Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում Հայաստանի քարտեզներն են

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր հանդիպում աշխարհագրագետ, քարտեզագիտության եւ մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հետ «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը. Աշխարհագրական, քարտեզագրական եւ պատմական իրավիճակի փոփոխություններ» խորագրով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի եւ «Հայ Զինվոր» հանդեսի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի սաներ, մանկավարժներ, ՆՁԱԿ-ի եւ գրադարանի աշխատակիցներ:

Ողջյունի խոսքով հանդես եկավ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը: Նա կարեւորեց ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի պատմական սահմանների վերաբերյալ թեմայի արդիականությունը, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր քարտեզագետին իր հետ բացառիկ հանդիպումը իրականացնելու, ինչպես նաեւ կարեւոր պատմական ու քարտեզագրական տեղեկություններ պարունակող հեղինակած գրքերի համար:

Ռուբեն Գալչյանը ավելի քան քառասուն տարի զբաղվել է մեր տարածաշրջանի քարտեզներով, խոսեց Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմության մասին: Նա ներկայացրեց տարբեր աղբյուրներից ու երկրներից հավաքած բազմաթիվ քարտեզներ ու քարտեզագրական տեղեկություններ: Սրանց թվում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող պատմական, աշխարհագրական ու մշակութային խնդիրներն ու հակասությունները, որոնք նաեւ բացահայտում են հարեւանների պատմական խեղաթյուրումները:

Քարտեզագետը ներկայացրեց օտարների կազմած կարեւորագույն քարտեզները: ինչպես նաեւ 20-րդ դարի եւ դրանից հետո կազմված Հայաստանի անկախ հանրապետությունների սահմանները ցուցադրող քարտեզներ եւ խոսեց Հայաստանի սահմանների պարբերաբար փոփոխությունների ու դրանց հիմնական պատճառների մասին:

Մասնակիցները ծանոթացան Գիտատեխնիկական գրադարանի մասնա-գիտական տեղեկատվական պաշարների թեմատիկ ցուցահանդեսին:

Անշուշտ մասնագետի կողմից կատարվել է լավ աշխատանք:Այն ցանկալի կլինի ներկայացնել պատկան մարմիններին հետագայում լավագույն արդյունքների հասնելու համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակակից արվեստի կատակոմբներում

Հաջորդ գրառումը

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական