Վերջերս Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում ֆիզիկայի դաս էր: Այն վարում էր Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ» թերթի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը: Ներկայացվեց «Էլեկտրականության ազդեցությունը մարդու վրա», «Անվտանգության կանոններ», «Առաջին օգնություն էլեկտրահարված մարդուն», «Էլեկտրականության դերը մեր կյանքում», «Կայծակ» թեմաները:
Հարկ է նշել,որ Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում սովորում են ավելի քան 650 աշակերտ եւ այն շուրջ 90 տարվա պատմություն ունի: Անվանի գիտնական, վաստակաշատ եւ բազմափորձ դասախոս Ստեփան Պապիկյանը համատեղության կարգով «Արեւային էներգետիկա», «Սառնարանային տեղակայանքներ» է դասավանդում քոլեջում: Իր գիտելիքները սիրով փոխանցում է ուսանողներին եւ նպաստում մատաղ սերնդի կրթության նվիրական գործին: