Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քրդական գործոնը եւ մենք

Հակոբ Ավետիքյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկուշաբթի օրը, մարտի 10-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ստորագրվեց ուշագրավ մի փաստաթուղթ ընդմեջ ժամանակավոր կառավարության նախագահ Ամետ ալ-Շարաայի եւ Սիրիայի Դեմոկրատական կուսակցության քրդական զինված ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբիդիի, որին ենթակա՝ ամերիկամետ ուժերը տիրապետում են երկրի հյուսիս-արեւելյան շրջանները, այսինքն՝ Թուրքիայի հետ սահմանային գրեթե ամբողջ գիծը, ներառյալ Լաթաքիա նավահանգիստը, որը, ինչպես ծովափնյա Թարթուսը, կարճ ժամանակ առաջ հանդիսանում էր Ռուսաստանի ռազմածովային հենակետը:

Ռոյթերզ գործակալության տեղեկացմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջեւ թշնամական գործողությունների դադարեցում, SDF-ի զինյալ ուժերի ամբողջական ինտեգրում սիրիական բանակի կազմում, սահմանային գոտիների վերահսկողության հանձնում կառավարությանը, ներառյալ՝ օդանավակայանը, գազի ու նավթի հանքավայրերը: Ստորագրված փաստաթուղթը հրամայական է համարում կողմերի վճռականությունը երկրում հաստատելու կարգուկանոնը՝ ի խնդիր «բոլոր քաղաքացիների անվտանգության, բարօրության եւ արժանապատվության»:

Համաձայնագրի ստորագրումը եւ այդ առթիվ ժամանակավոր կառավարության ղեկավարի արտասանած ճառը, համաձայն Ռոյթերզի, մեծ գոհունակությամբ է ընդունվել երկրի ազգաբնակչության մեծամասնության կողմից, մեր ենթադրությամբ՝ նաեւ հալեպահայության կողմից, որը վերջին ամիսներին անապահովության պատճառով աշխատում էր տներից դուրս չգալ, Լաթաքիայի հայության կողմից, որը նախորդ շաբաթ երկու զոհ տվեց՝ հայր եւ որդի Անթուան եւ Ֆեդի Բուտրոսներին՝ ալավիների եւ իսլամիստների միջեւ արձակված խաչաձեւ կրակից, Սվեդիայի (Մուսա լեռ եւ շրջակայք), Ղամիշլիի, Հասաքեի եւ այլ վայրերի հայերի կողմից: Եթե իրականանան համաձայնագրի կետերը, ապա երկրի ամբողջ ազգաբնակչության հետ հայկական համայնքները եւս հույսով են լցվելու, որ հետզհետե Սիրիա պետությունը վերագտնելու է 2012 թ.ի թուրքական ներխուժումից, իսրայելական խարդավանքներից առաջ իր վայելած անդորրը, ապահով ու բարեկեցիկ կյանքը:

Թերեւս կանխահաս է նման լավատեսությամբ տոգորվելը, այն էլ՝ թուրքական կայսերապաշտության եւ իսրայելական ցեղապաշտության, ու մանավանդ՝ միջազգային երաշխիքների բացակայության պայմաններում:

Այսուամենայնիվ, ճիշտ ուղղությամբ կատարված քայլ պետք է համարել երկուշաբթի օրը արձանագրված փաստը, որտեղ հիմնարար դեր է ստանձնել այսպես կոչված քրդական գործոնը: Այսպիսով, Թուրքիայի տարածքում զենքերը վայր դնելու Օջալանի կոչին գոնե առերեւույթ ընդառաջելուց հետո քրդական ուժերն այժմ փորձում են, փաստորեն, քաղաքական գործոն դառնալ, ինչպես հարեւան Իրաքում՝ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո: Իսկապես դժվարագույն հանձնառություն, որի իրականացումը նման է բազմաթիվ անհայտներով խնդրի լուծման: Բանն այն է, որ աշխարհի ամենաբարդ տարածաշրջանում 20-25 միլիոնանոց էթնիկ այս ժողովուրդն ապրում է յուրօրինակ պենտագոնի ներսում՝ Իրաք, Սիրիա, Իրան, Թուրքիա եւ… Հայաստան (նկատի ունենք հատկապես Հայաստան-Թուրքիա սահմանագիծը), որոնցից միայն մեր երկրի հետ խնդիր չունի, չհաշված պատմական մեր հիշողությունները, երբ այդ ժողովուրդն օգտագործվեց Թուրքիայի կողմից՝ ընդդեմ մեզ:

Վերադառնալով մեր թեմային՝ գոհունակություն պետք է հայտնել, որ գոնե մեզ հարազատ ու միշտ բարեկամ Սիրիայում քրդական գործոնը ստանձնում է կառուցողական կարեւոր դեր հօգուտ այդ պետության վերականգման, հօգուտ խաղաղության:

Նույնհետայն, հատկապես հիմա, երբ մեր աշխարհամասն ապրում է աշխարհաքաղաքական վերադասավորումների վտանգավոր շրջան, անհրաժեշտ է սերտ կապեր, հարաբերություններ հաստատել, համագործակցության եզրեր ստեղծել քրդական գործոնի ու գործիչների հետ՝ օգնելու եւ օգտվելու նոր հանգամանքներից: Իսկ հնարավորությունից օգտվելու արվեստը կոչվում է դիվանագիտություն: Մենք գտնվում ենք ոչ թե եվրոպաներում, այլ՝ աշխարհի ա՛յս մասում: Հետեւաբար պետք է կենտրոնանանք ա՛յս մասի վրա, որը կոչվում է Միջին ու Մերձավոր Արեւելք:

Բայց ունե՞նք դիվանագիտություն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուղթ չի ստորագրվելու, Փաշինյանի քայլերն ավելի արագացրեցին Ալիևի ռազմական ագրեսիան. Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Հայաստանում ու աշխարհում որևէ էսպիսի դուխով իշխանություն չի եղել, որը ցեղասպանի իրա ժողովրդին ու անունը դնի խաղաղություն. Հովհաննես Իշխանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում ու աշխարհում որևէ էսպիսի դուխով իշխանություն չի եղել, որը ցեղասպանի իրա ժողովրդին ու անունը դնի խաղաղություն. Հովհաննես Իշխանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական