Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քսիվներ հանրությանը

Մարիետա Խաչատրյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
89
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որեւէ մեկը հազիվ թե կարողանա միանշանակ պատասխանել, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում:

Այո, պատասխաններ կլինեն արտաքնապես երեւացողի վերաբերյալ, բայց դրանք կլինեն մակերեսային պնդումներ վերին` երեւացող շերտի մասին եւ ըստ քաղաքական պատկանելության բովանդակությամբ:

Բայց դրանք չեն նշանակի ստանալ հարցերի խորքային պատասխան:

Ըստ այդ պատասխանների` իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, ընկել են Հայ եկեղեցու հետեւից, կալանավորել են հարգված հոգեւորականների, հետեւողականորեն վարկաբեկում են եկեղեցուն` հայերիս սրբության սրբոցը, իսկ իշխանականներն էլ կպնդեն, որ իրենք կուսակրոնությունը խախտած եւ քաղաքականությամբ զբաղվածներին են դեմ, ոչ թե եկեղեցուն: Իսկ թե ինչու չէր կարելի ծագած խնդիրները ինստիտուցիոնալ ճանապարհով, քննարկումներով լուծել, չնայած այդ հարցն ուղղել էինք ԱԺ նախագահին եւ պատասխան ստացել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց երկրի, պետության, Հայ եկեղեցու վարկին հարվածող վերջին գործընթացների առումով: Անգամ ակնարկվող` այլ պետության միջամտությունը չի կարող արդարացնել տեղի ունեցող գործընթացները, որտեղ խախտվել են բոլոր կարմիր գծերը, ընդ որում` դրանք հատել է մի կողմից իշխանությունը, մյուս կողմից` հոգեւոր դասի առանձին ներկայացուցիչներ շարունակում են քաղաքական հայտարարություններ անել:

Նույն կերպ հանրության մեջ տարածված հարցադրումը, թե Սամվել Կարապետյանին հետապնդում են եկեղեցուն պաշտպանելու համար` միգուցե մասամբ կրում է այդ մտայնությունը, միեւնույն ժամանակ ՀԷՑ-ը պետականացնելու հնարավորությունը ստեղծող եւ ԱԺ-ում այս երկու օրը քննարկված եւ ընդունված օրենսդրական փաթեթն այլ շերտեր էլ է բացում, մանավանդ երբ այն տնտեսական քննարկումից խորհրդարանում վերածվում է արտաքին կողմնորոշման բախման, անգամ իրար վրա շիշ նետելու (Աժ-ում արդեն իրար վրա շիշ նետելու երրորդ փորձն է), ցուցադրելով նաեւ գործընթացի աշխարհաքաղաքական հետքը, որն իրապես ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, իհարկե:

Ընդհանրապես` երկար տարիներ տողերիս հեղինակն ու շատ-շատերը համոզված են եղել, որ սխալ է երկրի ռազմավարական ճյուղերի կառավարումը այլ պետությունների կողմից ճնշման հնարավորություն ապահովող ընկերությունների տրամադրումը (ջուր, հոսանք, գազ, երկաթուղի), որ ճգնաժամային պայմաններում Հայաստանի անվտանգությունը կարող է արժենալ: Բայց մեր ասածը բոլորովին չի նշանակում խնդիրները լուծել կոպիտ միջոցներով, մարդկանց կալանելով, Սամվել Կարապետյանին ԱԱԾ ներքնահարկ ուղարկելով, որտեղից ուղարկված նամակներով, նա, ի դեպ, սահուն վերածվում է քաղաքական գործչի, մի բան, ինչը նա սկզբնապես բացառել էր:

Նույնը վերաբերում է իշխանության հայտարարած ահաբեկչության, հեղաշրջման փորձի  բացահայտմանը, որի մասին առանց նեղվելու անմեղության կանխավարկածի ինստիտուտի ոտնահարումից, առանց այդ բոլորն ապացուցող դատավճռի հայտարարում են իշխանականները, անգամ այդ մասին ԱԺ դատապարտող հայտարարություն ընդունելով, այդպիսով իրավական գործընթաց պահանջող խնդիրը վերածելով միայն քաղաքականի` հայտնի ուժային կենտրոնին ակնարկելով:

Ու մինչ հարայ-հրոցով, Մայր Աթոռ ուժայիններ ուղարկելով, ընդդիմության կողմից Միքայել արք. Աջապահյանին իմպիչմենտի դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելով, աղմկահարույց ձերբակալություններով եւ կալանավորումներով ու մեր կյանքի համար այնքան էլ ոչ սովորական երեւույթներով (դե գոնե` բարձրաստիճան հոգեւորականների կալանավորումը) ցունամիների ակամա, թե հենց ծրագրված սցենարով, միմյանց դեմ անսանձ բառապաշարով եւ առանց կանոնների մարտերով այս կատակլիզմներն են Հայաստանի ներքին կյանքում մեծ իրարանցում առաջացրել, Հայաստանի արտաքին ֆոնում դրամատիկ եւ կարդինալ փոփոխություններով իրադարձություններ են սպասվում:

Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպումից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս-Միրզոյան հանդիպումների տարբեր ակնարկներից, արտերկյա մամուլի արտահոսքերից, Դուբայում մոտակայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ միգուցե մեր ընդդիմադիր քաղաքականները կարողանային կտրվե՞լ իրենց պարտադրվող սցենարներից եւ հարցադրումներ անել այն դարակազմիկ սցենարների մասին, որի մասին արտահոսքեր կան միջազգային մամուլում:

Ի՞նչ է քննարկվելու Դուբայում, արդյոք Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողությունն ամերիկյան կողմին հանձնելու հարցն օրակարգո՞ւմ է, որպես մոտակայում ստորագրվելիք խաղաղության թղթի բաղադրիչ: Արդյոք Մեծ Թուրանը Հայաստանին չի սպառնո՞ւմ, եւ Հայաստանը խոչընդոտ չէ դրա համար, ինչպես որ Փաշինյանն է ասել Էրդողանին, ի՞նչ է նշանակում Հայաստանի ինտեգրումը Թուրքիայի տնտեսությանը, որի մասին Փաշինյանը խոսել է Էրդողանի հետ: Կա՞ արդյոք օրակարգում ռուսական ռազմաբազայի դուրս բերում Հայաստանի տարածքից` այդպիսի պահանջ Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանում Թուրքիան ռազմաբազա տեղադրելու մտադրություն ունի: Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ներկա սրման ֆոնին, որն, ի դեպ, առաջին հայացքից է միայն էթնիկ թվում, դրա տակ լայն տնտեսական եւ աշխարհաքաղաքական համատեքստ կա:

Դե պատկերացրեք, Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը տրվում է ամերիկյան կողմին, ու Իրանին մերձ ամերիկյան ընկերություն (թեկուզ անունը հայ-ամերիկյան լինի) է կանգնում վերահսկելու, այդ դեպքում էլ ի՞նչ ԵՄ դիտորդ, էլ ի՞նչ ռուսական ներկայություն, պարզ է, չէ՞, ինչպե՞ս է փոխվելու ամեն բան, եւ Ադրբեջանին ու Թուրքիային է սա ավելի ձեռնտու: Հիմա եթե այս համատեքստում նայես Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողին, ռուսամետ ընդդիմության շուրջ տեղի ունեցողին, թե բա` ահաբեկչություն է կանխվել, անգամ ԱԺ մակարդակով ահաբեկչությունը դատապարտող հայտարարություն է ընդունվում դրա վերաբերյալ, որպես ահաբեկչության փորձի կայացած փաստ` չսպասելով դատավարության, ու նայում ես նրան, որ Սյունիքով ճանապարհի տրամադրման հարցն է մտնում եզրափակիչ փուլ, ստացվում է սինքրոնացում:

Հա դե` դուք իրար վրա շիշ նետեք, Եկեղեցու պետերի կուսակրոնությունից խոսեք, Սրբազանների կալանավորեք, անվտանգության ներքնահարկերից քսիվներ (գաղտնի փոխանցվող թղթիկ) դուրս բերեք, լավ էլ մի ողջ հանրության հիմարացնում եք, էլ չասած, որ ընդդիմության հետապնդումներն էլ ձեռքի հետ քյար կմնան մոտակա ընտրություններին ընդառաջ:

Ձերբակալվածներին աջակցության` ընդդիմության սկսած երթերն ու ցույցերը վկա:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Հաջորդ գրառումը

Յայտարարութիւն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Յայտարարութիւն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին,...

ԿարդալDetails

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական