Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ստեղծագործական   ուղի» խորագրով   լուսանկարչական ցուցահանդես

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցում  տեղի ունեցավ «Ստեղծագործական  ուղի»  խորագրով գեղարվեստաական լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաեւ 135-րդ դպրոցի աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված է Գ. Ստեփանյան անվան դպրոցի եւ Օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն ամբիոնի միջեւ կնքված համագործակցության հուշագրի 1-ին տարեդարձին:

Գ. Ստեփանյան անվան 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը հղեց իր ողջույնի խոսքը մասնակիցներին:

Ցուցահանդեսի  կազմակերպիչ, վերոհիշյալ ամբիոնի  դասախոս  Արմեն Ա.Խաչատրյանն իր  խոսքի  մեջ առաջարկեց   զարգացնել  երիտասարդների  ու  պատանիների  շրջանակում  գեղագիտական   ու  էսթետիկական  մոտեցումը  գեղարվեստական լուսանկարչության նկատմամբ,  հավելելով, որ լուսանկարչությունը միշտ արդիական է,  պետք է  լուսանկարելիս էթիկայի նորմերը կարեւորենք,  քանի որ յուրաքանչյուրս,  ժամանակակից միջոցներից ելնելով, լուսանկարում ենք:

Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը ասաց, որ  լուսանկարչությունը    առավել  պահանջված   գեղարվեստական  արտահայտչամիջոցներից   է, քանի որ  հասանելի  է  լայն  շրջանակներին, հատկապես`  երիտասարդներին  ու   պատանիներին:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՊՄՀ Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, որը խոսեց ՀՊՄՀ Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի եւ Օպերատորություն,  գեղարվեսական լուսանկարչության ամբիոնի  շրջանավարտների եւ ուսանողների` Դանելյան Էմմայի եւ Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ Ա.Ա. Խաչատրյանի   համատեղ ջանքերով պատրաստված պաստառի մասին, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված այն հերոսներին, որոնք սովորել են Պատմության  եւ   հասարակագիտության  ֆակուլտետում: Պաստառը տեղադրված է ֆակուլտետի` Մեխակ Մեխակյանի անունը կրող լսարանում:

Պարոն Հովհաննիսյանը իր խոսքում մատնանշեց, որ  անկրկնելի  դեր  ունի լուսանկարչությունը  պատմական  էջերը  լուսաբանելու  տեսանկյունից: Լուսանկարը  խոսուն  է  ու  ներկայացնում  է   ժամանակն  ու  եղելությունը: Լուսանկարները  թողնում  են  պատմական  հետք`  միշտ  վառ  պահելով  հիշողությունը: Այս կապակցությամբ տեղին կլինի հիշել նաեւ Ա.Ա. Խաչատրյանի խոսքերը` «Լուսանկարչությունը կամուրջ է ներկայի եւ անցյալի միջեւ»: Յուրաքանչյուր լուսանկար իր պատմությունն ունի, յուրաքանչյուր լուսանկարի մեջ հեղինակը արտահայտել է իր էմոցիաները, զգացմունքները, միգուցե նաեւ իր թաքնված մտքերն ու երազանքները:

Ինչպես ասել է Դիանա Արբուսը. «Լուսանկարչությունը գաղտնիք է գաղտնիքի մասին: Ինչքան շատ նա պատմի քեզ, այնքան քիչ դու գիտես»:  Այսինքն` ինչքան երկար ես նայում լուսանկարին, ավելի ես բացահայտում լուսանկարչի հոգեվիճակը: Հաջողված լուսանկարը լուսանկարչի հոգու հայելին է:

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում մեծ էկրանով ցուցադրվում էր Մանկավարժական համալսարանի  եւ դպրոցի համագործակցության ու բուհի պատմությունը ներկայացնող ֆիլմ: Ցուցահանդեսին իրենց երգով  մասնակցում էին «Տաթեւեր»  երգի-պարի  համույթը, ղեկավար՝ Տաթեւ  Բարդեղմոսյան:

Ցուցադրված լուսանկարներին եւ մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ օնլայն տարբերակով,  այցելելով` Facebook-յան  էջ` Ստեղծագործական  ուղի,  Instagrm` stexcagorcakan–uxi

Կայքում տեղադրված լուսանկարները թարմացվում են:

ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

16 տարեկան տղային ծեծի ենթարկած քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են

Հաջորդ գրառումը

Աբստրակտի ճամփորդները

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

02/05/2025
2 մայիսի, 2025

Չկա՛ հրաժարում. Մանկավարժական համալսարանում բացվեց Լեմս Ներսիսյանի «Էրգիր…» խորագրված գեղանկարչական ցուցահանդեսը 

02/05/2025
2 մայիսի, 2025

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

02/05/2025
Դասական

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

01/05/2025
Հաջորդ գրառումը

Աբստրակտի ճամփորդները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական