Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրան-Պեկին հարաբերությունների 25-ամյա հեռանկարը

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրիգոր Առաքելյան

Դիվանագտական հարաբերություների հաստատման երկրորդ 50-ամյակի մեկնարկին

Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 1-ին  չինական Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին եւ գոհունակություն հայտնել,  որ չինական նոր տարվա մեկնարկը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման երկրորդ  50-ամյակի եւ  25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման   մեկնարկին:

Համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի աննախադեպ վերընթացին զուգահեռ, աճում է նաեւ այդ գերտերության  աշխարհաքաղաքական  դերը միջազգային ասպարեզում, այդ թվում`  Պարսից ծոցի տարածաշրջանում:

16-րդ դարից  մեկնարկած  Ասիական   դարաշրջանը,  որը  նշանավորվելու    էր  երկրագնդի  իշխանության դեպի Արեւելք  տեղաշարժով, եւ   համընկնելու էր միջազգային  առեւտրային մայրուղիների  («Մետաքսի ճանապարհ»,  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ») նախագծի  ուրվագծմանը, անխուսափելիորեն  պիտի հանգեցներ դրանից  ակնկալվող   շահաբաժինների մրցակցային նոր դրսեւորումների :   

Այսօր Չինաստանն աշխարհի ամենախոշոր արտահանողն է: Իսկ  աշխարհի խոշորագույն տասը  նավահանգիստները գտնվում են հենց Ասիական մայրցամաքում: Նաեւ հայտնի է, որ Ասիական երկրներին ավելի հեշտ է հաջողվել կառավարել կորոնայի համաճարակը,  քան արեւմտյան երկրներին, որի արդյունքում էլ արտահանման եւ առեւտրատնտեսական  ցուցանիշների աճը  գերազանցելու հարցում   Արեւմուտքի շանսերը գնալով  ավելի են զիջում Չինաստանին: Դրան նպաստում է նաեւ  Եվրոմիության ընտանիքից  Անգլիայի` աշխարհաքաղաքական հաշվարկների վրա հիմնված  հեռացումը:

Հունվարի 10-14-ը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Պեկինում  հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Բահրեյնի ու Իրանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: 

Չինաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած այս «դիվանագիտական շքերթը» մեկ անգամ  եւս վկայում է,  որ Չինաստանը մտադիր է ամրապնդել   իր  դիրքերն աշխարհի գազի ու նավթի կարեւորագույն կենտրոններից մեկում:

Ինչպես նշվեց, Իրանն  էլ էր իր արտաքին գերատեսչության ղեկավարին գործուղել Պեկին, ում այցը  նախորդել  էր  ԻԻՀ նախագահ  Ռայիսիի   մոսկովյան  այցելությանը եւ Իրան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երկրորդ 50-ամյա տարեդարձի մեկնարկին: 

Հասկանալի է, որ Թեհրանը Մոսկվա եւ Պեկին այցերի միջեւ տրամաբանական կապ էր տեսնում, ինչը պայմանավորված էր Իրանում   նկատվող քաղաքական      վերադասավորումներով  եւ  արտաքին  քաղաքական օրակարգում  «հայացք դեպի Արեւելք» հայեցակարգի ձեւավորման  անհրաժեշտությամբ:

Ի դեպ, այդ հայեցակարգի տրամաբանության մեջ էր տեղավորվում  նաեւ «Շանհայան ակումբին» Իրանի անդամակցությունը, որն Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության լրջագույն հաջողություններից էր`  տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու  ուղղությամբ:

Տրամաբանական կարելի  է համարել, որ իրանական զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը մեծավ մասամբ պիտի կենտրոնացած լիներ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի այցելության, եւ հատկապես, Իրանի ու Չինաստանի միջեւ 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին  ստորագրված փաստաթղթի վրա:  Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտին Թեհրանում ստորագրված եւ մեծ աղմուկ  հանած այն փաստաթղթին, որն ընդամենը մի շարք նախագծերի նախնական ու ճշգրտման ենթակա  պայմանավորվածությունների  շուրջ ձեռք բերված   համաձայնագիր է,  եւ չունի իրավական կարգավիճակով օժտված պայմանագրերին բնորոշ պարտավորեցնող որեւէ դրույթ:

Այլ կերպ ասած, Ռոհանիի  նախագահության  վերջին շրջանում  Իրանի ու Չինաստանի արտգործնախարարների կողմից   ստորագրված  փաստաթուղթը, որը միջազգային հանրությանը ներկայացվել էր որպես «դարի պայմանագիր»,  ընդամենը ճանապարհային քարտեզ էր: Ի դեպ, նման համաձայնագրեր Չինաստանն ստորագրել է նաեւ Եգիպտոսի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Որոշ միջազգային լրատվամիջոցներ այդ փաստաթղթի ստորագրումը ներկայացրեցին որպես Չինաստանի ու մերձավորարեւելեյան տարածաշրջանի երկրներից մեկի միջեւ տեղի ունեցած մեծ աշխարհաքաղաքական իրադարձություն: Ոմանք էլ այն անվանեցին Համատեղ գործողությունների համապարփակ  ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ Վիեննայում ընթացող  բանակցությունները խթանելու եւ Արեւմուտքի հետ սակարկությունների հնարավորություն ապահովելու  համար իրանական կողմի բլեֆը, թե իբր Իրանը Արեւմուտքի հույսին չէ, եւ վայելում է աշխարհի երկրորդ տնտեսական գերտերության աջակցությունը:

Եվ  ահա, Չինաստան  այցելած  Իրանի արտգործնախարարը  25  տարիների երկկողմ համագործակցության ընթացքը կանոնակարգող  փաստաթուղթն անվանել  է շահեկան համաձայնություն թե՛  իրանական, եւ թե՛  չինական կողմի համար: Նա խոսել  է նաեւ 3 միլիարդ դոլարանոց արտահանումների մասին: Ըստ Ամիր-Աբդոլլահիանի, 25-ամյա համաձայնագրի մեջ ներառված են երկու ժողովուրդների շահերից բխող պայմանավորվածություններ:

Իրանական Բենդար Աբբաս   նավահանգստային քաղաքում Չինաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը  նույնպես դիտարկվում է որպես երկկողմ ատեւտրատնտեսական հարաբերությունների խթանման կարեւոր քայլ: Սակայն, դժվար չէ կռահել, որ  Բանդար Աբբասում գլխավոր հյուպատոսության  հիմնադրումով, Պեկինը մտադիր չէ   միայն  Իրանի հարավային շրջաններում  բնակվող Չինաստանի քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցել, այլ  ցանկանում է իր ներկայությունն  ապահովել  Պարսից ծոցի տարածաշրջանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամական Ադրբեջանը կարող է ընդլայնել իր ռազմաօդային ուժերը  թուրքական եւ վրացական հարվածային ինքնաթիռներով. Forbes

Հաջորդ գրառումը

Հայաստանը զիջումների է գնում նախքան բանակցությունները

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը զիջումների է գնում նախքան բանակցությունները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Այս ամեն ինչը գնում է նրան, որ իշխանությունը հասնի իր ուզածին,  հասնի իր նպատակին՝ վերցնի Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին...

ԿարդալDetails

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական