Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաթարն ու Հայաստանը

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժուար թէ կարենաս Քաթարը գտնել քարտէսի վրայ՝ եթէ մէկը ցոյց չտայ. ճիշդ կոյր աղիքի կը նմանի, մայր հողէն դուրս ցցուած,  Արաբական թերակղզիի արեւելեան սահմանէն Պարսից ծոցին մէջ լողացող: Համարեա  Լիբանանի տարածքին չափ, բայց ոչ Լիբանանի նման հանրածանօթ, սակայն շատ հարուստ իր նաֆթահորերով, որոնք միլիառներ կը դիզեն երկրի պետական գանձատան մէջ: Եւ այս պճլիկ, աննշան երկիրը, որ սկսած էր հանրածանօթ դառնալ, մէկ անգամէն համաշխարհային ճանաչում եւ նոյնիսկ բարձր վարկ ապահովեց, երբ 2022-ի ֆութպոլի աշխարհի առաջնութեան՝ Մոնտիալի հիւրընկալը դարձաւ: Ըսուեցաւ, թէ երկիրը 220.000.000.000 $ (220 միլիառ տոլար) ծախսած է այս մրցաշարքը կազմակերպելու համար՝ գեղակերտ մարզադաշտեր, առաջնակարգ հիւրանոցներ ու ինչեր ու ինչեր:

(Հիմա մի նստիք ու հաշուէք, թէ այդ հսկայ գումարով ինչ բարեսիրական ծրագիրներ  կարելի էր յաջողցնել): Փոքր է, ու իր փոքրութիւնը իրեն բարդոյթ չպատճառելու համար, ստիպուած է մե~ծ գործեր ընել, մինչեւ իսկ արաբական քաղաքականութեան մէջ կտրուկ տեսակէտ ունենալ, օրինակ՝ հսկայ Սէուտական Արաբիոյ հետ բախում ունենալ: Յաջող կերպով կազմակերպեց Մոնտիալը եւ բազմահազար օտարներու ներկայութեան առիթը օգտագործեց իսլամական կրօնքի քարոզչութիւն ընելու, զանազան միջոցներու դիմելով:

Փոքրերը երբ մեծ գործեր կ՛ուզեն ընել եւ անոնցմով վարկ շահիլ, այնքան խելայեղ բաներ կ՛ընեն, որ հզօր պետութիւններուն ոչ թէ նախանձը, այլ երբեմն քմծիծաղը կը շարժեն: Կը նմանին այն հաւուն, որ ջայլամի հաւկիթին նման մեծ հաւկիթ կ՛ուզէ ածել, բայց… բան մը կը պատռի, չէ՞… Բայց բան մը չպատռեցաւ. ունեցած միլիառները «զրահապատ» են:

Փնտռեցինք, ըսինք՝ արդեօք ուրիշ փոքր երկիր մըն ալ կա՞յ Քաթարի նման, անոր մրցակից, որ այսպիսի  արկածախնդրութեան դիմած ըլլայ: Շատ փնտռեցինք, յոգնեցանք, վերջը տեսանք որ Նասրէտտին Հոճային նման էշը նստեր, էշ կը փնտռենք: Ահա՛ Հայաստանը. Հայաստանէն լաւ մրցակի՞ց Քաթարին: Հայաստանն ալ փոքր է, Քաթարին պէս նաֆթ չունի, սակայն մեծ մշակոյթ ու գիտութիւն ունի: Փա՛ստ, որ ահա՛ միջազգային սիրուած մանկական Եւրատեսիլը Երեւանի մէջ կազմակերպուեցաւ ու այդ նպատակին համար, ոչ թէ ջայլամի հաւկիթ ածելու ջանք թափեց  Հայաստանը, այլ՝ ոսկի՛ հաւկիթ ածեց: (Անշուշտ բաներ մը պատռուած կրնան ըլլալ, սակայն պատռուածքներն ալ նորոգողներ կ՛ըլլան, Եւրոպան ողջ ըլլայ):

Այնպիսի պատրաստութիւններ տեսած են մեր արհեստավարժ տղաքը միջազգային փորձառութիւն ունեցող վարպետ արուեստագէտներու հետ, որ զարմանք ու հիացում յառաջացուցած է օտար հիւրերուն մէջ, որոնք ի՜նչ գովասանքներ շռայլեցին, սկսեալ հրապարակի Եւրատեսիլի բացման առթիւ կազմակերպուած ցուցադրութիւններէն ու  ամանորեայ լուսազարդարանքներէն, մինչեւ Համալիրի շքեղագոյն յարդարանքներն ու վերջապէս մրցանքի կազմակերպումը, այնքան շնորհալի, անսայթաք ու բարձրամակարդակ:

Ապրի՛ Հայաստանը: Երանի նոյն ոգիով ու եռանդով մեր սահմաններն ալ զարդարեն զէնք ու զրահով, որպէսզի ոչ մէկ թիզ հող ոտնակոխ ըլլայ:

Ճիշդ է որ այս բոլորը կ՛ուրախացնեն մեզ, մասնաւորաբար 44-օրեայ պատերազմին պատճառած համատարած տրամադրութեան անկումէն ետք, պէտք էր այս մէկը, սակայն եւ այնպէս քննադատողներ ալ եղան եւ իրաւունք ալ ունէին գուցէ, որ մարդոց հոգիներուն մէջ բացուած վէրքերը դեռ չսպիացած՝ ճի՞շդ էր այսպիսի բան կազմակերպել: Հաւանաբար ճիշդ էր, այն իմասով որ վերջերս բողոքող, արդարութիւն ակնկալող, օժանդակութեան  խնդրարկու երկիր ըլլալէն՝ մեր մասին օտարներուն կարծիքը փոխելու օժանդակեց:

Մրցումին մասնակից 16 երկիրները խառնուրդ էին արեւմտեան (եւրոպական) եւ արեւելեան (նախկին սոցիալիստական), կարծես նմուշի համար ընտրուած, որոնց մէջ աչքի կը զարնէր բացակայութիւնը, օրինակ, Յունաստանին, Կիպրոսին, ինչպէս նաեւ Ռուսիոյ, մինչ Ուքրաինան ներկայ էր, հակառակ այնտեղ տիրող ողբերգական վիճակին:

Թէ ինչ մեկնաբանութիւններ պիտի ըլլան տակաւին, չեմ գիտեր, սակայն վստահ եղանք, որ եթէ ուզենք, լաւագոյնը կրնանք ընել եւ զարմացնել:

Տարոսը մեր հողերուն ազատագրման պայքարին:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆուտբոլն էլ` գյուղուսույց

Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական