Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստորեն Ադրբեջանը վարկաբեկվում է, երբ Ռասմուսսենին ներկայացնում են՝ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Անահիտ Հովսեփյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 20-ին գերմանական «Թագեսշփիգելում» հրատարակված «Հաջորդ տարի կայանալիք գագաթնաժողովից առաջ ԵՄ-ն պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնի» հոդվածը հունից հանել է Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւին: Հեղինակը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն է, որ հոդվածով փորձում է բացատրել Եվրոպայի՝ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնելու կարեւորության մասին: «Բաքվից դարձյալ հարձակողական հնչերանգով են արտահայտվում դրացի երկրի մասին», գրում է Ռասմուսսենը:

«Ինչու՞ է «Թագեսշփիգելը» Ադրբեջանի դեմ նման հոդված հրատարակել, որի հեղինակը Հայաստանից վճարվող լոբբիիստ է: Նա Հայաստանի կառավարությունից տարեկան մինչեւ 499,000 եվրո է ստանում, իսկ «Թագեսշփիգելը» նրան ներկայացնում է միայն որպես ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյայի: Մենք սա դիտարկում ենք որպես Գերմանիայի հասարակությանը մոլորեցնելու և Ադրբեջանին վարկաբեկելու բացահայտ փորձ», նույն օրը՝ օգոստոսի 20-ին X-ի հարթակում ընդվզեց Բեռլինում Ադրբեջանի դեսպանը՝ ավելի ուշ հավելելով. «Թագեսշփիգելի» խմբագրությունից ակնկալում ենք ներողություն և հոդվածի հեռացումը»: Մինչեւ երեկ՝ օգոստոսի 22-ի հետմիջօրեն, Ռասմուսսենի հոդվածը թերթի առցանց տարբերակում տեղադրված էր:

Դեսպան Աղաեւը ընթերցել ու վերընթերցել է սույն հոդվածը, անընդհատ նոր առարկություն ներկայացրել իր միկրոբլոգում:  «Ըստ երևույթին տարեկան 500,000 եվրոն նպաստում է, որ թվաբանությունը ստեղծագործական դառնա: Պարոն Ռասմոսւսենը պնդում է, որ 140000 հայ լքել է Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանի պաշտոնական թիվն է ընդամենը 100000», նույն օրն ավելի ուշ գրեց դեսպան Նասիմի Աղաեւը:

«ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից 100 հազար 617 հայ է դուրս եկել», ներկայացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

Արեւմտյան, մասնավորապես գերմանական ԶԼՄ-ները Արցախի շրջափակման ժամանակ գրում էին, որ 120 հազար հայ կա այնտեղ: Բռնագաղթի ժամանակ նույն մամուլն արձանագրել է՝ 120, 110 հազար հայ: Ռասմուսսենի ներկայացրած թիվը՝ 140 000 է: Կարծում ենք, որ հայաստանյան ԶԼՄ-ներում պիտի հստակ եւ ստույգ նշվեն թվերը, հետագայում ավելի է ընդգծվելու դրանց կարեւորությունը:

Ուշագրավ է, որ դեսպան Աղաեւի սույն բողոքը լուրջ արձագանք չգտավ: Առայժմ… Ադրբեջանի «ձեռքի տակ» եղած «Բեռլիներ ցայթունգը» երեւի նոր պատվեր կստանա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 COP 29-ից առաջ Ադրբեջանը ինքնությունն է վերաձեւակերպում

Հաջորդ գրառումը

Մոծակավիրուսից մինչեւ մեր քաղդասի նինջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մոծակավիրուսից մինչեւ մեր քաղդասի նինջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական