատանքը մի անուն ունիՙ գրագողություն: Աղքատների աչքը միշտ էլ հարուստների ունեցվածքին է, ուրեմն աշխատելու փոխարեն գտնենք հարուստ մի տուն եւ թալանենք:

Այդպիսի մի տուն է փետրվարի 16-ին 31-ամյակը բոլորող «Ազգը», որի տպագիր հարուստ արտադրանքն անընդհատ գայթակղում է մտավոր աղքատներին, պորտաբույծներին, մարդկանց, որոնք առանց մեր արտոնությունը ստանալու, վերցնում են մեր մտավոր աշխատանքն ու …(չեմ ստուգել, դրա համար որքան են ստանում) այն հրատարակում են իրենց անունով ու դափնիներ վաստակում:

Դեռ ֆեյսբուքը Հայաստանում այսքան չէր զարգացել, երբ 2011-ին պլագիատի մասին մեր թերթում մի հոդված գրեցի: «Կուզենամ տեսնել անկախ Հայաստանի ապագան, ինձ` այդ Հայաստանում» վերնագրյալՙ Հասմիկ Պապյանի հետ իմ հարցազրույցը սեպտեմբերի 2-ին հրատարակվել էր մեր թերթում, այնուհետ նույնությամբ հայտնվել «Հայերն այսօր»-ի կայքէջում` Լեւոն Մութաֆյանի ստորագրությամբ: Սա տեխնիկական վրիպակ չէր անշուշտ, ինչպես համառորեն ինձ փորձում էր համոզել Մութաֆյանը, որը չէր բողոքել, երբ ի՛ր անունն իմ այդ հարցազրույցի տակ հայտնվել էր նաեւ Պոլսի «Ժամանակ» թերթում: Ի պատիվ «Հայերն այսօր»-ի, որ ներողություն խնդրեց «Ազգ»-ից, ինձնից, եւ այն տպագրեց հարցազրույցին կից, Լեւոն Մութաֆյանը նույնը ոչ միայն չարեց, այլեւ ինձ խոստացավ գտնել համարժեք մի բան` տարիների իմ հրապարակումներում: Ես վախ չունեմ: Լրագրության իմ ուսուցիչներն ինձ սովորեցրել են, որ աղբյուրը նշելը պարտադիր է. Ի դեպ մի կարեւոր նկատառում շեշտելով` երբ որեւէ բան ճիշտ չլինի, առաջին հերթին հիշատակած աղբյուրն է դրա պատասխանատուն: Ես իհարկե պլագիատի այդ ցայտուն օրինակի մասին «Ազգ»ում հոդված գրեցի` «Գութենբերգյան պլագիատի մութաֆյանական պատմություն» վերնագրով, որը ցանցային տարբերակում, համակարգչում պահպանվել է, բայց ի զարմանս ինձ, բացակայում է խմբագրության մեր գրադարանում առկա «Ազգ»ի այդ տարվա հավաքածու հատորում: Հենց ա՛յդ համարը: Գրագողությունն ուրեմն վիրավորական պիտակ է, եւ մեկը ջանացել է, որ այն ուղղակի աչքից հեռու լինի: Իսկ հիշողությունի՞ց հո չես ջնջի: Թաքցնելով, թեմայի մասին չբարձրաձայնելով, հարցը չի լուծվում:

Տարբեր տարիների նկատել ենք, որ մեր թերթում հրատարակվող այն լուրը, որ բացառիկ բովանդակություն է ունենում, շատ արագ սպառում է գտնում հատկապես հեռուստատեսության մեր գործընկերների պատրաստած լրաշարում` առանց հղման անշուշտ: Մի այդպիսի օրինակ դեռ թարմ է հիշողությանս մեջ: Մեր գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը տարիներ առաջ Թուրքիայում բացառիկ առիթ էր ունեցել ուղիղ հարց տալ արտգործնախարար Դավութօղլուին եւ պատասխան ստանալ, որ հաջորդ օրն իսկ տպագրվել էր մեր օրաթերթում, եւ նույն օրը Հանրային հեռուստատեսության լրատվական գլխավոր թողարկումը, առանց հղում անելու մեր թերթին, այն ներկայացրեց որպես սեփական լրատվություն: Հաճախ է պատահել նաեւ, երբ Գերմանիայում իմ հայթայթած լուրը, «Ազգ»-ում տպագրվելուց հետո, մի քանի օր անց հայտնվել է Հանրայինի լրաշարում, անշուշտ` դարձյալ առանց աղբյուրը հիշատակելու:

Այժմ ուզում եմ թարմ օրինակ ներկայացնել:

Մեր թերթի հեղինակ Արծվի Բախչինյանին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Հունվարի 29-ին «Ազգ»-ում տպագրված նրա վերջին հարցազրույցը` «Խորեն Ստալբե.»Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է…» վերնագրով, դարձավ պլագիատի վայրի օրինակ: Արծվիի  այս հարցազրույցի կրճատ տարբերակը հունվարի 20-ին արդեն հրատարակվել էր անգլերեն` «Արմինյըն միրրոր սփեքթեյթըր»-ում: Մեր թերթը սովորաբար լույս է տեսնում ուրբաթ, այս անգամ մամուլը ընթերցողին հասցնող կազմակերպությունը տեղյակ էր պահել, թե հունվարի 28-ի տոնական օրը չի աշխատելու,բայց տպագիր մեր թերթը շաբաթ օրը ստանալու փոխարեն առաքիչն այն ընթերցողին հասցրեց հենց 28-ին, բայց` 29-ի ամսաթվով, որ փոխել էինք հարկադրված: Ինչ որ չար մի ձեռք այնպես էր արել, որ azg.am մեր հայտնի հասցեն չբացվի, եւ խմբագրակազմը որոշել էր այդ օրվա թերթը հասանելի դարձնել azgonline.am-ի հյուրընկալ տարածքում: Սակայն պիտի խոստովանել, որ վերջին պահին արագ գտնված այդ լուծումը որոշ թերացումներից զերծ չէր մնացել: Հեղինակների անունները «կորել» էին, ավելի ստույգ` հայտնվել էին նյութերի վերջում եւ հարմար առիթ դարձել գրագողության համար: Արծվին իհարկե բացառիկ հարցազրույցը տարածել էր ֆբ-ի իր էջում, հավանումներ ստացել, շատերն էլ` հատկապես սունկ կամ այս դեպքում պարազիտ կայքերը հենց նրա՛ ֆբ էջից հազարավոր անգամ տարածել էին հարցազրույցը, ինչպես ավելի ուշ պարզվեց, սկզբում` բացառապես առանց հղման: Հետո, երբ ընթերցողների մի մասը հիշեցրին եւ պահանջեցին հղում տալ, որոշ հարթակներ դժկամ կցմցեցին azgonline.am-ն` առանց հեղիանակին եւ «Ազգ»ին ուղղված ներողության:

Ֆբ-ում բազմաթիվ այցելու ունեցող տարանուն այդ կայքերում կամ հարթակներում լրագրողներ կա՞ն, թե՞սրանք վարսավիրանոցներում կամ գեղեցկության սրահներին կից զբաղեցնող հարթակներ են, միանշանակ դժվար է կռահել, բայց ՀԺՄ էթիկայի նոր ստեղծվելիք մարմինը պիտի քննի այս հարցը: Ինչպես նաեւ այն հարցը, թե ԶԼՄ-ն ինչ պատիժ է սահմանում իր աշխատակցի, այն լրագրողի համար, որ մկնիկի մի շարժումով մի քանի րոպեում յուրացնում է ուրիշի` օրերի եւ ժամերի տքնանքը:

Ինձ հետաքրքրում է հատկապես  «Սպուտնիկ Արմենիայի» մեր գործընկերների կարծիքը: Գերմանիայում նրանց լրագրողական տեղական արտադրանքին հաճախ են կասկածանքով վերաբերվում` հաշվի առնելով հատկապես քարոզչական բաղադրիչը: Գերմանացի լրագրողները երբեմն պարզել են, որ Կրեմլի ստեղծած այս ԶԼՄ-ի որոշ նյութեր նաեւ հստակ ապատեղեկատվություն են պարունակել: Երբեւէ չէի մտածի, թե»Սպուտնիկ Արմենիայի» պարագայում կարող էինք առնչվել գրագողության փաստին: Նրանք առաջինն էին, որ հարցազրույցը լավ կտրտել, ատաղձը վերցրել, վիկիպեդիայից որոշ փաստերով «շպարել» էին նյութը, հեղինակին եւ մեր թերթն առանց հիշատակելու, ներկայացրել էին` որպես սեփական հետաքրքրական պատմություն: Արծվին հիշյալ հարցազրույցի սկզբում հուշել էր մեր գործընկերներին նյութը մատուցելու ճիշտ ճանապարհը` գրել էր, թե Խորենի մասին առաջինը հայերեն գրել է Աշոտ Գրիգորյանը: Եթե «Սպուտնիկն» իր այս պատմությունը ներկայացներ, ապա կայքէջում դրան զուգահեռ զետեղեր նաեւ «Ազգ»ի եւ «Միրրոր»-ի Արծվի Բախչինյանի հրապարակումները, առիթ չէր տա, որ արդարացնեինք գերմանացիների թերահավատությունը. «Սպուտնիկը» հարվածեց ի՛ր վարկանիշին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը վերացնում է թուրքական որոշ ապրանքների ներմուծման արգելքը

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության 1,5 տասնամյակի (2006-2021 թթ.) ունեցած կարեւորագույն ձեռքբերումները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության 1,5 տասնամյակի (2006-2021 թթ.) ունեցած կարեւորագույն ձեռքբերումները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական