Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքականացնելով ողբերգությունը

25/08/2022
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծես Հայաստանին բաժին ընկած արհավիրքները բավական չէին, օգոստոսի 14-ին մեկ այլ ողբերգություն տեղի ունեցավ, երբ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունը 16 քաղաքացիների մահվան պատճառ դարձավ եւ 61 հոգի էլ տեղափոխվեցին հիվանդանոց: Մինչ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին, իշխանությունները հետաքննում էին պայթյունի պատճառները, որոնք ամենայն հավանականությամբ առնչվում էին հրավառ նյութերի պահպանության ոչ պատշաճ վիճակի հետ: Նրանք բացառել են ահաբեկչական որեւէ գործողության իրականացումը, բայց լրատվամիջոցներում եւ սոցցանցերում ենթադրությունները շարունակվում են, տարբեր սցենարներ են առաջ քաշվում եւ նույնիսկ մատնանշվում են որոշակի թշնամական արարքներ: «Բեւեռ» ազգային ժողովրդավարական ծայրահեղ կուսակցության որոշ անդամներ անուղղակիորեն Ռուսաստանին են մեղադրում: Նրանցից մեկը ֆեյսբուքյան գրառումներում նշել էր, որ ռուսները հրավառ նյութերով պայթեցնելու են Հայաստանի կես տարածքը, մինչեւ որ այն ամբողջովին կապիտուլյացիայի ենթարկվի: Քաղաքական այդ խմբակցության մեկ ուրիշ անդամ՝ Գարեգին Չուքասզյանը հավատացած է, որ օտար ուժեր են կանգնած այս գործողությունների ետեւում, որոնց նպատակն է շեղել ժողովրդի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում սպասվող էթնիկական հաշվեհարդարից:

Այս մի քանի արտահայտություններից բացի Ռուսաստանի հասցեին ակնարկներ հազվադեպ հնչեցին: Զանգվածային լրատվամիջոցները, հատկապես, չափազանց զգուշավոր էին այդ հարցում: Մոսկվան, այդուհանդերձ, ցասկոտ բողոք ներկայացրեց Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով սանձել նման անհիմն մեղադրանքների հրապարակումը: Երեւանում Ռուսաստանի դեսպանությունը նոտա է ուղարկել Հայաստանի արտործնախարարություն, որում ասվում է. «Զայրացած ենք տեղական մամուլում հայտնված ցինիկ արտահայտություններից, որոնք անարգական, կեղծ մեղադրանքներ են պարունակում ընդդեմ ռուսական կառույցների օգոստոսի 14-ին «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության առնչությամբ: Ենթադրում ենք, որ դրանք անմիջական սադրանքներ են որոշակի քաղաքական ուժերի կողմից, որոնք զրպարտանքների միջոցով ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները քայլեր կձեռնարկեն, այդ թվում հրապարակային, առաջքն առնելու համար նման ոչ բարեկամական դրսեւորումները»: Իսկ Ռուսաստանի արտաքին գերատեսչության Տեղեկատվության եւ մամուլի գրասենյակի փոխտնօրեն Իվան Նաչեւն ավելացրել է. «Մենք պատասխանի ենք սպասում»:

Մյուս կողմից՝ ռուս քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը, որ ծանոթ է իր հայամետ տրամադրություններով, զգուշացրել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է, այլապես նման բողոքով հանդես չէր գա: Նաեւ ավելացրել է, որ «Ի տարբերություն (ազերի նախագահ) Ալիեւի, հայկական իշխանությունները ցարդ չեն կարողացել դառնալ Ռուսաստանի վստահելի դաշնակիցը»: Նման խոստովանությունը իրոք որ ճիշտ է բնութագրում ռուսական կողմի անհամաչափ վերաբերմունքը:

Սակայն, առաջին հերթին պետք է նշել, որ հայկական իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել ծայրահեղական մի խմբավորման կողմից արված հայտարարությունների համար: Երկրորդ, Մոսկվան կարող է մամուլի ազատության դեմ ճնշումներ թելադրել միայն մի որեւէ վասալական պետության: Կատարվածը պարզապես անվայել միջամտություն է մի դաշնակցի ներքին կյանքին:

Պետք է այստեղ հիշենք նաեւ այն փաստը, որ Մոսկվան Երեւանից պահանջել էր բողոք ներկայացնել Կանադայի դեմ, որի կառավարությունը որոշել էր դեսպանատներ բացել Հայաստանում եւ Բալթյան երկրներում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Ռուսական իշխանությունները չարամտություն էին տեսնում Ռուսաստանի շրջագծում Կանադայի կառավարության նման քայլերում:

Մյուս կողմից, հաշվի առնելով, որ դեսպանատներից մեկը նախատեսված էր բացել Հայաստանում, անհասկանալի է, թե ինչպես կարող էր Հայաստանը խուսափել անհարմար իրավիճակից՝ բողոքարկելով Երեւանում ի հակակշիռ ռուսական ներկայության դեսպանատուն բացելու արեւմտյան մի գերտերության ցանկությունը: Մոսկվան այնքան էլ գոհ չէ այն փաստից, որ ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական բանակցությունները առաջ են գնում բրյուսելյան քննարկումների նախանշած ուղիով:

Հայաստանում ծայրահեղական մի խմբավորման արտահայտած մտքերը բավարար հիմք չէին կարող տալ Ռուսաստանի կողմից նման պաշտոնական հակադարձության: Հայաստանում իրոք հակառուսական զգացմունքների աճ նկատվում է: Դրան ջանասիրաբար նպաստում են երկրում գործող արեւմտամետ ուժերը, բայց գլխավոր պատճառը վստահաբար Ռուսաստանի աչք ծակող գործողություններն են: Վերջին ամիսներին Ղարաբաղի եւ ինքնիշխան Հայաստանի բուն տարածքներում ադրբեջանական բանակի բազմաթիվ ներխուժումներ են գրանցվել ռուս խաղաղապահ ուժերի ներկայության պայմաններում: Կրեմլը չտեսնելու է տվել դրանք: Հայաստանի կառավարության արդարացի բողոքներն այդ անգործության կապակցությամբ ծաղրի են ենթարկվել Կամբոջիայում արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո հայկական առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի համախոհ, ռուս վերլուծաբան եւ գլխավոր ռազմավար Ալեքսանդր Դուգինը (որի դուստրը օրերս սպանվեց ահաբեկչական հարձակումի հետեւանքում) կտրուկ պնդեց, որ Հայաստանը հավատարիմ չէր մնացել իր ստանձնած պարտավորություններին եւ դրանով իսկ մղել էր նախագահ Պուտինին իրագործելու 44-օրյա պատերազմը: Նա բացահայտել էր, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, Իլհամ Ալիեւին խոստացել էր ետ Ադրբեջանին վերադարձնել այն հինգ շրջանները, որ որպես անվտանգության երաշխիք Հայաստանը գրավել էր ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, բայց 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպահեց այդ խոստումը:

Բայց կարեւորն այժմ այն է, որ ճակատագրական գագաթաժողով է տեղի ունենալու շուտով, որի ընթացքում հնարավոր է ընդունվեն պատմական որոշումներ: Օգոստոսի 31-ին նախագահներ Պուտինն ու Ալիեւը հանդիպելու են վարչապետ Փաշինյանի հետ: Հայաստանի քաղաքական կառույցները նախազգում են, որ Ռուսաստանի նախագահը դարձյալ Հայաստանը ծախելու է Ադրբեջանին: Օրակարգում է լինելու Զանգեզուրի միջանցքը Հայաստանի Սյունիքի շրջանում, որը Նախիջեւանին եւ Ադրբեջանին միացնելու է Թուրքիային: Հակառակ Մոսկվայի հանրային հավաստիացումներին, որ միջանցքի տրամադրումը չի խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը, նախանշանները հուշում են, որ Պուտինը Փաշինյանին ստիպելու է տեղի տալ: Հիշենք, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ բացվող բոլոր ճանապարհներն ու հաղորդակցական ուղիները լինելու են համապատասխան երկրների կառավարությունների վերահսկողության ներքո: «Այս հարցում երկիմաստություն չի կարող լինել», շեշտել էր նա:

Միջանցքը Ադրբեջանին զիջելու Պուտինի դրդապատճառներն ավելի հեռուն են գնում, քան Հայաստանը: Դա քայլ է վնասելու համար Իրանին: Ռուսաստանը զենքի է վերածել իր էներգետիկ պաշարները, որպեսզի հակակշռի արեւմտյան պատժամիջոցները` Ուկրաինայի դեմ ծավալած իր պատերազմի լույսի ներքո: Այժմ, երբ Իրանի միջուկային զենքի պայմանագիրը  իրականություն դառնալու ճանպարհին է, Թեհրանը լուրջ մրցակից է դառնում Ռուսաստանին` Արեւմուտքին գազ վաճառելով եւ զրկելով Ռուսաստանին իր ամենահզոր զենքից: Իրանն այժմ նույնքան մտահոգ է, որքան Հայաստանը՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը Ադրբեջանին եւ Թուրքիային հանձնելու կապակցությամբ:

Չնայած 2020-ի պատերազմի ավարտին Իրանը դիվանագիտական հաճոյախոսություններ շռայլեց Ադրբեջանին` «պատմական տարածքները վերստանձնելու առթիվ», նա նույնպես, ինչպես Հայաստանը, պարտված կողմ էր համարվում, քանի որ Ադրբեջանի սերտ դաշնակիցը` Իսրայելը այդ հաղթանակի շնորհիվ Ադրբեջանի տարածքից ավելի լայն հնարավորություն էր ստանալու հետախուզական գործողություններ իրականացնելու Իրանի հետ Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Գոյություն ունի նաեւ պատմական տարածքների վերաբերյալ թաքուն թշնամանքը Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Ադրբեջանը բացահայտ պահանջ է ներկայացնում Իրանին հատկապես երկու շրջանների առնչությամբ, որտեղ բնիկ թուրքեր են բնակվում: Իր հերթին Իրանը պնդում է, որ Ադրբեջանը Իրանի մայր հայրենիքից անջատված տարածք է:

Այս խաղում Բաքուն օգտագործում է թուրքական ժողովրդագրական կեղծ  խաղաթուղթը, որպեսզի գայթակղի իրանաբնակ ադրբեջանցիներին, մինչ Իրանը շահարկում է շիայի կրոնական խաղաթուղթը: Շիա ծայրահեղականները վերջերս շատ են աշխուժացել Ադրբեջանում: Աշխարհը ականատես եղավ, թե ինչպես նրանք շաբաթներ առաջ բառացիորեն մի քանի ժամ գրավյալ պահեցին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը:

Ինչպես տեսնում ենք, գլոբալ հակամարտություն գոյություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, եւ ռուսական իշխանությունների մի հասարակ բողոքն անգամ քաղաքական ծանր հետեւանքներ է թողնում ամբողջ Կովկասում, որտեղ գտնվում է նաեւ Հայաստանը:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչ հայը տուն է այրում, ադրբեջանցին իր մկրատն է սրում

Հաջորդ գրառումը

Նոր կարգ տնային ուսուցման համակարգում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր կարգ տնային ուսուցման համակարգում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական