Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օդում մնացած հարցեր

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտածել, որ վերջին տարիներին ապաքաղաքական որեւէ նախադասություն չարտասանած Էդգար Ղազարյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի ապաքաղաքական պաշտոնին, ավելին՝ առաջադրել նրան, մեծ ցանկության դեպքում անգամ դա հնարավոր չի լինի բնականոն համարել: Ուրեմն ի սկզբանե նրան առաջադրել են ոչ ՄԻՊ թեկնածուի դերի համար՝ այլ բան ենթադրել չի հաջողվում, որքան էլ ջանանք: Գումարած դրան՝ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի ՄԻՊ թեկնածուի առաջադրման քննարկմանը ընդդիմության «Հայաստան», անգամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները չկային, իսկ Թագուհի Թովմասյանն ուղղակի հանձնաժողովի նախագահն էր: Հետեւություն մեկ՝ ընդդիմությունն առավել քան միասնական չէ եւ իր ներսում տարբեր նպատակներ է հետապնդում, ինչպես եւ երեւացել է շատ տարբեր առիթներով, երկրորդ՝ այդպիսի թեկնածուի առաջադրման հետեւանքները պատգամավորները չէին կարող չիմանալ:

Մյուս կողմից՝ իշխանական պատգամավորները եւս իրենց չսիրած Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկմանը կարող էին ներկա չգտնվել, քանի որ նրանք էլ կանխատեսում էին երեւի Էդ. Ղազարյանի ելույթի բովանդակությունը, եւ ներկա լինելը սկանդալ էր կանխատեսում արդեն վաղօրոք: Բայց «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ հանձնաժողովի նիստին ներկա էր ստվար կազմով, եւ Էդգար Ղազարյանի հնչեցրած քաղաքական խոսքի հակադարձումը վերածվեց փողոցային «ռազբորկայի»:

Է, ո՞վ կհավատա, որ դա ինքաբուխ էր ու նախօրոք նախապատրաստված-համաձայնեցված գործողություն չի եղել: Այսինքն՝ երկուստեք շա՜տ էր պետք շոու, նպատակները կարող են տարբեր լինել: Մնացյալը՝ իրավական գնահատականին հետամուտ լինելու երկկողմանի խոստումներ եւ այլն, արդեն նշանակություն չունեն, ԱԺ ՄԻ հանձնաժողովի խայտառակ նիստը կայացել է հենց այդ՝ նախօրոք սպասելի սխեմայով, չգիտեմ որքան է ծառայել նախագծողի՝ մարդկանց ուշադրությունը մեր խնդիրներից շոուների վրա բեւեռելու նպատակին: Բայց որ ԱԺ-ն մի անգամ եւս արժեզրկվեց այդ նիստով. սա՝ հաստա՛տ:

Բայց այդ շոուները կաթիլ անգամ չեն թեթեւացնում բոլորիս պատած վտանգի եւ անորոշության զգացումը, որը վերջին օրերին սնվում-մեծանում է Տեղ գյուղի մեր սահմաններում ադրբեջանցիների առաջ գալով մեր տարածքում, Արցախ վերադառնալ ցանկացող 27 արցախցիներին խոչընդոտած ադրբեջանառուսական խայտառակ միջադեպով, Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով գնդակոծություններով, Արցախ-Հայաստան ճանապարհի չվերականգնման իրական պատճառների կամ դերակատարների չբացահայտմամբ:

Էս ինչո՞վ եք զբաղված, պարոնայք իշխանավորներ եւ ընդդիմադիրներ, ի՞նչ շոուներ եք բեմադրում, Տեղ գյուղում արդեն ձեռնամարտ է տեղի ունենում հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ, արցախցի կանանց ուզում են Շուշիի ադրբեջանական բուժկետ տանել, ադրբեջանցիք ինքնագլուխ Հայաստանի սահմաններն են սահմանագծում, վարչապետի ասած՝ քարտեզ ճշգրտում, դուք էս ինչո՞վ եք զբաղված: Ու այս իրադրության մեջ վարչապետ Փաշինյանն էլի հավատարիմ է «խաղաղության» օրակարգին՝ էսկալացիայից խուսափելու համար, չնայած հենց ինքն է լարված գնահատում վիճակը կառավարության նիստին, նշում ամուր նյարդեր ունենալու անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանում իրավիճակը չպայթեցնելու եւ էսկալացիա չհրահրելու համար: Բայց մի՞թե դրա համար ադրբեջանցիներին պետք է թույլ տալ՝ մտնեն մեր տները, 300 մետր առաջ գան եւ ինքնագլուխ սահման ճշտեն ու դուրս չշպրտվեն մեր հողից, դե վարչապետի խոսքով էլ՝ դրանից հետո քարտեզագիրների օգնությամբ ճշգրտումներ արվեն՝ երեւի էլի նրանց թելադրանքով:

Առհասարակ՝ վերջին շաբաթվա լրահոսը իշխանության որդեգրած խաղաղ օրակարգից փետուր անգամ չի թողել: Ադրբեջանցիք առաջ են գալիս ու նստում Արցախի եւ Հայաստանի տարածքներում, քայլ-քայլ, ոտ-ոտ, Տեղ գյուղում տեղի ունեցածը հաստատ վերջինը չի լինելու: Նրանց ոչ ոք չի կանգնեցնում՝ ակամա մտածել տալով գոյություն ունեցող ինչ-որ սողացող սցենարի մասին (սահմանազատում ու սահմանագծում են իրականացնում, փաստորեն, մեր ռազմավարական բարձունքները գրավելով): Երեւանում, էն էլ օրենսդի՜ր մարմնում, իրար են ծեծում, հարաբերություն պարզում, Երեւանի կենտրոնում մարդու վրա են թքում, իրար վրա հոխորտում, ԱԺ նախագահը, պարզվում է, արհեստավարժ թքում է, Կասկադում կոֆե խմելուն ու սուշի ծամելուն զուգահեռ՝ հայրենասեր-դավաճան «ռազբորկաներ» են, սոված արցախցիների հերն էլ անիծած:

Դուք ողջ կրքով իրար նախշելով եք զբաղված, թշնամին երկիր է մտնում: Դրա համա՞ր է պետք շոուների շարքը, որ մարդիկ բթանան, ներքաշվեն ապուշ քննարկումների, դրանց մասին լուրեր կարդան ու մոռանան, որ հայրենի սահմանների բարենպաստ դիրքերն առանց կռվի թշնամուն են տրվում (ինչ բարելավման եւ մեր տարածքի ներսում քարտեզներով ճշգրտման մասին է խոսում վարչապետը), որ Արցախի ճակատագրով էլ ոչ մեկն էլ չի զբաղվում: Արցախի պետնախարարը միայն կարող է հեռուստաբողոքներ ներկայացնել, թե ադրբեջանցիք փակել են ճանապարհը եւ Արցախ վերադարձ արցախցիներին կթույլատրեն միայն ադրբեջանական անձնագրերով:
Գիտե՞ք՝ մանրամասն հունցվող այդ շոուներն արդեն իրենց թատերային նշանակությունն անգամ կորցրել են ու նմանվում են փողոցային շրջիկ դերասանների էժան ռեպերտուարին: Որ քաղաքական գործչից ու հանրությանն անհայտ մեկից (փոխդատախազից) ուզում եք մարդու իրավունքների պաշտպան դուրս բերել՝ դեպի ապաքաղաքական ու հանրային վստահություն պահանջող պաշտոն անհապատասխան մարդկանց հրելու իշխանության եւ ընդդիմության մրցումն անգամ այլեւս դիտարժան չէ: Զգացողությունը, որ բոլորս մի մեծ, լավ մշակված, ֆարսի ժանրով կառուցված ներկայացման հանդիսատեսն ենք, որտեղ բոլոր դերերը, անգամ երկրորդականներն ու չորրորդականները լավ բաշխված են, անցած շաբաթ, այդպիսով, ավելի առարկայացավ: Գումարած՝ Վլադիմիր Վարդանյան-Մհեր Սահակյան, Ալեն Սիմոնյան-կանադահայ պարտիաները: Բոլորը թմրած, վտանգի զգացողությունը կորցրած, երկրին (Արցախին եւ Հայաստանին) ներկայանալիք սպառնալիքները չպատկերացնելով՝ իրենց բաշխված դերի գծի մեջ են՝ հարց տվողներով, պատասխանողներով, Կասկադում սուրճ խմողներով ու չխմողներով, թքող ԱԺ նախագահով, ծեծող ու ծեծվող, հոխորտացող ու քլնգող, սրամտող ու քարվան կտրող պատգամավորներով, իրենց տեղերում չգտնվող առաջիններով ու վերջիններով: Ե՞րբ գլխի կընկնեն ֆարսի մասին վերեւից մի գիծ ներքեւ գտնվողները, որոնք դեռ ամբողջական սցենարը չեն տեսնում, այն ժամանակ, երբ պետականություն չե՞նք ունենա: Թե ասա՝ հիմա պիտի ձեր աշխատասենյակներից 24 ժամ դուրս չգայիք, տքնեիք ու տքնեիք՝ ելք փնտրելով, քանի որ Արցախն ու Հայաստանն են վտանգված, քիթ սրբելու ժամանակ պիտի չունենայիք, ուր մնաց Կասկադում սուրճ խմելու գնայիք ու թքեիք կամ երկար ճառախոսելու ժամանակ գտնեիք…

Կամ ի՞նչ խոսույթ է 11 հազար դասալիքի մասին թեզն ասպարեզ նետելը, գիտե՞ք, թե ի՞նչ թվից եք խոսում, դա, պետական գաղտնիք չեմ բացահայտում, ողջ տարածաշրջանում գիտեն, մեկ տարվա զորակոչի թիվ է, այդքան դասալիք՝ նշանակում է մի տարվա ողջ հունձքը, բայց եւ՝ նրանց ղեկավարող հրամանատարի անպետքությունն ու անգործունակությունը նախ, քանի որ բանակին բանակ, եւ ոչ թե դասալիք, սարքում են նրա հրամանատարները: Երկրորդ՝ նշանակում է բանակի խոտանում, երրորդ՝ հայրենասիրության գաղափարի արժեզրկում, չորրորդ՝ հոգեբանական հարված հայրենիքի պաշտպանին: Մի հատ կողմնորոշվեք, դուք թշնամու զինակի՞ցն եք, թե՞ հայ զինվորի, որին նախ հարկավոր է ձեր հոգեբանական աջակցությունը, իսկ դուք հակառակն եք անում: Այդքան դասալիք ունենայինք՝ թուրք-ադրբեջանցի-ահաբեկիչ եռանկյունու դեմ ոչ թե 44 օր կկռվեինք, այլ 4 օր:

Հիմա վերադառնանք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թեմային, որն այս օրերին, Արցախի ու մեր սահմանները վտանգի թեման թողած, ծամում են սոցիալական ցանցերը: Ոնց նայում եմ՝ դա ինձ բեմադրված է թվում: Ի՞նչ է՝ ԱԺ նախագահից նոր ընդդիմադի՞ր է կերտվում, իշխանության թիկունք որպես: Կամ միգուցե հենց իշխանության մեջ վտանգներ են տեսնում տարբեր թեւերից, ու Սիմոնյանն ընկալվում է հավակնություններ ունեցող մի թեւի ներկայացուցիչ: Այլապես ինչո՞ւ պետք է բոլորիս համար ճակատագրական իրադարձությունների ժամանակ լռած Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանկարծ ու խախտեր լռության ուխտն ու խոսեր պետության վարկին հասցված վնասն ուղղելու միակ ելք Սիմոնյանի պաշտոնանկությունից: Ինչ-որ բա՞ն է խախտվել նախապես գծված սցենարում, թե հընթացս սցենարն եք փոխում, մանավանդ Սիմոնյանի կուսակիցներից մի երկուսն էլ համաձայն էին հարցը քննարկելուն հետ:
Հա, իհարկե տգեղ է, որեւէ պաշտոնյայի չի սազում մասնավոր կյանքի այդպիսի դրսեւորում՝ թքել մարդու դեմքին փողոցում, որն, ի դեպ, Սիմոնյանը պաշտոնապես այդպես էլ չհաստատեց: Բայց ընդհանուր համատեքստը եթե հաշվի առնենք՝ դա շատ էլ էկզոտիկ չէ փողոցային պայքարից իշխանության եկած շատ ՔՊ-ականների դեպքում, որոնց մի մասը մինչեւ հիմա էլ ԱԺ-ում, նրա պատերից դուրս հանրային վայրերում իրենց պահում է այնպես, ինչպես փողոցային պայքարում, չտեղավորվելով պաշտոնյայի վարքականոնի մեջ: Չենք ասում՝ բոլորը, բայց այդպես պահողներ կան:

Ընդհանրապես վերջին շաբաթվա իրադարձությունները երկրի ներսում, Հայաստանի սահմաններին եւ Արցախի շուրջ մեծ, շատ մեծ անհամապատասխանություն են բացահայտում մեր պաշտոնյաների որակի, իրադարձություններին նրանց պատրաստության, համարժեքության ու համապատասխանության առումով: Սա երեւում է ամենուր՝ խորհրդարանում, նախարարների ու տարբեր ոլորտային պաշտոնյաների գործելակերպում, Երեւանի քաղաքապետի պաշտոնի շուրջ զարգացումներում:

Այս իշխանությունը եկավ մեր կյանքը եւ երկրի կաշառահեն հյուսվածքը փոխելու խոստումով, բայց նրանում ընդգրկված պաշտոնյաների որակները ոչ այդ խոստումներին են համապատասխանում, ոչ առկա անվտանգային մարտահրավերներին, ոչ էլ շատ խնդիրների լուծման համար հավասարապես անհրաժեշտ հայրենասիրության ու պրոֆեսիոնալիզմի միահյուսման հրամայականին: Լրագրողներ, պատահական մարդիկ, արկածախնդիրներ, զանազան աղջիկներ՝ կարճ ժամանակում քարտուղարուհուց մինչեւ առաջին էշելոնի պաշտոնյա դարձած, ահա այս հինգ տարիների պաշտոնեական դեմքը, որոնց ներկայացվող գլխավոր պահանջը մի քանի ամիս Ֆլետչերի դպրոցում սովորած լինելն է:

Մեր երկրում եւ նրանից դուրս առկա իրոք պրոֆեսիոնալ, իրոք հայրենասեր ներուժի ներկայացուցիչներին, որոնք չեն տրվի ոչ արեւմուտքի, ոչ ռուսական, ոչ մի այլ երկրի ազդեցություններին, այլ կիրականացնեն զուտ հայկական օրակարգ, պետականության ամրապնդման ջանք, այդպես էլ չեն ընդգրկում պետության կառավարման գործին: Մինչդեռ այս պահի հրամայականը դա է: Ումի՞ց պահանջել դա՝ ընդդիմությունը, որպես այդպիսին, հանրության լայն շերտերի համար անընդունելի է՝ ինքը խոսում-ինքը լսում է, նրա կերպարներից շատերը նույնացվում են անցյալի ամենաթողության հետ: Իշխանությունը, նրա կառավարման հինգ տարին ապացույց, մեր նշած ներուժից փախչում է, ինչպես կրակից, կրկնում անցյալի սխալները, օգտվում անցյալում եւս հայտնի սխեմաներից ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առօրյա քայլերն անելիս:

Հարցն օդում է՝ կառավարման որակը պետք է փոխվի եւ համապատասխանեցվի ներկա մարտահրավերներին, բայց պարզ չէ, թե ով է հարցի տերը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.-Այս հրապարակումն արդեն պատրաստել էինք, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն խնդրեց հանրությունից՝ Կասկադում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար, ցավ հայտնելով, որ հունից դուրս է եկել եւ տրվել է սադրանքին, երբ նրան անվանել էին դավաճան. «Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որեւէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա», գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւին չեն սանձել Բրյուսելի, Վաշինգտոնի կոչերը, եւ Հայաստանն անպաշտպան է

Հաջորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նամակ պիտի հղի  arte հեռուստաալիքին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

07/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նամակ պիտի հղի  arte հեռուստաալիքին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական