Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի ու Պապիկյանի՝ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին հայտարարությունները համոզիչ չեն Բանակի մեջքը կոտրված է, բայց ջախջախված չէ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրեր առաջ, երբ Ազգային ժողովում ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության կատարողականը, հայատարարեց, թե նախարարության առաջնահերթություններից է եղել նաեւ սպառազինության ձեռքբերումը: «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ն համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով եւ դրանց արդիականացված համակարգերով, թրթուռավոր եւ անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, ականանետերով, նռնականետներով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ միջոցներով տարբեր տեսակի զինամթերքով եւ այլ տեսակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- մանրամասնեց նա:

Նմանատիպ հայտարարություն վերջերս նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր արել՝ ընդգծելով, թե Հայաստանը 2018-2020 թթ. ավելի մեծ քանակով զինամթերք էր ձեռք բերել, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, սակայն, վարչապետ Փաշինյանի հայտարարության հակառակ կողմը բոլորովին այլ է:

«Փաշինյանը խոսում էր 150 մլն դոլարով «Սու»-եր ու Հորդանանից ՀՕՊ կայանքներ ձեռք բերելու մասին, բայց, փաստորեն, «ՍՈւ»-երը մարտական խնդիր չկարողական կատարել, որովհետեւ հրթիռներ չունեին, հակաօդային պաշտպանության «ՕՍԱ-ԱԿԱ» համալիրներն էլ իրենց առջեւ դրված խնդիրները չլուծեցին, որովհետեւ պարզվեց՝ ժամանակին չէին վերանոգորգվել, եւ այսպես շարունակ: Փաշինյանը սպառազինության մասին խոսելուց առաջ թող հիշի, որ Ադրբեջանին զսպող որեւէ լուրջ քայլ չի արել՝ դեռ չասած այնպիսի համալիր գործողությունների մասին, որ պատերազմական գործողությունների ժամանակ էական դեր կունենար հաղթանակ ապահովելու համար»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է նա:

Ինչ վերաբերում է նախարար Պապիկյանի այն պնդմանը, թե պատերազմից հետո Հայաստանն, այնուամենայնիվ, ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել, ապա ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հետեւյալ հակափաստարկն է բերում. անձամբ չի ճանաչում ռազմական այնպիսի փորձագետի կամ ռազմական գործողությունների մասնակցած զինվորականի, որ կասի, թե վերջին՝ 2022-ի սեպտեմբերյան գործողությունների ժամանակ Պապիկյանի մատնանշած ՀՕՊ-ն աշխատել ու հակառակորդի կիրառած անօդաչուները շարքից հանել է:

Թե՛ 44-օրյա պատերազմից, թե՛ 2022-ի սեպտեմբերյան ռազմական էսկալացիայից հետո հայ հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկի համար, այն է՝ փա՞կ է արդյոք Հայաստանի օդը, ընդդիմադիր պատգամավորը նույնպես պատասխան չունի: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդն ամբողջությամբ փակ լինելու մասին տարիներ առաջ արած հայտարարությունն է հիշեցնում եւ ընդգծում՝ օդն ամբողջությամբ փակել հնարավոր չէ, հետեւաբար այդ մասին հայտարարություն անելն այդքան էլ ճիշտ չէ. «Արայիկ Հարությունյանը չի հասկանում՝ ի՞նչ ասել է օդը փակ կամ բաց լինել, նույնիսկ Ռուսաստանի նման գերտերությունը, որ հակաօդային պաշտպանության լավագույն միջոցներն ունի աշխարհում (կամ լավագույն ունեցողների առաջին եռյակում է), այս օրերին հաճախ է սեփական մաշկի վրա զգում անօդաչուների հարվածի ազդեցությունը»:

Ռազմական փորձագետ, Արցախյան առաջին ազատարամրտի մասնակից Արթուր Եղիազարյանն էլ «Ազգ»-ի հետ զրույցում նշում է, որ հաշվի առնելով 2020-ի պատերազմն ու 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունները՝ Հայաստանը սպառազինության հագեցվածության տեսանկյունից այդքան էլ լավ վիճակում չէ: Բայցեւ ընդգծում է, որ, այնուամենայիվ, հայկական բանակը ջախջախված չէ: Հավելում է՝ 2020-ի 44-օրյա պատերազմում մենք ոչ թե ռազմական, այլ, առաջին հերթին, քաղաքական պարտություն ենք կրել: «Եթե վերլուծենք, թե ռազմական ճանապարհով Ադրբեջանն ինչ հաջողությունների է հասել, ապա կնկատենք՝ այդ, այսպես ասած, հաջողությունների 10-15 տոկոսն են միայն ռազմական նվաճումներ եղել: Մնացածը նա ձեռք բերել առանց կռվի, նոյեմբերի 9-ի հայտարարության շնորհիվ»,- մանրամասնում է մեր զրուցակիցն՝ ավելացնելով, որ սպառազինությունից զատ պակաս կարեւոր չէ նաեւ հանգամանքը, թե պետությունն ինչպես ու ինչքանով է աշխատում հասարակության հետ՝ բարձրացնելու համար մարդկանց բարոյահոգեբանական ոգին:

Ռազմական փորձագետը շեշտում է, որ խոշորացույցի տակ պետք է պահել, ուսումնասիրել ու իմանալ, թե Ադրբեջանն ինչ զենք-զինամթերք է ձեռք բերում, եւ զուգահեռ աշխատել դրանց համարժեք կամ հակադարձող միջոցներ ունենալու մասին:

Ընդդիմադիր պատգամավորի նման՝ ազատամարտիկը նույնպես վերապահումով է մոտենում պաշտպանության նախարար Պապիկյանի այն հայտարարությանը, թե 2020-ի պատերազմից հետո հակաօդային պաշտպանության ոլորտում լուրջ ձեռքբերումներ են եղել: Հիմնավորում է՝ նախ հանրությունը չի տեսնում, թե ինչ սպառազինության կամ ՀՕՊ-ի մասին է խոսքը, եւ հետո՝ եթե անգամ նման բան կա, ապա դա հասարակությանը տեսանելի չէ:

Եղիազարյանը մեկ այլ հանգամանքի վրա նույնպես ուշադրություն է իրավիրում՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության այս պահին սահմանած նպատակը: «Եթե հակառակորդին մեր տարածքներից դուրս հանելն է այդ նպատակը, ապա արդյո՞ք պատրաստ ենք դրան, բավարար միջոցներ ու պոտենցիալ ունե՞նք: Բանակը բարեփոխելուց կամ նոր բարքեր այդտեղ ներդնելուց առաջ պետք է հստակեցնել, թե որն է նպատակը: Ուզո՞ւմ ենք մեր երկրի անվտանգությունն ինքներս ապահովել, եթե այո, ապա հստակ հասկանանք՝ դրա համար ի՞նչ քայլեր են իրականացվում կամ իրականացվո՞ւմ են առհասարակ»,- հռետորական հարցով զրույցն ավարտում է Եղիազարյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ է նախապատրաստում Արեւմուտքը եւ արդյո՞ք մեր դեմ

Հաջորդ գրառումը

Տրամաբանութի՛ւն, ո՞ւր ես

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Տրամաբանութի՛ւն, ո՞ւր ես

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական