Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ հավաքվում են մշակութային գործիչները 

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նշում է 100-ամյակը

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից եւ կրոնական հավատալիքներից, այլեւ պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն եւ այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձեւավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփյուռքում:Հայաստանում մինչեւ օրս մնացել են մշակութային ոլորտներ, գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ թատերական արվեստի մասին: Թատերական արվեստը Հայաստանում ունի դարերի պատմություն: Այն հունական եւ հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում: Այսօր  էլ հայկական թատրոնը շարունակում է իր գործունեությունը`պահպանելով իր դարավոր ավանդույթները: Մեր մայրաքաղաքում ու մարզերում կան բազմաթիվ թատերական օջախներ, որոնք հանդես են գալիս իրենց տարաբնույթ խաղացանկով, ինչպես մեծերի, այնպես էլ մանուկների ու պատանիների համար:

Խոսենք արվեստասեր հասարակության կողմից շատ սիրված ու մայրաքաղաքի թատերական օջախներից մեկի`Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասին, որը վերջերս դարձավ 99 տարեկան: 1922 թվականի հունվարի 25-ին էր, որ «Պեպո» ներկայացման բեմելով Երեւանում բացվեց Առաջին պետական թատրոնը, որն ավելի ուշ վերանվանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լեւոն Քալանթարը: 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ եւ արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով: Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը եւ կոնֆերանսը անցկացվի Երեւանում: 1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնամուխ է եղել քանդակում շարժման եւ ժամանակի զգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ: Իր գործունեության  տարիների ընթացքում Մայր թատրոնն ունեցել է բազմաթիվ  ռեժիսորներ, ի դեմս` Վարդան Աճեմյանի, Խորեն Աբրահամյանի, Արշակ Բուրջալյանի,Արմեն Գուլակյանի, Լեւոն Քալանթարի,Տիգրան Շամիրխանյանի, Վահե Շահվերդյանի, Հրաչյա Ղափլանյանի, Տիգրան Գասպարյանի: Ներկայումս` թատրոնի տնօրենը` Վարդան Մկրտչյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր ռեժիսորը` սիրված արվեստագետ ու մտավորական, դերասան, թատերական ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության  արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր: Հայաստանի ժողովրդական արտիստ  Արմեն  Էլբակյանն է:

Իր գոյության ընթացքում սիրված մշակութային օջախում են աշխատել այնպիսի դերասաններ ու դերասանուհիներ, ինչպիսիք են` Վլադիմիր Աբաջյանը, Հովհաննես Աբելյանը, Խորեն Աբրահամյանը, Ալեքսանդր Ադամյանը, Լեւոն Ալավերդյանը, Իսահակ Ալիխանյանը, Լորենց Առուշանյանը, Հովհաննես Ավագյանը, Ավետ Ավետիսյանը, Գրիգոր Ավետյանը, Օրի Բունիաթյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Ազատ Գասպարյանը, Դավիթ Գուլազյանը, Թաթուլ Դիլաքյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Վահրամ Եղշատյանը, Արմեն Էլբակյանը, Էդգար Էլբակյանը, Գարուշ Խաժակյանը, Համբարձում Խաչանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արմեն Խոստիկյանը, Մուրադ Կոստանյանը, Արծրունի Հայրապետյանը, Գեղամ Հարությունյանը, Դավիթ Մալյանը, Միքայել Մանվելյանը, Վաղինակ Մարգունին, Վարդան Միրզոյանը, Գրիգորի Մկրտչյանը, Սամվել Մկրտչյանը, Մհեր Մկրտչյանը, Հարություն Մովսիսյանը, Աշոտ Ներսեսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Գեւորգ Չեպչյանը, Նիկիտա Ջանանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Կարեն Ջանիբեկյանը, Սոս Սարգսյանը, Թադեւոս Սարյանը, Վաղարշ Վաղարշյանը, Վահրամ Փափազյանը, Լեւոն Քալանթարը, Վլադիմիր Քոչարյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Էլբակյանը, Թագուհի Հակոբյանը (Հասմիկ), Սիրան Ալավերդյանը, Ելենա Ալվարյանը, Ամալիա Արազյանը, Արուս Ասրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Վարդուհին (Աննա Նամուրազյան), Արուս Ոսկանյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Օլգա Գուլազյանը, Նինա Մանուչարյանը, Լյուսյա Հովհաննիսյանը, Վերջալույս Միրիջանյանը, Մարգո Մուրադյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Գրետա Մեջլումյանը, Նելլի Խերանյանը, Ալլա Թումանյանը, Սյուզան Գարագաշը:

Իր գոյության 99 տարիների ընթացքում թատրոնի բեմում բեմադրվել ու բեմադրվում են ինչպես հայ, այնպես էլ ռուս ու համաշխարհային դասականների պիեսներ: Մայր թատրոնի խաղացանկում ընդգրկված են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների ու պատանիների համար բեմադրված գեղեցիկ պիեսներ: Այսպիսով` մայր թատրոնն այս տարի նշելու է հիմնադրման 100 ամյակը: Սրա շրջանակում ցուցադրվելու են ինչպես նախկինում բեմադրված ներկայացումներ,այնպես էլ նոր: Եվ ահա կապված այս հիշարժան տարելիցի հետ, սույն թվականի հունվարի 26-ին`Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ  ընդունելություն` նվիրված թատրոնի 100-ամյակին: Այստեղ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նրա տեղակալ Արա Խզմալյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ընդունելությանը ներկա էին թատրոնի դերասաններ, հրավիրյալ անձինք, թատերական ու մշակութային գործիչներ, գրողներ,թատրոնի ու կինոյի սիրված դերասաններ եւ այլք:

Վարդան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ բոլորին պետք է կոչի ընտրյալներ, քանի որ այստեղ հիմնականում այն մարդիկ են, որոնք գնահատում են թատերական արվեստն ու միշտ կանգնած են թատրոնի կողքին: Նա մի քանի խոսքով ներկայացրեց թատրոնի անցած ուղին ու պատմեց կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Նա անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ սիրված մշակութային օջախը միշտ պատրաստակամ է համագործակցել բոլոր նրանց հետ,ովքեր կառաջարկեն իրենց աջակցությունն ու համագործակցությունը` թատրոնի շենացման հարցում: Իր ելույթի վերջում նա իր շնորհավորանքներն ու երախտիքի խոսքերն ուղղեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ու դերասանական անձնակազմին անձնվեր ու տքնաջան աշխատանքի համար:

Իր ելույթի ընթացքում Վահրամ Դումանյանը շնորհավորեց թատրոնի անձնակազմին 100 ամյակի կապակցությամբ` նշելով, որ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել սիրված մշակութային օջախին: Նա ընթերցեց այն բոլոր նվիրյալների անունները, որոնք ներդրում են ունեցել թատրոնի կայացման հարցում: Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով թատրոնի անձնակազմին, իր հերթին Արմեն Էլբակյանն ընթերցեց ներկայիս աշխատակազմի անդամների անունները` նշելով, որ նրանք ու նրանցից հետո եկող սերունդը պետք է պահպանեն մշակութային օջախի բարի ավանդույթներն ու հայկական դարավոր մշակույթը: Միջոցառման ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի Պետական Կամերային նվագախումբն ու Ջազ Տրիոն:

Լուսանկարը` Սիրարփի Կարապետյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության 1,5 տասնամյակի (2006-2021 թթ.) ունեցած կարեւորագույն ձեռքբերումները

Հաջորդ գրառումը

Հուշ ցերեկույթ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում նվիրված Վ. թեքեյանի ծննդյան 114-ամյակին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հուշ ցերեկույթ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում նվիրված Վ. թեքեյանի ծննդյան 114-ամյակին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական