Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆադեյ Սարգսյան՝ բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գեներալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Գաբրիելի Խանոյանը համատեղ ձեռնարկեցին եւ իրականացրեցին խորհրդային տարիներին իր հանդգնությամբ ու խիզախությամբ աննախադեպ գործողություն. Ջուղայի հայկական խաչքարերի գաղտնի, չարտոնված դուրսբերում Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանային գոտուց:

Հայկական համարանիշներով բեռնատարը բարձեցին արդեն այն ժամանակ ադրբեջանցիների կողմից ալբանական (աղվանական) հայտարարված միջնադարյան խաչքարերի պահպանված (աշխարհի խոշորագույն) գերեզմանոցի տապանաքարերը: Խաչքարեր՝ որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Ֆադեյ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

ԿԱՆԽԱՏԵՍՈ՞ՒՄ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ, 2006-ին, ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՀԵՏՔ ԱՆԳԱՄ ՉԻ ՄՆԱԼՈՒ, մնացած հազարավոր խաչքարերը հողին են հավասարեցվելու, եւ Ադրբեջանի իշխանություններն արգելելու են Եվրախորհրդարանի հանձնաժողովին զննել հայկական պատմական գերեզմանոցը: Չգիտեմ: Բայց ինչո՞վ էր առաջնորդվում Հայաստանի ամենագաղտնի եւ կարեւորագույն գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իշխանության բարձրագույն մարմիններում ընդգրկված Ֆադեյ Սարգսյանը՝ ենթարկելով իրեն ամեն ինչ կորցնելու վտանգի: Կարծում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ. հայրենասիրությամբ, հարազատ ժողովրդի հանդեպ անսահման սիրով, նախնիների ու սերունդների հանդեպ պատասխանատվության զգացումով: Բիբլիական Ֆադեյ (Թադեոս) անունը Ֆադեյ Տաճատիչին տվել են պապի՝ Նախիջեւանի թեմի հոգեւոր հովիվ, Ռուսական կայսրության պետական պարգեւների արժանացած Տեր Թադեւոսի պատվին: Որքա՜ն մեծ է ականավոր մարդկանց մեջ  ժառանգորդության ուժը, պարտքի զգացումը:

Ֆադեյ Սարգսյանը եղբոր՝ Գեւորգ Սարգսյանի հետ, ռազմաճակատում1944 թ օգոստոս

Ֆադեյ Սարգսյանը, որի ծննդյան 100-ամյակը կլրանա առաջիկա սեպտեմբերի 18-ին, ծնվել է Երեւանում, նյութական շատ համեստ հնարավորություններ ունեցող բազմազավակ ընտանիքում: 1940 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: Ֆադեյ Տաճատիչը միշտ «գերազանց» է սովորել. դպրոցում, ինստիտուտում, ակադեմիայում: Ընդամենը մեկ տարի անց ընդունելություն հայտարարվեց Լենինգրադի ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիայում:  Փայլուն հանձնելով երկրորդ կուրսի էքստեռն քննությունները (պայման կար, որ ակադեմիայի ունկնդիր կարող են լինել միայն նրանք, ովքեր ավարտել են առնվազն երկրորդ կուրսը), ապագա գեներալը դարձավ կուրսանտ: Պատերազմ էր: Ակադեմիան տեղափոխվեց Տոմսկ:

Գեներալ Ֆադեյ Սարգսյանը Մեղրիում

1943թ. հուլիսին տեխնիկ-լեյտենանտի կոչումով Ֆադեյ Սարգսյանին ուղարկեցին ռազմաճակատ: Նա ծառայել է 31-րդ բանակի 36-րդ հրաձգային կորպուսի կապի առանձին գումարտակում: Այնուհետ շարունակել է ուսումն ակադեմիայում:

Հայաստանից եկած 44 կուրսանտներից ակադեմիան ավարտել են 5-ը: Լեյտենանտ Սարգսյանը նրանցից միակն էր, որ արժանացավ անհատական կրթաթոշակի, իսկ երիտասարդ գիտնականի ինժեներական տաղանդի մասին լեգենդներ էին շրջում: Պատահական չէ, որ 1946 թվականին 23-ամյա սպան ուղարկվեց Մոսկվա՝ ծառայելու ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխավոր հրետանային վարչության (ԳՀՎ) ռադիոտեղորոշիչ վարչությունում: Պատերազմի ծանրագույն տարիներին Սարգսյանը ինժեներական փայլուն կրթություն ստացավ: Նրա ուսուցիչներն էին ականավոր գիտնականներ Միխայիլ Կոնտորովիչը, Նիկոլայ Կռիլովը, Նիկոլայ Իզյումովը, Ալեքսանդր Արենբերգը եւ այլք:

Ֆադեյ Սարգսյանը Ինդիրա Գանդիի հետ՝ Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում

Ֆադեյ Տաճատիչը տվյալ ոլորտի լավագույն մասնագետների հետ զբաղվել է ռադիոլոկացիոն տեխնիկայի մշակմամբ եւ ներդրմամբ, ռադիոտեխնիկական կարեւոր սարքավորումների մշակմամբ եւ արտադրության մեջ դրանց ներդրմամբ: Տաղանդավոր ու աշխատասեր գիտնականը շուտով դառնում է գիտական քարտուղար, ԽՍՀՄ ՊՄ ԳՀՎ գիտատեխնիկական կոմիտեի վարչության պետի տեղակալ: 1946-1959  թվականները՝ Մոսկվայում պաշտպանության մինիստրության համակարգում Ֆադեյ Տաճատիչի ծառայության տարիները, հագեցած էին գիտատեխնիկական զարգացման կարեւորագույն ոլորտներում նշանակալի հաջողություններով, համաշխարհային նշանակության հայտնագործություններով: Պատահական չէ, որ Ֆ.Սարգսյանն իր հուշերում գրում է, որ ԳՀՎ-ում աշխատանքի 13 տարիները ամենահագեցածն էին իր կյանքում: ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի հարաբերություններում հայտնի խնդիրներից հետո չգրվեց այն մասին, որ 1953 թվականին՝ կորեական իրադարձությունների ժամանակ, Ֆադեյ Տաճատիչը գործուղվել է Չինաստան, որպես ՀՕՊ հարցերով խորհրդական: Չմանրամասնելով՝ նշենք, որ մարշալ ՉԺու Դեն երկու անգամ ՉԺՀ պետական պարգեւներ է շնորհել ավագ սպա Ֆադեյ Սարգսյանին:

Ֆադեյ Սարգսյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի հետ

ԱՆՑԱԾ ԴԱՐԻ 50-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ՍՏԵՂԾՎԵՑ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: Որոշման համար հիմք հանդիսացան Հայաստանի մաթեմատիկական դպրոցի նշանակալի ձեռքբերումները: Ինստիտուտի խնդիրն էր՝ ստեղծել էլեկտրոնային հաշվողական տեխնիկա՝ կառավարման եւ ինֆորմատիկայի գիտության զարգացման մեջ լայն կիրառման համար:

Ֆադեյ Սարգսյանը Լոնդոնի Թագավորական ընկերության նախագահ Մայքլ Ատյեի հետ

50-ականների վերջն ու 60-ականները անվանում են հալոցքի շրջան, առաջին հերթին նկատի ունենալով այդ ժամանակահատվածում ստեղծված գրականության եւ արվեստի գործերը: Սակայն տեղի ունեցող փոփոխությունների ամենակարեւոր, կարելի է ասել՝ հեռանկարային դրսեւորումը գիտության եւ տեխնիկայի այն ոլորտների զարգացումն էր, որոնց չէր հավատում «ժողովուրդների առաջնորդը»: Թեեւ դրանց էր պատկանում ապագան: Եվ ահա ԵրՄՄԳՀԻ-ն դարձավ գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի կենտրոնը, որն իր հետեւից տանում էր Հայաստանի մտավոր, այդ թվում  կրթական զարգացումը: Պատահական չէ, որ հետագայում, երբ Հայաստան էին այցելում օտար պետությունների ղեկավարներ եւ կարեւոր պատվիրակություններ, մշակութային կենտրոններից բացի՝ նրանց անպայման տանում էին ԵրՄՄԳՀԻ, որպես երկրի բարձրագույն գիտական նվաճումների ապացույց: Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտն այդպիսին դարձավ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի կազմակերպչական տաղանդի շնորհիվ:

Ֆադեյ Սարգսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի եւ Խորհրդային կառավարության գործերի կառավարիչ Սմերդյուկովի հետ

Ինստիտուտը ստեղծելիս տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը վերապահվեց հանճարեղ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանին, որն այդպես էլ չդարձավ հաստատության տնօրենը: Նրան փոխարինեց Գուրգեն Սարգսյանը: 1963 թվականից այդ ինստիտուտի ղեկավարը դարձավ Ֆադեյ Սարգսյանը, որի օրոք էլ կայացավ այդ եզակի հաստատությունը:

Ֆադեյ Սարգսյանը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ

Իր գոյության առաջին տարիներին ինստիտուտը լայն գործունեություն չի ծավալել: Թիմը ձեւավորվում էր տաղանդավոր մասնագետներից, սակայն գզվռտոցը, բանսարկությունները, խմբակայնությունը թույլ չէին տալիս ծավալել անհրաժեշտ աշխատանքը: Արդյունքը ղեկավարության հաճախակի փոփոխումն էր: Տնօրենի պաշտոնում Ֆադեյ Տաճատիչի գալուստով իրավիճակը որակապես փոխվեց: Կոլեկտիվը դարձավ մեկ ամբողջություն, իրականացնելով եզակի նախագծեր, հասնելով համաշխարհային մակարդակի արդյունքների: Տնօրենի կազմակերպչական տաղանդի բաղկացուցիչ մասն էին մարդկային բացառիկ հատկանիշները, յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում գտնելու կարողությունը, մասնագիտական բանիմացությունը եւ մեծագույն բարությունը՝ զուգորդված պահանջկոտության եւ կարգապահության հետ: Ֆադեյ Սարգսյանը առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում սոցիալական ոլորտին: Աշխատակիցները ստանում էին Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը, ապահովվում բնակարաններով եւ անհրաժեշտ ամենով: Բազմահազարանոց կոլեկտիվը պաշտում էր իր ղեկավարին:

ԵրՄՄԳՀԻ-ում ստեղծվել են երկրորդ սերնդի «Հրազդան-2» եւ «Հրազդան-3» ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդչային համակարգիչները, այնուհետ՝ երրորդ սերնդի «Նաիրի» մեքենաները: Ամերիկացիները գրում էին, որ «Նաիրի»-ն չափազանց առաջադեմ ԷՀՄ է, որը նվազեցրել է տարբերությունը իրենց հաշվողական մեքենաների համեմատ:

Հսկայական ձեռքբերում էր համարվում միասնական սերիայի EC-1045 համակարգիչը, Vk-1045 համակարգչային համալիրը: Այդ աշխատանքների հեղինակներն արժանացել են Լենինյան եւ պետական մրցանակների, նրանց շարքում էր նաեւ Ֆադեյ Սարգսյանը: Հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով են գրվելու անվանի կոնստրուկտորներ Արման Քուչուկյանի, Հրաչիկ Հովսեփյանի, Մնացական Բունիաթյանի, Հերման Օհանյանի, Արամ Գեոլեցյանի, Ռոբերտ Աթոյանի, Յուրի Շուքուրյանի եւ նրանց գործընկերների անունները: Նրանք բոլորն ապրել եւ աշխատել են Հայաստանում, իսկ նորագույն էլեկտրահաշվիչ մեքենաները կոչվել են «Նաիրի», «Հրազդան»: Մեկնաբանություններն ավելորդ են:

Ֆադեյ Սարգսյանը՝ Բորիս Պիոտրովսկու եւ նրա կնոջ՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ

1977 ԹՎԱԿԱՆԻՆ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ Է ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ: Կառավարությունը նա գլխավորել է տասներկու տարի:

Այդ շրջանում երկրի ղեկավարն էր ականավոր պետական-քաղաքական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը: Ֆադեյ Տաճատիչին լավ ճանաչում ու հարգում էին Մոսկվայում: Նրա ընկերներից էին միութենական մինիստրներ, մարշալներ եւ գեներալներ, որոնց հետ անմիջականորեն աշխատել եւ ընկերություն էր արել տարիներ շարունակ: Սակայն վճռորոշ երաշխավորությունը Դեմիրճյանի ընտրությունն էր: Դեմիրճյանական Հայաստանը տնտեսական, կրթական, մշակութային աննախադեպ վերելքի ժամանակաշրջան էր: Կարելի է բերել ահռելի թվով փաստեր ու թվեր: Սահմանափակվենք միայն երկուսով: Եթե 1970 թվականին Հայաստանում կային 7 խոշոր արտադրական միավորումներ, ապա տասը տարի անց դրանց թիվը տասնապատիկ ավելացավ. այդպիսիք 77-ն էին: Այդ ժամանակաշրջանում տարեկան կառուցվում եւ բացվում էր 60-ից 80 նոր դպրոց: Մինիստրների խորհրդի նախագահը մեկնում էր ամենապատասխանատու տեղամասեր: Սարգսյանը Երեւանի մետրոպոլիտենի շինարարության շտաբի պետն էր, Մարզահամերգային համալիրի կառուցման, Օպերային թատրոնի վերակառուցման, հանրապետության տնտեսության ողջ ենթակառուցվածքների զարգացման պատասխանատուն:

Կցանկանայի հակիրճ անդրադառնալ պետության եւ Եկեղեցու հարաբերություններին: Աթեիստական պետությունը, որի գաղափարական հիմքերից մեկը անաստվածությունն էր, իր հիմնադրման պահից ի վեր եւ զարգացման տասնամյակների ընթացքում ամեն կերպ հետապնդել է Եկեղեցուն եւ նրա սպասավորներին: Հայաստանում ֆիզիկական հաշվեհարդարի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցականներ, քանդվել տաճարներ ու եկեղեցիներ: 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի շրջանում եւ հետագա տարիներին Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքն ավելի հանդուրժողական դարձավ, սակայն գաղափարական դիմակայությունը շարունակվում էր: Հայաստանում 70-80-ական թվականներին երկրի ղեկավարները, չնայած Կենտրոնից թելադրված հրահանգներին, գիտակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես ազգային ինքնության պահպանման կարեւոր ինստիտուտի: Այդ աշխատանքը հիմնականում վարում էր Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Նա պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, լուծում անհրաժեշտ հարցերը: Պատահական չէ, որ հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության իշխանության բարձրագույն մարմինների ընդունված եւ Հայաստանին վերաբերող երկու որոշումներից մեկը հանրապետությունում աթեիստական անբավարար աշխատանքի մասին էր…

Հետագայում, արդեն անկախության շրջանում, Ֆադեյ Տաճատիչի եւ Եկեղեցու փոխհարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին, հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք: Ահա թե ինչ է գրում Նորին Սրբությունը. «Պարոն Սարգսյանին ուրախությամբ ենք ունեցել ճանաչելու իր վարչապետության օրերից եւ սիրել ու հարգել ենք իրեն՝ որպես վաստակաշատ անձի, որպես հայորդու,  որպես մեր Եկեղեցու հավատավոր նվիրյալ զավակի: Այդ ոգին ինքը ժառանգել է, հավանաբար, իր քահանա մեծ հորից, որի անունը միշտ սիրով ու հպարտությամբ է կրել, եւ այդ զգացումին մենք հաղորդ ենք դարձել, երբ հրավիրել ենք պարոն Սարգսյանին մասնակից լինելու եկեղեցիների հիմնարկեքի արարողություններին: Վեց եկեղեցիների հիմնարկեքի արարողություններին մասնակից է եղել  որպես կնքահայր: Նա հպարտությամբ էր անդրադառնում այն իրողությանը, որ ինքը թոռնիկ է քահանայի»:

1993 թվականին Ֆադեյ Սարգսյանն ընտրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Նրա գլխավոր խնդիրներից մեկը դարձավ հնարավորինս պահպանել ակադեմիան: Նոր իշխանությունների վերաբերմունքը կտրուկ տարբերվում էր խորհրդային ժամանակաշրջանի իրողություններից. փոխվել էր ակադեմիայի, գիտության դերը պետական կառուցվածքի համակարգում: Ֆադեյ Տաճատիչը, օգտագործելով Հայաստանից դուրս ունեցած իր կապերը, անձնական հատկանիշները, ձեռք բերեց մի շարք պայմանավորվածություններ ՀՀ Գիտությունների ակադեմիայի եւ արտասահմանյան կենտրոնների գիտական համագործակցության վերաբերյալ: Ակադեմիային օգնում էին նաեւ հովանավորները: Բայց այդ ամենը բավարար չէր: Եվ այդ ընթացքում, ասենք՝ նաեւ այսօր,  ՀՀ ԳԱԱ-ում ստեղծված իրավիճակը հանգեցնում է ինչ-որ բան բարեփոխելու, իսկ իրականում ոչինչ չանելու՝ կառավարության հավերժական ցանկության մասին մտքերի:
Անցյալում ստեղծվածի իսպառ մերժումն ու թերըմբռնումը սպառնում է ազգային կարեւորագույն ինստիտուտների փլուզմամբ: Այդ ամենը հասկանում էր ականավոր պետական գործիչ Ֆ.Սարգսյանը:

Ահա թե ինչ է գրում ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը Ֆադեյ Տաճատիչի մասին. «Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, հաշվողական տեխնիկայի եւ ինֆորմատիկայի զարգացման գործում նրա վաստակը մեծ է եւ անվիճելի: Նա առաջինն էր, ով գիտակցեց համապատասխան, ընդ որում՝ անընդհատ թարմացվող տեխնոլոգիական ու ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտությունը եւ շատ բան արեց դրա համար: Այդ ենթակառուցվածքը ոչ միայն հաջողությամբ գործել է տասնամյակներ շարունակ, այլեւ համակողմանի նպաստել է Հայաստանում ինժեներական տաղանդների եւ նորարարական մտածողության աճին ու զարգացմանը: Եվ հիմա Հայաստանում մոտ 25 հազար մարդ հաջողությամբ աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:

Ֆադեյ Տաճատովիչի մասին այս հոդվածը կցանկանայի ավարտել լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի արտահայտությամբ. «Նա սրտին մոտ էր ընդունում ամեն մի անհատի խնդիրները»:

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաճաճ պետութիւններ

Հաջորդ գրառումը

Փորձ համար եսիմորերորդ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Փորձ համար եսիմորերորդ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական