Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննիչ հանձնաժողովը ոչ դատական մարմին է, ոչ որոշում կայացնող ատյան

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախ հասկանանք՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ 120 հազար հայ հայտնված լինի արդեն իսկ լիակատար պաշարման մեջ, իրական հումանիտար աղետի դռանը, իսկ ահա հայերի մնացյալ մասը հանգիստ զբաղվի Երեւանի քաղաքային ընտրություններին մասնակցելու մրցավազքով,քննիչ հանձնաժողովում պարապ խոսակցությամբ,ամառային հանգստի մեկնումների պլանավորմամբ կամ այլ առօրյա գործերով: Հայե՛ր, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, մեր արյունակիցներն այս պահին զրկված են անգամ հումանիտար փոխադրումներից, ո՞նց կարող ենք մենք շարունակել այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել: Կամ հույս դնենք միջազգային երեսպաշտ հանրության վրա, որն անգամ հնարավոր է համարում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողությունները, երեւի չպատկերացնելով, որ արցախցին եւս Բայդենի կամ Կլաարի նման մարդկային պահանջմունքներ կարող է ունենալ ու չպետք է պատանդ լինի այնքան, մինչեւ Ադրբեջանին ու հենց միջազգայիններին զիջի սեփական հայրենիքը: Սոված մնալով, հետն էլ ամեն օր լսելով Զախարովայի կիսասպառնալիքները՝ թե բա եռաչափ բանակցություններից հրաժարումը (այսինքն՝ ռուսական միջնորդությամբ) բերելու է իրավիճակի սրացման:

Թշնամին էլ կրակի ու վիրավորի Արցախի պաշտպանության պայմանագրային ծառայողին, ինչպես հինգշաբթի օրը Մարտակերտի շրջանում, գնդակոծի ինքնիշխան Հայաստանի տարածքները՝ Սոթքի, Վերին Շորժայի, Երասխի ուղղությամբ, ռազմական կուտակումներ անի Նախիջեւանի ու Հայաստանի արեւելյան սահմանին, անվերջ խոսի միջանցքի տրամադրումից:
Թվում է այս իրավիճակում բոլոր պատասխանատուների գործը պետք է լիներ ջանքերը մեկտեղել այն ուղղությամբ, որ 44-օրյա պատերազմին նման նոր իրավիճակ չունենանք, դրան պատրաստ լինենք ողջ ժողովրդով, մեր արցախցի հայրենակիցներին պաշարումից հանելու ելքը գտնենք: Բայց ոչ, մերոնք ասես իրականությունից կտրված՝ իրենց առօրյա գործին են, անվերջ հարկերն ու տուգանքներն ավելացնող օրենքներ են ընդունում, շինարարության բիզնեսն ավելի մենաշնորհային դարձնելու նախագծեր մոգոնում, քննիչ հանձնաժողովում մի լրացուցիչ խոսում այն բոլորի մասին, ինչն այս երեք տարի անվերջ-անդադար բոլոր ձեւաչափերում խոսվել է՝ լսելու ցանկություն ունեցողների թիվն անընդհատ նվազեցնելով: Գիտեք, չէ՞, եթե մարդկանց ուզում ես ընդհանրապես անտարբեր դարձնել, թմրեցնել՝ անվերջ նույն բանից այնքան պետք է խոսես, մինչեւ նրանց մոտ ձեւավորվի բնական իքնապաշտպանական միջոցը՝ չլսել, չտեսնել, չարձագանքել որոշակի թեմաներին, քանի արդեն տարիներ տեւող տեղեկատվական սթրեսին մարդկային օրգանիզմը միայն այս ձեւով կարող է հակազդել:

Հայ հանրության մոտ իմ կարծիքով այս սինդրոմն է աշխատում հիմա՝ անտարբերությունը որպես սթրեսից փրկվելու միջոց: Ու այս պայմաններում քննիչ հանձնաժողովում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը վերածվեց մի լրացուցիչ անգամ տարբեր առիթներով պատերազմում պարտության եւ բանակցային գործընթացի վերաբերյալ փաշինյանական թեզերը նորից ու կրկին ներկայացնելու գործողության, չենք կարծում, որ այս պահին ամենահարկավոր միջոցառումն էր, անկեղծորեն եմ այսպես մտածում:

Ես հավանաբար ներկա խորհրդարանական լրագրողներից ամենաերկարն եմ աշխատել խորհրդարանում, այնպես որ հիշում եմ անցյալում բոլոր ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովները, նրանց ստեղծման շարժառիթներն ու արդյունքները, այդ թվում՝ այսպես կոչված մազութի գործով հանձնաժողովը, Մարտի մեկի իրադարձությունների հանգամանքները քննող հանձնաժողովը, որոնք ի վերջո այդպես էլ շոշափելի արդյունքի չբերեցին: Անցյալում խորհրդարանում մի ասացվածք կար, եթե որեւէ գործ ուզում ես քնեցնել կամ փակուղի մտցնել՝ ժամանակ մեռցնելով եւ իրադարձութունների ցավն ու սրությունը բթացնելով, ապա խորհրդարանական հանձնաժողով ստեղծիր: Նույն զգացողությունն ունեմ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի հետ կապված եւ հենց ստեղծման պահին այդ մասին գրել եմ: Ու որքան էլ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ամեն անգամ մարտական ձայնով մի հետաքրքրական-ինտրիգային բան ասի (գնահատենք, իրոք, Անդրանիկ Քոչարյանի այդ տաղանդը)՝ վառ պահելով հանձնաժողովի գործունեության շուրջ հանրության եւ լրագրողների հետաքրքրությունը, չեմ կարծում, որ այդ հանձնաժողովն այլ գործառույթ ունի, բացի հանրության մեջ եղած գոլորշին բաց թողնելուց եւ պատերազմի մասին իշխանական տեսակետները հանրայնացնելու մի լրացուցիչ ամբիոն լինելուց:

Եթե հիմա ես մանրամասն վերլուծեմ Նիկոլ Փաշինյանի նշած «նոր» փաստերը, հետո անդրադառնամ ընդդիմության կամ նախկին նախագահների գրասենյակներից հնչած հակադարձումներին, նշանակում է՝ ես էլ կտրվեմ այն խորը մտածված գոլորշի թողնելու պլանին, որին հիմա կամա թե ակամա բոլորն են մասնակցում՝ հանրային տրամադրություններն ամեն մեկը երիվարի նման թամբել փորձելով ու իր ուղղությամբ քշելով եւ մեր գլխավոր խնդիրներից ու մարտահրավերներից հանրության հայացքը հեռացնելով: Թշնամու երազանք՝ մենք զբաղվենք ներքին գզվռտոցով, իսկ ինքն իր սեւ գործն անի:

Մեծ է , իհարկե, գայթակղությունը, որ ես եւս դա անեմ (մի երկու պահ քննիչ հանձնաժողովում ասվածից, այնուամենայնիվ, ներքեւում կառանձնացնեմ), բայց ավելի լավ է տեղի ունեցողն այլ բացվածքում դիտարկել:

Ի՞նչ է խոհրդարանական հանձնաժողովը՝ ո՛չ դատական մարմին, ո՛չ որոշում կայացնող ատյան, ո՛չ ինչ-որ այլ լիազորություն ունեցող կառույց: Այն, ինչ այստեղ արվում է, թե բա՝ հանձնաժողովում հարցաքննվում է վարչապետը (կամ մյուսները), իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ուղղակի ավելորդ-աննպատակ ժամանակի եւ ռեսուրսի վատնում է, քանի որ եթե պատերազմի պարտության մեջ, իրոք, կան մեղավորներ, բացի փնթիությունից, անպատասխանատվությունից, անիրազեկությունից եւ անկարողությունից (որոնք եւս պատիժ նախատեսող իրավական հիմքեր են)՝ գործել են նաեւ միտումնավոր վնասարարներ, ապա ի՞նչ կարիք կա այդ բոլորը ֆինանսական, ժամանակի եւ այլ ռեսուրսների կորուստներով օդի ապարդյուն տատանման ենթարկել խորհրդարանում: Ստեղծեք պատերազմի հանցագործությունները քննող հատուկ ռազմական-դատական ատյան, թող այդ ատյանը իրավական մակարդակով քննություն անցկացնի , դատի ու դատապարտի հանցանք կատարածներին:

Թե չէ՝ խորհրդարանական քննող հանձնաժողո՜վ, կարեւոր տեսքով հավաքված մարդի՜կ, որոնք քննիչի ու դատավորի կերպարի մեջ են մտել, բայց նրանց արածը ոչ մի հանգուցալուծման չի բերելու, մարդկանց գիտակցության վրա ներազդելու նպատակ ունենալուց բացի, սա ինձ համար անհասկանալի եւ անհեռանկար բան է:

Հիմա եթե անգամ մի քանի դրվագով ներքեւում անդրադարձ անեմ վերջին նիստում հնչած ինչ-ինչ մոտեցումների, ապա վերը նշված համատեքստում, փաստորեն, ես էլ եմ դա ապարդյուն անում:

Նախ՝ թիվ մեկ դիտարկումը, որ բազմիցս հնչեցրել ենք ու այդ պարագայում ամենաակտուալն է. եթե անգամ ճիշտ է այն, որ հատուկ կազմակերպված հանցանքներ են եղել, նույնիսկ այն, որ ըստ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբը ուշացրել է ճիշտ տեղեկատվությունը, ու այս բնույթի գործողությունները նպաստել են պարտությանը, կամ անցյալում այսուայն բաներն են կատարվել, որոնք բերել են վերջնական պարտության այս արդյունքին, այդ թվում՝ ղարաբաղյան բանակցությունները, սրանք միգուցե քննելիք են ու պիտի քննվեն ե՛ւ հանրային, ե՛ւ իմ ասած ատյանի մակարդակով: Բայց անգամ այլոց ապացուցելի մեղքերի առկայությամբ հանդերձ, պատերազմի ընթացքի եւ արդյունքի թիվ մեկ պատասխանատուն զինված ուժերի՝ այդ պահի գերագույն գլխավոր հրանմանատարն է: Ոնց ուզում եք շուռումուռ տվեք իրադարձությունները, օրենսդրությունը, դա այդպես է միջազգային բոլոր կանոններով:

Եթե պատերազմի ընթացքում հասկանալի էր դառնում, որ իրավիճակին չես տիրապետում, դա եւս հետեւանքի առումով քննելի հարց է՝ պատերազմի կառավարումը այլ պրոֆեսիոնալի, այլ որոշում կայացնողի չհանձնելը, քանի որ պատերազմական իրավիճակում մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալ անգամ ամենալեգիտիմ ընտրվածի պարագայում թույլատրելի չէ:

Այս դիտարկումը բոլորովին չի նշանակում որեւէ նախկինի վերադարձի ակնարկ, ես բոլորից շատ եմ քննադատել անցյալի բարքերը, բոլորից շատ եմ ուզել մեր կյանքի փոփոխություն: Բայց, կարծում եմ՝ նկատեցիք, որ վերն ասվածը բոլոր տեսակի քաղաքական հավակնություններից վեր բան է, ով դա չըմբռնի, կհայտնվի այն վիճակում, որում հայտնվել է փոփոխությունների անունով իշխանության եկած եւ երկիրը պարտության, դրա հետեւանքով օրավուր բազմաթիվ ներկայացող վտանգների տարած իշխանությունը:

Այս իշխանությունը, եթե պատերազմ չլիներ, իր բազմաթիվ կադրային, պրոֆեսիոնալ եւ այլ բացերով հանդերձ՝ միգուցե մեկնարկային դիտվեր հետագա նոր որակի իշխանություն ձեւավորելու առումով: Բայց պատերազմն այդ բոլորը զրոյացրել է: Ու միմյանց հակադարձումների շարժառիթը եւս սեփական արդարացումներն են:

Բոլորդ միասին՝ ներկա եւ նախկին, մեղավոր եք: Բայց եթե սեփական սխալներն ընդունելով չնայեք կատարվածին, այլ շարունակեք իշխանությամբ եւ ընդդիմությամբ միմյանց վրա մեղքեր բարդելու արատավոր շրջանը, մեզ հետ կարող է կատարվել ավելի վատթարը, քան կատարվել է մինչեւ հիմա:

Եւ մի նկատառում եւս՝ քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին Նիկոլ Փաշինյանին հանձնաժողովականների ուղղելիք հարցերի առումով (ուզենք, թե չուզենք, սխալ, թե ճիշտ համարենք՝ այդ նիստը տեղի է ունենալու): Արդյոք հարցնելո՞ւ եք, թե «Իսկանդեր» ունեցած պետությունը ո՞նց կարող էր պարտվել պատերազմում, ու ինչո՞ւ, վերջապես, չի հարվածել «Իսկանդերը», թշնամու կարեւոր որեւէ ռազմական կառույց ու տո հենց գազամուղն ու նավթամուղը ինչո՞ւ շարքից չեն հանվել, ո՞վ չի թողել, կամ որքանո՞վ է նախագծված եղել պարտությունը տարածաշրջանային մեծ խաղացող-մեր դաշնակիցների կողմից:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Շուշիի անկման՝ փաշինյանական համարյա դեդեկտիվ պատմությունը չի համընկնում Շուշիում եղած մեր զինվորների պատմությունների հետ, չէ՞ որ շատերիս հարազատներն են որպես զինվոր այնտեղ եղել, ու ըստ նրանց պատմությունների՝ Շուշիի անկումն ավելի շատ հանձնման է նմանվել: Ու այդ առիթով էլ՝ ախր գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ամեն պահի կատարվողին տեղյակ լիներ ու նույն պահին ամենահարկավոր որոշումը կայացներ, ոչ թե արդեն կատարվածի մասին իմանար ժամեր հետո միայն, երբ բանը բանից անցել էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ Իրանի անվտանգության ծառայությունները

Հաջորդ գրառումը

Կարեւոր թեմաներից անդին եւ ասդին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Կարեւոր թեմաներից անդին եւ ասդին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Երբ արդեն մեղադրանք է առաջադրված՝ ընդ որում քաղաքական մեղադրանք, ապա ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։...

ԿարդալDetails

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական