Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական ուրվագծումներ

Մարիետա Խաչատրյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը մանրամասն չենք վերլուծի` մեզ չէին հրավիրել, այնպես որ` դրա լիակատար իրավունքն ունենք: Բայց ընդհանուր գծերով կնկարագրենք այն հայտը, որ ներկայացվում էր այդ ասուլիսով, չնայած ուղիղ այդ մասին չի ասվել, այլ հասկացվում էր տողատակերից: Այն է` քաղաքական դաշտը մոտակա ընտրություններին ընդառաջ կիսելու են Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը` իրենց ղեկավարած քաղաքական միավորներով, իսկ մնացածը թող տեղավորվեն քաղաքական քարտեզի այս գծագրի մեջ: Սա՛ էր ուղերձը:

Փաստորեն ընդդիմադիր դաշտի ներսում եղած ներկա հակադրությունը տանում է նրան, որ նրա մի թեւը կարող է դուրս մնալ քաղաքական քարտեզի այսպիսի բեւեռացումից կամ խոշորացումից, ինչպես ուզում եք անվանեք այն: Սա հարմար ձեւաչափ է ե՛ւ իշխանության, ե՛ւ քոչարյանական ընդդիմության համար, նրանք հաջողությամբ մինչեւ այժմ գործարկել են հակադրության գործիքը` սեփական ընտրազանգվածին իրենց նկատմամբ տաք պահելու եւ հնարավոր նոր ուժերին չեզոքացնելու առումով, այդ գործիքն աշխատել է եւ դեռ շարունակում է աշխատել, է, ինչո՞ւ պիտի դա հետո էլ չօգտագործեն: Որքան էլ որ կողմերի վարկանիշերը նվազեն` այս փորձված տեխնոլոգիան թույլ է տալու կայուն զանգվածի ապահովում նրանց շուրջ, Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումն էլ, որը վերսկսելու է իր փողոցային պայքարը, այս տրամաբանության մեջ է: Միայն ի՞ նչ արժեր այդ շարժումից ժամանակին պոկված Սուրեն Պետրոսյանի չեզոքացումը` թե բա գործակալ, այսպես կչեզոքացվեն նաեւ ուրիշները, որոնք կսպառնան այս երկբեւեռ քարտեզին մինչեւ արտահերթ կամ հերթական ընտրություններ: Շատ- շատ եվրոպամետ ուժերի մի միավորում առաջանա, որը ապագա խոհրդարանում միգուցե դառնա երրորդ, բայց այս երկուսից փոքր բեւեռ:

Քոչարյանի ասուլիսի արձագանքները (իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներից հավասարապես) ինձ կրկին համոզում են, որ մենք, հայերս կարծես ժամանակային անաքրոնիզմի մեջ հայտնված լինենք՝ ժամանակը մեծ արագությամբ հոսում է առաջ, իսկ մենք մի փոսում լռված՝ կապ չունենք դրա հետ: Մեր հանրության եւ մեր քաղաքական դերակատարների միջեւ առկա խորը դիսոնանսը դեռեւս իր խմբագրումները չի մտցնում մեր քաղաքական դաշտում այնպես, որ սրբի-տանի ներկա ու անցյալ բոլոր այն ուժերին, որոնց գործունեության հանրագումարը Հայաստանի ներկա խոցելի վիճակն ու Արցախի չգոյությունն է, այդպիսի նոր, լուրջ ուժեր փաստորեն չկան եւ հազիվ թե մոտակայում առաջանան, եղածներն էլ կընդունեն խաղի ուրվագծվող երկբեւեռ սխեման: Եթե Փաշինյանի՝ նույն ալգորիթմերով վերջին ասուլիսն էլ նկատի առնենք, կարելի է եզրակացնել, որ Քոչարյանն ու Փաշինյանը միմյանց օգնելու են մնալ իշխանության, առաջինի ընդդիմադիր խորհրդարանական կորպուսն ավելի կմեծանա, երկրորդը կպահպանի իշխանությունը:

Մինչդեռ մասնակցո՞ւմ են նրանք ընտրություններին- չե՞ն մասնակցում, հակադրվում են իրար, թե՞ համադրվում են` մեր հանրության մեծամասնությունը նրանց ալգորիթմերի հարթույթում չէ վաղուց, նա բոլորից այնքան է հոգնել, որ նոր ընտրություններին կարող է խորը թքած ունենալ բոլորի վրա էլ ու չգնալ ընտրությունների, ու անգամ թքած ունենալ ընտրակաշառք- 5-10 հազարների վրա, այնքան որ խորը ապատիայի մեջ է ու զզված բոլորից: Ու մենք ունենանք ռեկորդային փոքր թվով, ասենք` 10% մասնակցություն, այսինքն երկրի ճակատագրի հանդեպ դեպրեսիայով հրահրված լիակատար անտարբերություն:

Ու դա արդյունք կլինի բոլոր այն խաղերի, բոլոր այն աճպարարությունների, որոնք առկա են մեր քաղդասի մոտ, եւ որոնք փոխելու, իրական այլընտրանքի առաջացմանը նպաստելու ոչ մի նշան նա ցույց չի տալիս եւ մնացել է հնացող, անգործունակ, ներկա աշխարհի ալգորիթմերը չընկալելու իր տարածքում:

Աշխարհն, իրոք, կտրուկ փոխվում է, Վենսի ելույթը Մյունխենում նշանակում է անգամ ա՜յս օրվա օրակարգերի փոփոխություն, նշանակում է առաջնահերթությունների վերանայում, այդ թվում՝ եվրոպական, համաշխարհային, մեր տարածաշրջանային, ըստ այդմ՝ նոր մարտահրավերներին համարժեք լիդերների առաջադրում եւ առաջացում, իսկ մենք մնում ենք մեր երեսնամյա նեխած տակառում:

Չնայած` մեր նշած սխեման դեռ տեղական նախագծումների արդյունք է, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ արդյունքների կբերի Էր-Ռիադում սկսված Թրամփ-Պուտին երկխոսության շարունակությունը: Եթե Ուկրաինայի հարցերն են փորձում լուծել առանց այդ երկրի մասնակցության, եթե Զելենսկուն են ուզում փոխել արտահերթ, Եվրոպային, եվրոպական երկրներին են կոշտ վերաբերվում ռուս -ամերիկյան գլխավոր խաղացողները, ո՞վ է երաշխավոր, թե մեր հանդեպ եւս պարտադրանքներ չեն կիրառվելու: Առաջիկա երկու շաբաթում շատ բան պարզ կլինի դեռ`միգուցե արդեն կարելի կլինի խոսել փաստերով:

Բայց այս անգամ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած`«Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծին» չանդրադառնալ չի լինի: Չնայած` սա արձագանք էլ չէ, այլ հավանաբար այդ նախագծին մեր առաջարկած այլընտրանքն ավելի շատ:

Ահա՛.

-Պետությունը հայրենիքի ծառան է եւ պետք է ուժեղացնի հայրենիքը, եւ ոչ թե ընդհակառակը: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բոլոր հայերը պետք է ուժեղացնեն հայրենիքը` իրենց նրա մասնիկն զգալով:

-Ազգն է կերտում ժողովուրդ ու պետություն:

-Հացուկացի խոսույթն առեւտրականի հոգեբանություն է, հայրենիքն առեւտրականը չի կերտում, այլ բոլորը միասին` մտավորականը, առեւտրականը, հասարակ մարդը` առանց հացուկացի մտայնության:

-Օլիգարխական պետության (ինչպիսին մնացել է Հայաստանը) մեջ հասարակ մարդը չի կարող հարստանալ, էլ ուր մնաց , որ այլ մեկին հարստացնի, առաջվա նման ամեն ինչ մաֆիական է:

-Հայաստանում միայն իշխող շրջանակներն ու նրանց կողմնակիցներն են բարձրագույն արժեք: Այնպես որ` միայն սեփական կողմնակիցների կարիքներն են բավարարվում: Սա՛ պետք է փոխվի:

-Հայրենիքն ավելի կարեւոր է, քան մնացած ամեն բան, քանի որ մնացած ամեն բան առանց հայրենիքի ոչինչ է:

-Հայաստանի ապագան կախված է բոլորից, այն բանից, թե մարդիկ կմիավորվե՞ն հանուն երկրի, կախված է իրար չատելուց, իրար հանդեպ պառակտում չբուծելուց:

-Հզոր պետություն ունենալու համար նրա կառավարման մեջ պետք է ներգրավել խելացի ու կրթված անհատների, ու ոչ թե միայն սեփական «պոլիփետերին» (վերափոխեք ձեր մոտեցումները, վերափոխվելն ամոթալի չէ):

Արտաքին դիվանագիտությունը իմացություն է, գիտություն, եւ չի հանդուրժում տնավարություն, դիլետանտություն, շատերից ու քչերից կախվածութունների մասին մտավարժանքներ: Այստեղ դերակատար պետք է լինեն պրոֆեսիոնալները եւ միջազգայնորեն ընդունված տերմինաբանությունը:

-Իսկ իրական եւ անիրական հայաստանների մասին շատ մատչելի նկարագրել է Հրանտ Մաթեւոսյանը. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են, եւ քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, եւ նորից կզրկվեն ու նորից կզրկվեն, ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն` կտրելով պատասխանել…»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը եւ գայլերի սպառնալիքը

Հաջորդ գրառումը

Աշխարհը փոխվում է, մենք չենք կարող մնալ նույնը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհը փոխվում է, մենք չենք կարող մնալ նույնը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական